Արթուր Դավթյանը ԱԱԾ-ին և Ոստիկանությանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու զենքի ապօրինի շրջանառությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր գրություններ է հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանության համար ռազմական գործողություններին մասնակցության նպատակով մեծ թվով անձանց տարբեր զինատեսակների և ռազմամթերքի տրամադրումը լուրջ վտանգներ է ստեղծել ռազմական գործողությունների ավարտից հետո դրանց ապօրինի շրջանառության համար: Վերջինիս վկայությունն են Արցախից դեպի Հայաստան ապօրինաբար զենք և ռազմաթերք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը, դրանցով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերը։ 

Ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց հետ կապված հանցագործությունները, հրապարակային ելույթներում, այդ թվում՝ նաև 2020թ. դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում հնչեցված՝ որոշակի գործողություների անխուսափելիության կամ թույլատրելիության մասին դիրքորոշումներով համեմված հայտարարությունները, ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսևորումների ռիսկեր և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների, այդ թվում՝ նաև զանգվածային հավաքներին մասնակցող, կյանքի և առողջության պաշտպանությանը, հասարակական կարգին սպառնացող վտանգներ:       

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր գրություններ է հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։ 

Միևնույն ժամանակ, կրկին ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ վերոնշյալ հանցավոր հնարավոր դրևորումներից, բռնություններով կամ բռնության գործադրման կոչերով զուգորդվող գործողությունների դիմելուց կամ դրանցում ներգրավվելուց: Հակառակ դեպքում հանցավոր արարքներ կատարող բոլոր անձինք օրենքի ողջ խստությայմբ կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Տպել
1526 դիտում

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվող քաղաքացիների թիվը դարձել է 18. ԱԻՆ-ը անուններ է հրապարակել

Երեկվա ողբերգությունից հետո մի շարք հոգեկան հիվանդներ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել «ՍԻԼ» գրուպի հետ

Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահին 6 է. 13 հոգի բուժում է ստանում

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. դատախազություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հրշեջ-փրկարարներն ապացուցում են, որ ցանկացած պահի մեր քաղաքացիների կողքին են. ԱԻ նախարար

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Այս տխուր պահերին մենք հոգով ու մտքով երևանցիների հետ ենք. Ստեփանակերտի քաղաքապետ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված 6 քաղաքացիների ինքնությունը հայտնի է

Կազմակերպած պայթյունի մասին բոլոր խոսակցությունները անիմաստ են. Դանիել Իոաննիսյան

ԱԱԾ-ն հորդորում է չտարածել ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ

1 զոհ, 4 վիրավոր. վթար Երևան-Երասխ ճանապարհին

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին. Հարությունյան

Կուրղինյան փողոցի բնակիչները 10 ժամ ջուր չեն ունենա

«Սուրմալու» կենտրոնում պայթյունի գործով ՔԿ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ

Փլատակների տակից դուրս են բերվել 10 տուժած, 6 դի, 21 տրանսպորտային միջոց, որոնողական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ

Պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով. ՀՄՏԿ

Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հայտնել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվող քաղաքացիների թիվը 16 է. ԱԻՆ-ը անուններ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առևտրի կենտրոն

ԱԻՆ-ն ահազանգեր է ստացել տարբեր օբյեկտներում ու կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 51 քաղաքացի

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել տասը անչափահաս․ ԱՆ-ն տվյալներ է հայտնում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Պայթյունից տուժածներն այս պահի դրությամբ 34-ն են. ԱԻՆ-ը նոր տվյալներ է հաղորդել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա չի մահացել. ԱՆ

8 օրում Սյունիքի մարզում կշռվել է 1082 տրանսպորտային միջոց, 104 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն

Պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում

Պայթյունի օջախ պահեստը վերջերս էր ՔՀՏԱ տեսչական մարմնի կողմից տուգանվել և պարտավորվել վերացնել խախտումները․ Հակոբյան

Ամառային դպրոց` Ազգային ժողովում, մասնակցելու համար ներկայացնել բարձր առաջադիմության թերթիկ․ Զարուհի Բաթոյան

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և քսան տուժած

«Սուրմալու»-ում պայթյունը տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում (լուսանկարներ)

Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը

Կոչ եմ անում արագ ընթացք տալ հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնություններին. Արսեն Թորոսյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն (լուսանկարներ)

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ցավակցում է գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանի մահվան կապակցությամբ