«Կարեւորագույն հարցը գերիների փոխանակումն է». Այվազյանի հետ հանդիպումից հետո Լավրովը խոսեց նաև հումանիտար կենտրոնի մասին

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցություններն անցան ջերմ, դաշնակցային եւ գործընկերային մթնոլորտում, ինչպիսին Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններն են: ՀՀ արտգործնախարարի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա ընդգծեց՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ Ռուսաստանը կնպաստի գերիների փոխանակման գործընթացի իրականացմանը:

«Կարեւորագույն հարցը գերիների փոխանակումն է: Մեր խաղաղապահների միջոցով փորձելու ենք միջնորդել այդ հարցի հնարավորինս արագ ավարտին հասցնելուն: Գիտենք, թե դա ինչ սուր հարց է գերիների հարազատների, մտերիմների, ընկերների համար»,- ասաց Լավրովը՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի թվում հավելելով նաեւ զոհվածների մարմինների փոխանակման հարցը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն էլ, անդրադառնալով թեմային, նկատեց, որ գերիների փոխանակման հարցն առավել արդիական է, եթե հաշվի առնենք, որ կան նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք վկայող փաստեր:

Խոսելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մասին՝ Այվազյանն ընդգծեց. «Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված եւ ավելի քան վեց շաբաթ տեւած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում: Նոյեմբերի 9-ին նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդությամբ հնարավոր դարձավ համատեղ եռակողմ հայտարարության համաձայնեցումն ու ընդունումը, որն ամրագրեց տեղում զինադադարի հաստատումը եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը»: 

Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձավ նաեւ նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Երեւան, ապա նաեւ Բաքու ՌԴ միջգերատեսչական պատվիրակության այցին: Խոսելով նայեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ստորագրման եւ դրա արդյունքների մասին՝ ասաց. «Մենք համամիտ ենք այն հարցում, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը տալիս է բոլոր հնարավորությունները Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար՝ արդարության հիմքի վրա՝ հօգուտ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերի, Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Հրադադարն արդեն պահպանվում է գրեթե մեկ ամիս, շարունակվում է փախստականների վերադարձը, կա առաջընթաց զոհերի մարմինների, գերիների փոխանակման հարցում, զոհվածների մարմինների, անհետ կորածների որոնողական աշխատանքներում»:

Նա հավելեց, որ զուգահեռաբար առաջնահերթ են նաեւ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի վերադարձի, առողջապահության, տրանսպորտային հաղորդակցության եւ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերը:

«Քննարկել ենք նաեւ հումանիտար արձագանքման կենտրոնի հարցերը: Դա նախագահ Պուտինի նախաձեռնությունն էր: Մենք առաջարկել են այն դարձնել միջազգային՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Այժմ քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Կենտրոնի գործունեության մեջ ներգրավված են լինելու ՌԴ բազմաթիվ նախարարություններ եւ գերատեսչություններ»,- շեշտեց Լավրովը:
Տպել
2091 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր