Բոլորը հարցնում էին՝ ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը... 16 ուժերի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Շուրջ 3 շաբաթ տեւած քննարկումներից հետո քիչ առաջ հայտարարվեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:

16 ուժերից «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ընդգծեց՝ Վազգեն Մանուկյանը վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակացական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ պարտավորվելու է 1 տարի անց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ թեկնածուի:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչո՞ւ է ընտրվել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նրա վերաբերյալ հակասական կարծիքներ կան, Վանեցյանը պատասխանեց. «Անթերի մարդ աշխարհում չկա... Վազգեն Մանուկյանն ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է, ի՞նչ է: Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որ եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, մի մարդ է, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, մի մարդ է, որը բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման»:

Վանեցյանի համոզմամբ՝ Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով եւ ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած դժվարագույն խնդիրները:

«Հայրենիք» կուսակցության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում կներկայացնեն իրենց մյուս քայլերը. «Եղավ առաջին քայլը: Բոլորին հետաքրքրում էր՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ, մենք հիմա ասացինք՝ մենք առաջադրում ենք Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Ամսի 5-ի հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա եւ կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»,- ընդգծեց նա:

Հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հնարավոր է միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության անվստահության պարագայում՝ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանք է տարվում «Իմ քայլի» հետ այդ առումով. «Հանրության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Այս մոտեցումը կա, ես համոզված եմ եւ նաեւ գիտեմ՝ խորհրդարանում: Միանաշանակ առաջնային մանդատ ունեցող մարմինը, այն է՝ Ազգային ժողովը, պետք է ի վերջո նոր վարչապետի ընտրության հարցը լուծի: Այսօր իրականում կա այդ պահանջը, որ նոր վարչապետ պետք է լինի: Ուղղակի պետք է շարունակենք մեծացնել հանրային ճնշման մեխանիզմները, եւ շատ կարճ ժականակում պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից եւ կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին»,- շեշտեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Խոսելով հանրային ճնշման մեխանիզմների մասին՝ Վանեցյանն ասաց՝ բոլորը պետք է հասկանան, որ սա պայքար է ոչ թե իշխանության համար, այլ համազգային փրկության, եւ անկախ նրանից՝ իրեն սիրում են կամ չեն սիրում, պետք է դուրս գան փողոց, վճռական խոսք ասեն, հեռացնեն ապազգային իշխանություններին, եւ շատ արագ Ազգային ժողովը պետք է նախաձեռնի նոր ընտրություններ:

Հարցին, թե ինչպե՞ս է համոզվել, որ կա ժողովրդի 100 տոկոսանոց կոնսենսուս այդ հարցում, եթե մարդիկ փողոց դուրս չեն գալիս, Վանեցյանը նախ պատասխանեց, որ ժողովրդի քանակը չի որոշում՝ քաղաքական ճգնաժամ կա, թե ոչ, հետո նաեւ վստահեցրեց, որ շաբաթ օրը ժողովուրդը դուրս կգա փողոց: 

Տպել
3849 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի