Նա մեկն էր, որ էլ չի լինի․ Հարութի մասին պատմում են մարտական ընկերն ու սիրած աղջիկը

«Ականջներիս մեջ է մեզ վրա թափվող ասկոլկեքի ֆսսոցը։ Հարութի հետ խնդալով իրար դեմքի էինք նայում ու վազում, ասում էինք՝ Աստված ջան, էս ինչի մեզ չի կպնում։ Քամու միջից լսում էինք, թե ինչ մեծ արագությամբ էր գալիս մեզ վրա, բայց զարմանալի էր, թե ոնց էր հասնում մեր մարմնին մոտիկ ու չէր կպնում։ Մեկ էլ նայում էինք, հոպ, երկաթի կտորները թափվեցին կանաչների վրա, խրվեցին հողի մեջ։ Իրականում պաշտպանիչ հագուստով չէինք, բայց կարծես անտեսանելի պաշտպանիչ վահան հագած լինեինք: Ես չգիտեմ, թե դա ինչ հրաշք էր»,- հիշում է անմահացած հերոս Հարություն Նիկոլյանի մարտական ընկերը՝ Նարեկ Կարապետյանը։

Ձախից առաջինը՝ Նարեկ Կարապետյան, երկրորդում՝ Հարություն Նիկոլյան

Ժամկետային զինծառայող 19-ամյա Հարությունը 1 տարի 4 ամիս ծառայեց Հայոց բանակում. հուլիսին պիտի զորացրվեր։ 38 օր հայրենիքի համար անձնուրաց պայքար մղելով՝ զոհվեց։ Հարություն Արմենի Նիկոլյանը մահացու վիրավորում է ստացել Կարմիր Շուկայի հատվածում։

Զինվորի արիության ու հայրենասիրության մասին պատմում են վաշտի հրամանատարությունը, մարտական ընկերներն ու հերոսին ճանաչողները։ Հարութը (այդպես էին նրան բոլորը դիմում) վերջին անգամ տուն էր զանգել նոյեմբերի 3-ին՝ մահացու վիրավորում ստանալուց ժամեր առաջ։ Առույգ ու անհոգ ձայնով խոսել էր մոր հետ, ասել, որ ամեն ինչ կարգին է, պարզապես զբաղված է։ Խոստացել էր մի փոքր ավելի ուշ զանգել, բայց այդպես էլ չզանգեց․ մոր հետ խոսելուց 1․5 ժամ չանցած՝ Հարութն ընկավ։

Հարություն Նիկոլյանն օրինակելի զինվոր է եղել, ստացել կրտսեր սերժանտի կոչում, նաեւ ջոկի հրամանատար էր։

Ընկերը՝ 19-ամյա Նարեկը, որը պատերազմի հետեւանքով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ու դեռ բուժվում է, դժվարությամբ, բայց հպարտությամբ է վերհիշում Հարութի հետ անցած ճանապարհն ու այն պայքարը, որն իրենք մղեցին հայրենիքի պաշտպանության համար։ Հարութն ու Նարեկն Արմավիրի մարզում ծառայելիս են իրար ճանաչել։ Մարտական ընկերները մտերմացել են, երբ Արմավիրից տեղափոխվել են Արցախ։ Այնտեղ մոտ 11 ամիս նույն վաշտում են եղել, 38 օր էլ՝ պատերազմում։

Շրջափակման մեջ ընկած օրերից որոշ դրվագներ ու մանրամասներ է պատմում Նարեկ Կարապետյանը։ Հիշում է, թե ինչպես են իր ընկեր Հարութի հետ կյանքի ու մահվան պայքար տվել, ինչքան անելանելի իրավիճակներ են հավատով հաղթահարել, թե ինչպես են փոքր երեխաների պես ուրախացել շատերի համար գուցե աննշան թվացող բաների վրա։

«Հոկտեմբերի 6-ի առավոտն էր, մեզ ասացին, որ պիտի տանեն Ջաբրայիլ, քանի որ իրադրությունն այնտեղ շատ ծանր է։ Էդտեղից էլ ամեն ինչ սկսվեց մեզ համար։ Այդ հատվածում 4 կողմից շրջափակման մեջ էինք ընկել։ Արդեն գիտեինք՝ թիկունքից այլեւս չեն կարողանալու հասնել՝ թե՛ զենքի առումով, թե՛ մարդկային ուժի ու սննդի, մի խոսքով․ որեւէ օգնություն չէր կարողանում հասնել, տրաքացնում էին, իսկ տեղաշարժվելն էլ հավասար էր մահվան։ 5 օր շրջափակման մեջ էինք, սոված-ծարավ, չքնած, բայց մի տարօրինակ հավատ էր ընկել մեջներս. հավատում էինք, որ փրկվելու ենք։ Հարութն ասաց, դուրս կգանք, չէ, էստեղից, ասացի՝ բա ինչ պիտի անենք, որ դուրս չգանք։ Իհարկե, դուրս կգանք։

