Թուրքիան ընդունում է, որ պատերազմի ընթացքում ինքն աջակցություն ունեցել է․ Արթուր Սաքունց

«Հոդված 3» ակումբի կողմից այսօր հրավիրված առցանց հանդիպմանը իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ երեկ կայացրած որոշմանը, որով վերացվեց Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը։

Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայացուցիչը երեկ հայտնել էր, որ ՄԻԵԴ-ն այդ որոշումը վերացրել է՝ հիմք ընդունելով Թուրքիայի դիմումն այն մասին, որ պատերազմական գործողություններն արդեն դադարել են։

Ըստ Սաքունցի՝ սա շատ ուշագրավ հանգամանք է, որովհետեւ ստացվում է՝ Թուրքիան ընդունում է, որ պատերազմի ընթացքում ինքն աջակցություն ունեցել է։ «Այսինքն՝ ոչ թե ասում է՝ չեմ աջակցել եւ հիմնավոր չէ, այլ հղում է կատարում պատերազմական գործողությունները դադարելուն, եւ, իմ համոզմամբ, այստեղ բավականին լուրջ աշխատանք կա կատարելու հետագա գանգատի շրջանակում»,- ասաց Սաքունցը՝ հարց բարձրացնելով, թե այդ ինչպես է, որ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցը վերանում է պատերազմական գործողությունների դադարեցման հիմքով, իսկ Ադրբեջանի նկատմամբ շարունակում է գործել։ Սա, ըստ նրա, լայն դաշտ է ստեղծում հետագայում գանգատների ներկայացման եւ Թուրքիայի ուղղակի պատասխանատվության հարցը իրավական դաշտում քննարկելու համար։

Արթուր Սաքունցի կարծիքով՝ ՄԻԵԴ-ը դարձել է մրցակության տեղ Հայաստանի եւ Ադրբեջանի համար, եւ Հայաստանը պետք է շատ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերի ոչ միայն ՄԻԵԴ-ում, այլ միջազգային քրեական դատարանում հարցեր բարձրացնելու ուղղությամբ, ինչի համար շատ կարեւոր է քաղաքական դիվանագիտական աշխատանքը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, խոսելով կատարվելիք մյուս գործընթացների մասին, նշեց, որ Հայաստանը պատրաստվում է միջանկյալ միջոցներից զատ, Ադրբեջանի դեմ նաեւ միջպետական գանգատ ներկայացնել։ Կիրակոսյանը մոտավոր ժամկետներ չնշեց, միայն ասաց, որ աշխատանքները ընթացքի մեջ են։

Նա նաեւ հիշեցրեց, որ նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը եւ գործողությունները կոպտորեն խախտում են «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» 1965 թվականի կոնվենցիան․ «Մասնավորապես՝ այդ նամակով կոչ էր արվում դադարեցնել այդ խախտումները եւ նշվում, որ մերժելու դեպքում ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահելու վեճը լուծել կոնվենցիայով սահմանված կարգով»։

Կիրակոսյանը մանրամասնեց, որ այդ կարգը նախատեսված է հիշյալ կոնվենցիայի 22-րդ հոդվածով, ըստ որի՝ եթե բանակցությունների կամ Կոնվենցիայով նախատեսված մեխանիզմների միջոցով կողմերի միջեւ վեճը չի լուծվում, ապա կողմերը իրավունք ունեն հարցը փոխանցել ՄԱԿ միջազգային դատարան։ «Պետք է սպասել, ըստ այդմ՝ որոշել, ամեն դեպքում, այս ուղղությամբ կարեւոր քայլ է կատարվել նաեւ ԱԳՆ-ի կողմից»,- ասաց նա։

Տպել
1401 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում