Վահրամ Դումանյանն ընդունել է ռեկտորների խորհրդի անդամներին եւ լսել նրանց դժգոհությունները նոր օրինագծի մասին

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին: Հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռեկտորների խորհուրդը՝ քննարկելու նախօրեին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մի շարք դրույթներ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարությունը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Վ. Դումանյանը նշել է, որ եթե ակադեմիական շրջանակում առկա են որոշակի մտահոգություններ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ապա նախարարությունը պատրաստակամ է լսել բոլոր դիտարկումները. «Այս գործընթացում ես հանդիսանում եմ ձեզանից մեկը և շահագրգիռ եմ ունենալ հնարավորինս կատարյալ և ամբողջական օրենք: Այս օրենքը մեկ շաբաթում չի գրվել. այն անընդհատ փոփոխվել է, լրամշակվել և ունի բավականին երկար պատմություն»:

Խորհրդի անդամները, իրենց նախաձեռնությանն օպերատիվ արձագանքելու համար շնորհակալություն հայտնելով նախարարին, ներկայացրել են, ըստ իրենց, նախագծում տեղ գտած խնդրահարույց որոշ կետեր: Ըստ այդմ՝ նշվել է, որ օրենքի նախագծի անցումային դրույթներում սահմանվել է բուհերի լիցենզիաների գործողության դադարեցման ժամկետ, այն է՝ բուհին տրված լիցենզիաները գործում են մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ: Խորհրդի անդամների կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչ հիմքով է դադարեցվելու լիցենզիաների գործողությունը: Հաջորդ խնդրահարույց հարցը, որ բարձրաձայնել են խորհրդի անդամները, վերաբերել է անցումային դրույթներում սահմանված այն կետին, ըստ որի՝ կառավարման խորհուրդները ձևավորվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Նախագծով մինչ նոր կառավարման խորհուրդների ձևավորումը գործող խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը, ինչպես նաև մինչև կառավարման նոր խորհուրդների ձևավորումը ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Ռեկտորների խորհրդի անդամների դիտարկմամբ՝ այս պարագայում չեն գործում նշանակված ռեկտորի նկատմամբ օրենքով սահմանված մի շարք կետեր, այն է՝ ընտրության կարգ, որակավորման նվազագույն չափանիշներ, խորհրդի կողմից ռեկտորին անվստահություն հայտնելու մեխանիզմի բացակայություն: Անդամները մտահոգիչ են համարել նաև օրենքի նախագծում բուհերի՝ ամրագրված պարտադիր ծրագրային հավատարմագրումը՝ ընդգծելով, որ այն ֆինանսական մեծ բեռ կդառնա բուհերի համար: Ըստ խորհրդի անդամների՝ բուհերը պետք է անցնեն նաև ինստիտուցիոնալ հավատարմագրում, և վերոնշյալ գործընթացների համար ի հայտ կգա նաև կադրային ռեսուրսի խնդիր:

Խորհրդի անդամները բարձրացրել են նաև ռոտացիոն սկզբունքի, լրիվ և մասնակի ծանրաբեռնվածության, գիտական աստիճանների շնորհման և ճանաչման, վկայագրի տրամադրման, հանրային և մասնավոր բուհերի միջև խտրականության բացառման, բուհերի ռեյտինգավորման, խորհուրդների կազմերի ձևավորման և այլ հարցեր:

Նախարար Վ. Դումանյանը նշել է, որ օրենքի նախագիծն անցել է համապատասխան բոլոր օղակներով և արժանացել ՀՀ կառավարության հավանությանը. օրենքը վերջնական կընդունվի Ազգային ժողովի կողմից: Նախարարը նշել է, որ իդեալական օրենք գոյություն չունի, և ինքը նույնպես որոշ վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ, որոնք, ինչպես նաև ակադեմիական շրջանակի կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ կքննարկվեն Ազգային ժողովում:

«Պետական բուհերի հիմնադիրը պետությունն է, և բացառելով կոլեկտիվ անպատասխանատվության հնարավոր դրսևորումները՝ պետությունը պետք է ամբողջական պատասխանատվություն կրի յուրաքանչյուր պետական բուհի արդյունավետ գործունեության համար: ԿԳՄՍ նախարարի պաշտոնում իմ գլխավոր առաքելությունը ես համարում եմ անվստահության մթնոլորտի ջախջախումը և հաշտության հաստատումը: Մենք՝ բոլորս, մեկ միասնություն ենք, և յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք հնարավորը՝ վերացնելու բուհերում անառողջ մթնոլորտը և հասնելու համերաշխության»,-շեշտել է նախարար Վ. Դումանյանը:

Հանդիպմանը ներկա նախարարության պատասխանատուները հանգամանալի անդրադարձել են ռեկտորների խորհրդի անդամների բարձրաձայնած բոլոր մտահոգություններին ու դիտարկումներին՝ առաջարկելով դրանք դեկտեմբերի 7-ին գրավոր ներկայացնել լիազոր մարմին:

Տպել
1576 դիտում

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան