Բոլոր քաղաքական ուժերը իրենց քաղաքական ամբիցիաները դրել են մի կողմ և թեկնածուի հարցում եկել կոնսենսուսի․ Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 16 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարողանալու է կոնսոլիդացնել հանրությանը։

«Բնականաբար, բոլոր կուսակցություններն էլ ունեցել են վարչապետի իրենց թեկնածուն և իրենց պատկերացումները, որ իրենց քաղաքական ուժից կոնկրետ ով կարող է ճգնաժամային այս իրավիճակում ստանձնել այդ պատասխանատվությունը։ Սակայն կրկնում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը իրենց քաղաքական ամբիցիաները դրել են մի կողմ և թեկնածուի հարցում եկել կոնսենսուսի՝ հաշվի առնելով թե՛ Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը և թե՛ հակաճգնաժամային գործընթացներում նրա կարողունակությունը»։

Տոնոյանի խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունները այս հարցում բացարձակ միասնություն ունեն։ «Պարոն Մանուկյանը, բնականաբար, բոլոր քաղաքական ուժերի աջակցությամբ, փորձագիտական շրջանակների աջակցությամբ և, բնականաբար, նաև կարող թիմի մասնակցությամբ Կառավարության կազմով կարողանալու է այս անցումային ժամանակահատվածում երկիրը դուրս բերել ստեղծված օրհասական և ճգնաժամային իրավիճակից»։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ գործընթացներ են տեղի ունենալու, և արդյոք համոզելո՞ւ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին նոր վարչապետի ընտրության հարցում, Իվետա Տոնոյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան հայրենասեր պատգամավորներ։ «Իմ քայլը» խմբակցությունում մենք ունենք այնպիսի հայրենասիրության և ազգային մտածելակերպով օժտված գործընկերներ, որոնք գիտակցում են ստեղծված ճգնաժամային իրավիճակի լրջությունը և հասկանում, որ այսօր պարտված իշխանությունները այլևս ստեղծված իրավիճակում որևէ կերպ չեն կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացին, չեն կարող ներկայացնել երկրի տնտեսությունը»։

Անդրադառնալով Ազգային ժողովում սպասվող գործընթացներին՝ Տոնոյանը նշեց, որ ռազմական դրության պայմաններում տեխնիկապես անհնարին է, սակայն, նրա խոսքով, տեխնիկական խնդիրները առաջիկայում լուծվելու են։ «Մենք թե՛ խորհրդարանական մեր գործիքակազմը օգտագործելով, թե՛ նաև արտաքին հանրության ճնշման ներքո հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, նոր անցումային կառավարության ձևավորմանը և խելամիտ ժամկետներում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը։ Մեր հանրությունը շատ լավ պետք է հասկանա, որ այն քայլերը, որոնք ճգնաժամային այս իրավիճակում ձեռնարկվում են քաղաքական այս կոնսոլիդացիա ներկայացնող քաղաքական ուժերի կողմից, դրանք պարզապես հակաճգնաժամային առաջնահերթ քայլեր են։ Բնականաբար, հաջորդ ընտրությունների միջոոցով է մեր հանրությունը, մեր ազգաբնակչությունը ձևավորելու կառավարության այն կազմը, որը հաջորդող հինգ տարիների ընթացքում երկիրը տանելու է զարգացման»։

Պատգամավորը նաև ասաց, որ խորհդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» հետ այս հարցով քննարկում չեն ունեցել։ «Սակայն ես առավել քան վստահ եմ՝ քանի որ նույն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Լուսավոր Հայաստանը» չի ունեցել որևէ բացասական դիրքորոշում, ավելին՝ նրանք ևս կիսել են այդ դիրքորոշումը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բնականաբար, ես կարծում եմ, որ բոլոր հարցերը կարելի է քննարկել և գալ կոնսենսուսի: Կոնկրետ այս դեպքում մենք ունենք քաղաքական 17 կուսակցությունների կողմից առաջադրված և ներկայացված վարչապետի թեկնածու, որը կարծում եմ՝ ընդունելի և ընկալելի է լինելու բոլոր ուժերի, այս դեպքում, եթե առանձնացնում ենք, «Լուսավոր Հայաստանի» համար ևս»։

Նա նաև նշեց, որ վարչապետի միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը, դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ներկայացնելու է իր ճանապարհային քարտեզը, առաջիկա քայլերը, որոնք երկիրը դուրս կբերեն այս իրավիճակից։

Տպել
1859 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)