Շատ սրտացավ ու բարի էր։ Ծառայության ընթացքում էլ անընդհատ Աստվածաշունչ էր կարդում: Ճիշտ է, մենք էլ էինք կարդում, հավատում, բայց ինքն ամեն մի տողը անգիր գիտեր ու էդ նեղ պահին էլ խոսելիս, մեզ հույս տալիս Աստվածաշնչից էր օրինակներ բերում, ասում, որ հաստատ փրկվելու ենք։ Հավատում էինք ու քայլում... ժամեր, օրեր։ 15, 20 մետր հազիվ էինք քայլում՝ մեկ էլ մեր վերեւում թշնամու ինքնաթիռներ էին հայտնվում. 150 հոգանոց զորքը պառկում էր գետնին։ Մի քիչ քայլում էինք ու նորից էինք պառկում... այդպես 3 օր։

Մեր զորամասի այլ ստորաբաժանումներից նաեւ վիրավորներ կային, նրանց էլ մի քանի նասիլկեքով բռնած տանում էինք մեզ հետ։ Այդ 70 կիլոմետրը, թե ոնց ենք քայլել էդ վիճակով, հիմա ես էլ եմ զարմանում։ Հիշում եմ, թե ինչ մեծ հույսով լցվեցինք, երբ իջնելիս հեռվից մի քանի հարյուր մետրի վրա տան պես բան էինք տեսել։ Ինչքան մոտենում էինք, էդքան ավելի էինք համոզվում, որ, չէ, ախպեր, աչքներիս չի երեւում, իսկապես էստեղ տներ կան։ Հին, կիսաքանդ տներ էին. անմարդաբնակ գյուղ էր, երեւի 80-ականներից հետո այդտեղ ոչ-ոք չէր ապրել։

Հերթական անգամ, երբ պառկել էինք գետնին՝ մինչեւ ինքնաթիռը չքվեր, Հարութն ասաց՝ Աստված ջան, ի՜նչ կլինի՝ էս գյուղի մեջ գոնե ջուր լինի, չգիտեմ՝ մի հոսող գետ, առու, գոնե ջուր խմենք։ Ծարավից արդեն շնչելն էլ էր դժվար։ Իջանք գյուղ։ Նոր էինք առաջացել, ու «Yeremyan Products» կա, է, լսած կլինեք, էդ ընկերությունը բանակին սնունդ է տրամադրում․ երեւի մոտ 40 հատ իրենց ապրանքանիշով մեծ տուփեր։ Ջուր էինք երազում, բայց դրանց մեջ աշխարհի ամենահամով ուտելիքը կար. ջուր, երշիկեղեն, պահածոներ, համեղ ուտելիքներ, որ անգամ սովորական, խաղաղ պայմաններում էինք բանակում հազվադեպ ունենում։ Առաջին հայացքից գուցե ծիծաղելի թվա, բայց էնքան էինք ուրախացել, որ երեւի մեր կյանքում դեռ ոչնչի վրա էդպես ուրախացած չկայինք»,- պատմում է Նարեկը։

Նրա խոսքով՝ մինչեւ հիմա էլ իր մարտական ընկերների համար սննդով լի տուփերի հայտնվելն առեղծվածի պես մնաց։ Չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես էր հնարավոր էդ քանակի ուտելիքն էդտեղ հասցնել այդ օրերին․ «4 կողմից թշնամին էր. այդտեղ ոչ մի մեքենա չէր կարող մտնել»։

Ապա Նարեկը հիշում է՝ մոտ 150 հոգանոց զորքը, որոնց թվում էին ինքն ու Հարութը, շրջափակումից հազիվ դուրս գալուց հետո էլ այնպիսի իրավիճակում հայտնվեց, որ ստիպված էին մոտ 5-6 կիլոմետր էլ վազել․ «Մենք ստիպված էինք փախչել, ինչ-որ կերպ պատսպարվել։ Բացի էն, որ սիրիացի գրոհայիններ էին մեր հետեւից ընկած՝ (սեւ շորերով 300-400 զինված խումբ) մեր վրա արտիլերիա էլ էր աշխատում, մեզ այնքան մոտիկ էր ընկնում, որ 5-10 մետր հեռավորություն էր։ Հարութի հետ մեր հաղթահարած «մահերն» էինք հաշվում։ Այդտեղից դուրս գալը հրաշք էր, ես ուրիշ բացատրություն չունեմ դրան»։

Նարեկը պատմում է, որ պատերազմի առաջին շաբաթներին մի ընթացք Հարութի տեխնիկայի հետ անընդհատ խնդիր էր առաջանում։ Այն սարքին վիճակում չէր։ Եվ մի անգամ էլ, երբ ճանապարհին փչացել է, իսկ մարտական ընկերները դիրքերում են եղել, Հարութը սպասելու հրաման է ստացել, բայց ընդդիմացել է, կռիվ արել։ «Էդպիսին էր, որտեղ մենք, էդտեղ ինքը՝ կռվի ամենաթեժ կետերում»,- ցավով վերհիշում է Նարեկը։

«Մարտի ամենաթեժ օրերին էլ մի անգամ կրակելու էնպիսի անհավանական հաշվարկ էր արել, որ չգիտեմ... երեւի մի 30 տարվա փորձ ունեցող մարդն անգամ չէր կարողանա այդ լարված ու բարդ իրավիճակում դա անել։ Ու էնպես չէ, որ Հարութն իմ ընկերն է, գովում եմ, կամ․․․ հրամանատարական կազմը գիտի, բոլորը դա գիտեն։

Տեխնիկայի վրա էլի անսարք ինչ-որ բան էր եղել, ու կրակողը՝ նշանառու օպերատորը, չի կարողացել նշան բռնել, ու իրենց վրա հակատանկային է աշխատել։ Հարութը մոտավոր հաշվարկ էր արել, լուկի միջից գլուխը դուրս հանել, ծխի ուղղությամբ նշանառուին հասկացրել, ձեռքով ուղղություն տվել կրակելու։ Հենց առաջին կրակոցից խոցել էին թշնամու տեխնիկան։ 1․5 տարի այդ տեխնիկայի վրա աշխատելով՝ կարող եմ ասել, որ ինքն էնպիսի բան է արել, որ տարիների փորձ ունեցող մարդն անգամ չէր կարողանա այդ լարված ու բարդ իրավիճակում անել։ Ամեն վայրկյան իրեն կարող էին կրակել»,- պատմում է Նարեկն ու ասում՝ ընկերոջ հետ կապված անհավանական, հերոսական դրվագներն այնքան շատ են, որ օրեր են պետք՝ դրանց մասին խոսելու։

Հարութի մասին է պատմում նաեւ իր սիրած աղջիկը՝ Ալլա Մկրտչյանը։ Հարութն ու Ալլան ընդունվել էին Երեւանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, ուզում էին պատմաբաններ դառնալ։ «Իր մասին չեմ կարողանում անցյալով խոսել ու չեմ խոսելու։ Այն, ինչը ինքը չհասցրեց, ես եմ շարունակելու իր ու իմ փոխարեն»,- հաստատակամ ասում է սիրելիի կորստի հետ չհամակերպված Ալլա Մկրտչյանը։

Հպարտությամբ է նշում՝ Հարութը խելացի էր ու քաջ։ Դիտավորյալ քննություններից մեկը չէր հանձնել, որ իր անվճար անցնելու հավանականությունը մեծ լինի։ 5-րդ դասարան էի, դպրոցս փոխեցի, ինձ տարան Հարութի դասարան։ Իր կողքին էի նստում, էնքան բարի, լավ տղա էր, ինձ միշտ օգնում էր։ Հարութն ինձ համար ամեն ինչ էր, միշտ էնքան պաշտպանված էի զգում իր կողքին։ Հետո մեծացանք, հասկացանք, որ ավելին ենք, քան սովորական ընկերները»,- պատմում է Ալլան։

«Մեկ տարի է արդեն՝ չէի տեսել, սպասում էի արձակուրդ կգա, բայց․․․․։ Անցյալ տարի էր եկել, կարճ րոպեներ եմ տեսել ու հույսով սպասում էի։ Հարութի մասին ինչ էլ պատմեմ, ինչ էլ ասեմ, բառերն էնքան քիչ ու անարժեք են իր մարդ տեսակը նկարագրելու համար»,- ասում է Ալլան։

19-ամյա աղջիկը խոստովանում է՝ իր կյանքի կարեւոր որոշումները կայացնելիս Հարութի խորհուրդներով է առաջնորդվել․ «Էն ժամանակ, եթե ասում էի, որ կգա, կողքիս կլինի, իր ներկայությունը կզգամ, հիմա ամեն պահ եմ զգում»։

Հիշում է՝ երբ պատերազմը նոր էր սկսվել, Հարութն իրեն ասել է՝ Ալլա, դու ես ինձ պահում։ Իսկ երբ վերջին անգամ խոսել են՝ նոյեմբերի 2-ին, Հարութն ասել է, թե հույս չունի, որ հետ կգա․ «Ինձ ասաց՝ զգում եմ՝ այս անգամ չի լինելու էնպես, ոնց ես եմ ուզում»։

Ալլան վստահ է՝ Հարութներ կծնվեն էլի, բայց իր Հարութը եզակի էր, մեկն էր, որ էլ չի լինի․ «Գիտեմ, որ Հարութի պես շատերը «սիրում եմ քեզը» շուրթերին՝ գնացին։ Շատ սերեր ու շատ երազանքներ կիսատ մնացին։ Մի բան կասեմ, մարդի՛կ, գնահատե՛ք ձեր սիրելիներին, գնահատե՛ք ամենաթանկը, նրանց հետ անցկացրած ժամանակը, որովհետեւ շատերն իրենցը կիսատ թողեցին հանուն ձեր երազանքների, հանուն ձեր վաղվա ապագայի։ Թող մարդիկ էնպես ապրեն, որ ամեն անգամ մեր զոհվածների առաջ ծաղիկ խոնարհելիս պարզ ճակատով դա անեն։ Եվ թող վատը չխոսեն իրենց մասին, թող հպարտանան, որ եղել են Հարութներ, եղել են լիքը տղերք, որոնք իրենց կյանքի գնով են մեզ պաշտպանել, որոնց կիսատ թողածը մենք պիտի շարունակենք»

Տպել
8021 դիտում

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները