Դուրս գրվեմ՝ ամուսնանալու եմ, միայն ոտքս դզեմ, որ եկեղեցի քայլելով մտնեմ․ Գոռի զարմացնող կամքն ու լավատեսությունը

27-ամյա Գոռ Բաբայանը պատերազմի լուրը լսելուն պես Ռուսաստանի Դաշնությունից վերադրաձել է Հայաստան, կամավորագրվել ու հոկտեմբերի 3-ից մեկնել առաջնագիծ։

Գոռը պատերազմը հաղթահարել է ողջ-առողջ, բայց նոյեբերի 9-ի հրադադարից հետո տուն չի վերադարձել՝ համարելով, որ իր պարտքը դեռ չի կատարել։ Նոյեմբերի 20-ին Արցախի Կարմիր Շուկայի հատվածում մարտական խմբով տարածքի զննում իրականացնելիս կանգնել է ականին։ Պայթյունի հետեւանքով Գոռը կորցրել է աջ ոտքը, բավականին վնասվել է նաեւ ձախը, բայց այն բուժել հնարավոր է։

Սակայն սա դեռ ամենը չէ։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Գոռ Բաբայանը պատմեց, որ եղբարը՝ Դավիթ Բաբայանը, եւս պատերազմի մասնակից է, որը, ցավոք սրտի, անհետ կորած է համարվում։ «Եղբայրս ժամկետային զինծառայող է, իմացել էր, որ ես առաջնագծում եմ, Վայքից կամավորագրվել ու տեղափոխվել էր Արցախ»,- ասաց նա։

Գոռ Բաբայանն առողջական խնդիրներից ու իր հետ կատարվածից չի ընկճվել։ Նրա ցավոտ տեղը եղբայրն է։ Գոռը բուժում է ստանում Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (Մուրացանի զինվորական հոսպիտալ)։ Ճիշտ է, բուժումն անվճար է, բայց նրա ընտանիքն ունի աջակցության կարիք։ Տանը աշխատում է միայն մայրը, փոքր եղբայրն անչափահաս է, (15 կարեկան)։ 

Գոռը կորցրած ոտքի պատճառով չի նեղվում, վստահ է, որ պրոթեզավորումից հետո կքայլի ու ցանկացած աշխատանք էլ կանի, ընտանիքի հոգսերը կհոգա, ուղղակի մի փոքր ժամանակ է պետք։

«Հենց հիվանդանոցից դուրս գրվեմ, ամուսնանալու եմ, շատ արագ։ Ամենաուշը երեք ամսից ես պիտի ամուսնանամ. սիրած աղջիկս ինձ է սպասում։ Մենակ ոտս դզեմ, որ կարողանամ քայլելով եկեղեցի մտնել։ Հետագայում պետք լինի՝ էլի արտագնա աշխատանքի կգնամ, բայց ասեմ, որ չեմ ուզում։ Ընտանիքի համար ամեն ինչ կանեմ։ Մնալու եմ իմ հողի վրա, իմ երկրում ու նույնը բոլորին եմ կոչ անում»,- ասաց նա։

Գոռը նաեւ անդրադարձավ այս օրերին Երեւանի Հանրապետության հրապարակում կատարվողին, չդադարող բողոքի ցույցերին․ «Հիմա էնպիսի պահ է, որ պետք չէ կանգնել հրապարակում գոռգոռալ: Իշխանափոխություն են ուզում, հեղափոխություն են ուզում՝ այդ մարդիկ առաջին հերթին իրենք պիտի հեղափոխվեն։ Մի լավ խոսք կա, ասում է՝ հին տերերը գնացին, նոր տերերը եկան, բայց բան չփոխվեց։ Հիմա, եթե էլի նոր տերեր գան, էլի ոչինչ չի կարող փոխվել, քանի դեռ ամեն մեկս մեր մեջ չենք փոխվել, որոշ առաջնային հարցեր ու արժեքներ վերանայել»։

Գոռը վստահեցնում է՝ առողջական ու նյութական որեւէ խնդրից երբեք չի նեղվել, իրեն մտահոգողը Հայաստանի այսօրվա տխուր վիճակն է։

«Այս պահին երկու մասի են բաժանվել. ժողովուրդ, որ անիմաստ գոռում է, ժողովուրդ, որը մտածում է, թե ինչ կարելի է անել։ Հա,՜ լավ է, որ մտահոգվում են, եթե, իհարկե, իրոք այդպես է, բայց հիմա ամենակարեւոր խնդիրը զոհված տղերքի մարմինները գտնել ու մեր գերիներին վերադարձնելն է»,- կարծում է Գոռը։

Նրա համոզմամբ՝ այս պատերազմում մեր գերխնդիրը եղել է խուճապի դեմն առնելը․ «Մարդը հելնում կանգնում էր դիրքի գլխին, լայվ էր մտնում ու ասում՝ գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, ես էս ինչ տեղն եմ ու մի 10 մետր հեռավորությամբ ինձ խփում են։ Մենք էդ «Ֆեյսբուքով», էդ լայվերով մեր տեղը բացահայտել ենք, թշնամու գործը՝ շեշտակի հեշտացրել։ Ծնողներն էլ, հասկանում ենք, անհանգիստ էին, բայց անընդհատ զանգում հարցնում էին՝ որտեղ ես, բալես, ինչ ես անում, ինքնըստինքյան այս ամենը բացահայտում էր։ Մեր թշնամին էլ առաջվա գառը չէ, իրենք զարգացել են, փող ունեն՝ ուրեմն զարգացել են։ Էն ժամանակ հայ էին տեսնում՝ վախենում փախչում էին. էնպես չանենք, որ հիմա էլ մերոնք իրենց տեսնելիս փախչեն»։

