Հնդկաստանում անհայտ ծագման հիվանդության բռնկում է. ախտանշանները նման են էպիլեպսիային

Հնդկաստանում անհայտ ծագման հիվանդություն է հայտնվել, որով վարակվել են մի քանի հարյուր մարդիկ: Հիվադնությունն արդեն հասցրել  է 1 մարդու   մահվան պատճառ դառնալ, ավելի քան 450 հոգի հիվանդանոցում են, իսկ պատճառները հայտնաբերել չի հաջողվում: Անհայտ հիվանդության բռնկումը տեղի է ունեցել հանգստյան օրերին,  Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգի Էլուրու քաղաքում, փոխանցում է The Hindu թերթը:

Բժիշկների խոսքով, հիվանդության ախտանշանները տարաբնույթ են: Հիմնականում՝ սրտխառնոց, մկանացավեր, գիտակցության կորուստ, ծակող ցավեր:

Հիվանդությունը Հնդկաստանում է հայտնվել կորոնավիրուսի համաճարակի ամենապիկ շրջանում: Երկիրն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում՝ կորոնավիրուսի վարակակիրների թվով՝ մոտ 9,7 միլիոն մարդ, նաեւ երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ մահացածների թվով՝ ավելի քան 140 հազար մարդ:

Անդհրա Պրադեշը, Covid-19-ի ավելի քան 800 հազար վարակակիրներով, երրորդն է Հնդկաստանի 28 նահանգների եւ 8 միութենական տարածքների մեջ:

Այնուամենայնիվ, նահանգի առողջապահության նախարար Կալի Կրիշնա Շրինավասի խոսքով, բոլոր այն մարդիկ, որոնք անհայտ այս հիվանդությամբ անցած 2 օրերին հոսպիտալացվել են, կորոնավիրուսի թեստավորում են անցել, պատասխանը եղել է բոլորի մոտ բացասական: Նրանց մոտ չեն հայտնաբերվել նաեւ վիրուսային այլ վարակիչ հիվանդություններ:

«Հիվանդների, հատկապես՝ երեխաների մոտ, ամեն ինչ սկսվել է աչքերի այրող ցավից: Դրան հաջորդել են սրտթափոցի հանկարծակի նոպաները, այնուհետ՝ գիտակցության կորուստը կամ ցնցումները, որոնք առավել հաճախ նման են էպիլեպսիայի նոպաների»,- Indian Express-ին պատմել է Էլուրուի հիվանդանոցի գլխավոր բժիշկը:

170 հիվանդներ արդեն դուրս են գրվել, մյուսները շարունակում են բուժումը:

Նահանգի գլխավոր նախարար Յագանմոհան Ռեդին հայտարարել է, որ Հնդկաստանի առաջատար մասնագետներին գործուղել են Էլուրու ՝ հիվանդության պատճառները պարզելու համար, եւ որ նա պատրաստվում է հանդիպել հիվանդների ու նրանց ընտանիքների հետ:

«Այցելելով այն վայրերը, որտեղ մարդիկ վարակվել են, մենք բացառել ենք ջրի կամ օդի աղտոտումը՝ որպես հիվանդության պատճառ, - ասացել է Կալի Կրիշնա Սրինավասը, - սա ինչ-որ առեղծվածային հիվանդություն է, եւ միայն լաբորատոր ուսումնասիրությունները կօգնեն մեզ հասկանալ, թե դա ինչ է»:

Ընդդիմադիր «Թելուգու Դեսամ» կուսակցությունը, սակայն, կասկածում է զանգվածային թունավորման մասին եւ պահանջում է առավել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:

The Times of India-ն հայտնում է, որ հիվանդության ծագման մասին մի քանի վարկածներ են շրջանառվում, այդ թվում՝ սննդային թունավորման, օդի կամ ջրի աղտոտվածության, ինչպես նաեւ նահանգում առկա մեծաթիվ մոծակների դեմ ցողված թունաքիմիկատից հնարավոր ռեակցիայի դրսեւորման տարբերակները: Շրջանառվում է նաեւ նահանգում ինչ-որ տեղ քիմիական պահեստի վթարման, քիմիական նյութի՝ մարդկանց օրգանիզմ թափանցման վարկածը: Ճշտման համար բոլոր հիվանդներից արյան նմուշառում է կատարվել, արդյունքները դեռ հայտնի չեն:

Այժմյան հիվանդության բռնկման ուսումնասիրությամբ զբաղվելու են Սննդառության ազգային ինստիտուտի, Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտի եւ Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտի մասնագետները: Լրատվամիջոցների հաղորդմամբ, հոսպիտալացվածների շրջանում, որպես կանոն, մեծամասամբ 20- 30 տարեկան երիտասարդներ են: Բայց 12 տարեկանից ցածր առնվազն 45 երեխա կա:

Առհասարակ, Հնդկաստանը հայտնի է որպես շատ վարակների, մասնավորապես խոլերայի վարակման եւ տարածման տեսանկյունից  էնդեմիկ եւ ակտիվ երկիր: Այնտեղ բազմիցս անհայտ հիվանդություններ են հայտնվել, ուսումնասիրվել, քննարկվել, հայտնաբերվել եւ ներառվել հիվանդությունների շարքում:

Վերջին շրջանում անհայտ ծագման հիվանդությունների բռնկումներ էլի են գրանցվել այլ երկրներում: Օրինակ, Նիգերիայում ինչ-որ անհայտ վարակը խլել է 80 մարդու կյանք: Մահացածների մեծ մասը 18-25 տարեկան երիտասարդներ են: Վարկածներից մեկի համաձայն, մահերի պատճառ կարող էր լինել հեմորագիկ տենդը, որի տարածման պատճառն էլ իր հերթին դեռ ուսումնասիրվում է: Սա վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է տենդով, հեմոռագիկ սինդրոմով (արյունազեղում, արյունահոսություն): Վարակման այս տեսակը ներառում է դենգե, Էբոլա եւ Լասա տենդը:

Ավելի վաղ Սենեգալում մեկ այլ անհայտ ծագման ծովային հիվանդություն էր տարածվել 200 ձկնորսների մոտ:  Այդ ժամանակ հիվանդները ծածկվել էին թեփուկներով, տառապել են ամբողջ մարմնի ուժեղ քորով եւ աչքերի գրգռվածությամբ: Իշխանությունները հայտնել էին, որ բոլոր դեպքերը ստացվել են Ատլանտյան օվկիանոսի նույն տարածքում:

Տպել
2874 դիտում

ԱՄՆ-ն փորձում է ԵՄ-ի միջոցով ՆԱՏՕ-ն բերել տարածաշրջան․ ինչով են զբաղված Հայաստանում ԵՄ դիտորդները ըստ Զախարովայի

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան