Երևան
6 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, Երեւանի Ազատության հրապարակում ընթանում է 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի ստեղծած «Հայրենիքի փրկության շարժում» վերնագրմամբ հանրահավաքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Ըստ նրանց հայտարարության, ՀՀ վարչապետի հրաժարականից հետո, Վազգեն Մանուկյանը լինելու է ժամանակավոր վարչապետ, մեկ տարի անց տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը՝ չի մասնակցի:
Ընդդիմության վարչապետի թեկնածուն Ազատության հրապարակում ելույթ ունեցավ: Նա խոսեց կառավարության առաջնահերթ գործողությունների եւ հակաճգնաժամային քայլերի մասին, նշեց՝ հատկանշական է, որ 30 տարի անց կրկին Ղարաբաղի հարցով հավաքվել են նույն հրապարակում:
«Մենք կառուցեցինք անկախ պետություն՝ իր բոլոր թերություններով, բայց կառուցեցինք, մենք հաղթեցինք պատերազմը, մեր բանակը համարվում էր ամենամարտունակը տարածաշրջանում: Հիմա մենք հավաքվել ենք նույն հրապարակում՝ վիրավորված արժանապատվությամբ: Վտանգված է նաեւ Հայաստանը, Հայաստանի գոյությունը, որովհետեւ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանները: Սա է իրավիճակը, հարմարվե՞նք այդ իրավիճակին: Այն խնդիրները, որ դրված են եղել 88 թվականին, դրված են նաեւ հիմա: Պետք է ոչ թե խնդիրը փոխել, այլ մեթոդները»,-ասաց նա:
Ըստ Վազգեն Մանուկյանի, գլխավոր խնդիրներից մեկը եղավ այն, որ այս պատերազմում նախ գլխատվեց հայկական բանակը, խոչընդոտվեց բազմաթիվ զինվորականների աշխատանքը, կորցրեցինք մեր դաշնակիցներին՝ Ռուսաստանին , Չինաստանին, Իրանին եւ միայնակ մնացինք առաջ շարժվելու ճանապարհին:
Վարչապետի ընդդիմադիր թեկնածուն հավելեց, որ հայերը կարող էին հաղթել պատերազմում, կարող էինք կանխել այն՝ փոքր կորուստներով:
«Աշխարհում հիմա մեզ չեն հասկանում, որովհետեւ չի եղել դեպք, երբ պատերազմ պարտված առաջնորդը մնա: Ինչքան շուտ այս կառավարությունը հեռանա, այդքան շուտ կգնանք այն ճանապարհով, որով հաղթեցինք 88 թվին: Եթե այս շարժումը չհաղթի, ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին կհոշոտի: Սա միակ տարբերակն է քաղաքակիրթ փոփոխությունների»,-հայտարարեց Մանուկյանը:
Նա թվարկեց ժամանակավոր կառավարության մի քանի խնդիրներ, որոնք պատրաստ է լինելու ժամանակավոր կառավարությունը լուծել:
«Առաջինն այն եռակողմ համաձայնագիրն է, հայտարարությունը, որի հետ մենք երբեք չենք համակերպվի, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո, հրաժարվել չենք կարող, որովհետեւ դա կնշանակի նոր պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, կնշանակի նաեւ խռովություն Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ: Բայց, այդ հայտարարությունը կազմակերպվել է շատ փնթի, տասնյակ կետերը հստակ չեն, նոր կառավարությունը բանակցությունների միջոցով կհստակեցնի բոլոր կետերը՝ դրանք դարձնելով ի օգուտ Հայաստանի:
Մեզ պետք է վերականգնել բանակը, մարտունակությունը, դառնալ ժամանակակից բանակ: Պետք է պահպանենք հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եթե մենք խզենք կապերը Ռուսաստանի հետ, կնշանակի կապեր հաստատել Թուրքիայի հետ: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ շահեր, Թուրքիայի հետ՝ ոչ մի: Ռուսաստանից բացի ունենք էլի դաշնակիցներ, պետք է վերականգնենք նրանց վստահությունը: Եթե ձեւավորվում է Թուրքիայի դեմ դաշինք, մենք այդ դաշինքի մեջ ենք:
Պետք է վերականգնենք Մինսկի բանակցությունների խմբի ֆորմատը:
Կան էլի հարցեր՝ գերիների, անհետ կորածների հարցը, զոհված զինծառայողների ընտանիքների, փախստական դարձած ընտանիքների հարցը, որը կլինի կառավարության ամենօրյա աշխատանքը:
Հաջորդ քայլը Հայաստանի մթնոլորտի առողջացումն է: Հայաստանում աշխատում են արտաքին ուժեր, որոնք պառակտում են մեր ժողովրդին, մեզ օգտագործում են որպես խաղալիք, պետք է մաքրենք այդ դաշտը:
Պետք է հավատանք մեր ուժերին, գնանաք առաջ, պարտությունից հետո ունենաք հաղթանակներ եւնորից դառնանք հաղթանակներ գրանցած ժողովուրդ»,-եզրափակեց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ այդ ճանապարհին իրենց առաջին խնդիրը Նիկոլ Փաշինյանն է:
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
© 2024 Հայկական ժամանակ