Եզրափակելով իր խոսքը՝ կամավորական Գոռը նկատեց՝ պիտի համախմբվենք ու այս համընդհանուր սգին վերջ տանք։ Նա վստահ է, մեկ է, այդ հողերը հայ ժողովուրդը հետ է բերելու։ Այս սերունդը դա չանի՝ մեզնից հետո եկողներն են անելու։ «Մեզ պետք են խելացի ու նվիրված հրամանատարներ»,- ասաց Գոռը՝ օրինակ բերելով իր հրամանատարին՝ Ռաֆայել Ավետիսյանին, որը մեր խոսելու ընթացքում էլ իր զինվորի կողքին էր. եկել էր այցի․

«Հրամանատարին երկու դեպքում է զինվորը լսում՝ կա՛մ վախենալով, կա՛մ հարգելով։ Մենք շատ ենք հարգում մեր հրամանատարին, ինքը մեզ համար մեծ եղբայր է։ Դիրքերից, որ գալիս է, առաջինը մեզ է այցելում, մաքրում-հավաքում, մեզ ճաշ է կերցնում»։

Հրամանատար Ռաֆայել Ավետիսյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ երբ պատերազմը շատերի համար ավարտվել էր, իր եւ իր ջոկատի տղաների համար դեռ շարունակվում էր, ու այդ ժամանակ էլ վիրավորում են ստացել Գոռն ու իր ջոկատի մեկ այլ կամավորական՝ Սմբատը։ «Քարտեզները դրել փախել էին, տեղանքի զննման ժամանակ Գոռս ու զինվորներս կանգնեցին ականի վրա, ու դեպքը պատահեց»,- ասաց Ռաֆայել Ավետիսյանը։

Հրամանատարի խոսքով՝ ցանկանցած պահի իր գործը պատշաճ կատարել է միայն 911 ծառայության փրկարար ջոկատը։ Մինչդեռ հրադադարից հետո համատարած քաոս է սկսել տիրել․ «Պարզ բան, կրվեցինք, թուրքը եկավ առաջ, լա՛վ, իսկ այդ նոր ստեղծված պոստերն ո՞վ պիտի պահեր։ Ժողովուրդ, այդ տղաներին ո՞վ պիտի համազգեստով ապահովեր, ո՞վ պիտի հերթափոխն ապահովեր: Հարցեր, հարցեր, որոնք կարելի է մինչեւ լույս թվարկել»։

Նա շեշտեց՝ անելիքները շատ-շատ են, դեռ պիտի մեր տարածքները հետ վերադարձնենք։ Մենք՝ զինվորներս, երբեւիցե չենք պարտվել, մնացել ենք մինչեւ վերջ։ Այդ իրենք են հանձնվել, նրանք, որոնք մնացել են թիկունքում։ Անունը դրել են թիկունք, սողունի պես հեռուստացույցի ու համակարգչի դեմը նստած՝ տաք անկյունում պատերազմ էին ուզում հաղթել։ «Ֆեյսբուքով» պատերազմը սկսեցին, «Ֆեյսբուքով» էլ՝ ավարտեցին ու պարտվեցին։

Ովքեր հիմա հավաքվել ցույցեր են անում, կռիվ տալիս ինչ-որ մի բանի համար, էդ մարդիկ են պարտվել։ Մենք չենք պարտվել։ Ուզում եմ այդ մարդկանց դիմել՝ մի քիչ զսպեք ձեզ, մենք իրավունք ունենք քննադատելու։ Իսկ էդ բողոքողներն իրենց կանանց սուրճ էին եփել տալիս, դիվանին պառկած՝ դառնում դիվանագետ ու քաղաքագետ, մեծ-մեծ խոսում։ Հլը եկեք, 2 ամիս էս տղերքի հետ մնացեք սար ու ձորում։ Կիսախելագարված կանգնե՛ք, տեսե՛ք, հասկացե՛ք, թե ինչ է կատարվում, տեսե՛ք, թե թշնամին ինչ է անում, նոր ես ձեզ հետ կխոսեմ»,- եզրափակեց հրամանատարը։

Հ.Գ․ Գոռի ընտանիքի ֆինանսական բեռը թեթեւացնելու համար բացվել են քարտային հաշիվներ նրա մոր՝ Ջուլիետա Մարգարյանի անունով (ՎՏԲ բանկային հաշվի համալրում)։

  • AMD 16066014742400
    USD 16066014742401 
    EUR 16066014742402
    RUR 16066014742403 

Ընտանիքի հետ կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077 430 209, (Գոռ), 077 502 599 (Ջուլիետա):

Խմբ․ կողմից - ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց արագացնել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացը։ Գործող իրավակարգավորումներով դա բավական ժամանակատար է՝ մեկ տարի պահանջող։

Տպել
4032 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին