Հայաստանում արտագաղթի լուրջ վտանգ կա, իշխանությունները պետք է սկսեն խնդիրներին լուծում տալ․ ժողովրդագրագետ

Հայաստանում արտագաղթի լուրջ վտանգ կա, իշխանությունները պետք է սկսեն խնդիրներին լուծում տալ։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։

Կորոնավիրուսով եւ պատերազմով պայմանավորված Հայաստանը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, իսկ ճգնաժամերը սովորաբար բերում են աշխատատեղերի նվազման եւ արատագաղթի տեմպերի աճի։

ՀԺ-ն Արտակ Մարկոսյանի հետ զրուցել է Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին։

- Պարո՛ն Մարկոսյան ժողովրդագրական վիճակն այս պահին ինչպիսի՞ն է Հայաստանում։

- Նախորդ տարի, երբ ժողովրդագրության քաղաքականությունը գծվում էր, ես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետն էի եւ կան ծրագրեր, որոնք իմ մասնակցությամբ են եղել։ Նախորդ տարի, երբ կանխատեսումներ էր արվում մինչեւ 2023-24 թվականը՝ հիմնական շեշտը դրվում էր նրա վրա, որ մենք նախորդ ժամանակահատվածից ունենք ժողովրդագրական չիրացված պոտենցիալ։ Այսինքն՝ ունենք հետաձգված բավականաչափ ամուսնություններ։ Դա էին ցույց տալիս հետազոտությունները, քանի որ ամուսնական տարիքում էին գտնվում նախորդ դարի 80-ականների կեսերի եւ 90-ականների սկզբի սերունդը։ Բայց քանի որ մենք 2010 թվականից սկսած արձանագրել էինք ծնունդների թվաքանակի անկում, ապա դա չէր համատեղում։ Հետազոտությունը ցույց էր տալիս, որ մենք այդ պոտենցիալն ունենք։ Մի քանի ծրագրեր մտան գործողության մեջ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստն ավելացավ, գյուղական բնակավայրերում չաշխատող ծնողը երեխայի համար խնամքի նպաստ է ստանում, ինչպես նաեւ բնակարանային ծրագրեր կան, որոնք միտված են խթանելու այն մարդկանց, որոնք չեն ամուսնացել։ Այսօր հիմնական խնդիրը 3-րդ, 4-րդ երեխաների ծնունդն է։ 2010 թվականից հետո նվազել են առաջին եւ երկրորդ երեխաների ծնունդը եւ դա օբյեկտիվ պատճառ ունի, քանի որ հիմա ամուսնական տարիք են մուտք գործում 20-րդ դարի 90-ականների 2-րդ կեսին ծնված սերունդը, որոնք բավականին քիչ են։ Մի թիվ նշեմ՝ 1992-ից 2002 թվականներին ծնունդների բացարձակ թիվը նվազել էր 60 տոկոսով, հիմա այդ սերունդն է գալիս եւ հաշվի առնենք, որ այդ սերունդի 30-35 տոկոսը ՀՀ-ում չէ։

- Ծնունդների եւ մահվան ժողովրդագրական տվյալներում դրակա՞ն, թե՞ բացասական միտումներ կան։

- Հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունները նվազել են 3000-ով։ Ծնուդների բացարձակ թիվն աճել է, ինչը կանխատեսելի էր։ Հուլիսի 1-ից երեխաների ծննդով պայմանավորված ծրագրեր էին մեկնարկում եւ մարդիկ իրենց երեխաների ծնունդը նաեւ դրանով պայմանավորված այդ ժամանակահատվածում են պլանավորել։ Մենք նախորդ տարվա համեմատ ունենք մոտավորապես 313 երեխայի հավելյալ ծնունդ։ Մահերի թիվը ցավոք աճել է, որը պայմանավորված է կորոնավիրուսով եւ Արցախյան պատերազմով։

 -Բնակչության մակարդակը թվային որքա՞ն է կազմում։

- Բնակչության թիվը սեպտեմբերին 8200-ով ավելացել է նախորդ տարվա համեմատ, բայց դա կախված է նրանից, որ կորոնավիրուսով պայմանավորված մենք ներհոսք ունեցանք, իսկ արտահոսք՝ ոչ։ Բնակչության թիվը մոտավորապես 2 մլն 967 հազար է, բայց սա հարաբերական թիվ է, քանի որ այսօր փակ սահմաններ ունենք։ Կորոնավիրուսն ու պատերազմը դեռ պարզ չէ, թե ինչ տրամադրություն է փոխել այս առումով։

- Կարծիքներ են հնչել, թե ճգնաժամով պայմանավորված կարող է մեծ արտագաղթ սկսվել, ի՞նչ կանխատեսում ունեք դուք։

- Հիմա սահմանները փակ են, այսինքն այդ ազատ տեղաշարժի հնարավորությունը դեռեւս չկա։ Այն երկրները, որտեղ սովորաբար գնում էին մեր քաղաքացիները փակ են՝ Ռուսաստանը, ԵՄ երկրները։ Լուրջ խնդիր են ստեղծել՝ առաջին հերթին քաղաքական անորոշության շարունակությունը, ներքին անկայունությունը եւ նաեւ պատերազմից հետո նոր իրավիճակը, երբ ունենք նոր սահմանագիծ։ Մենք նոր սահմանամերձ գյուղեր ենք ունենում։ Սյունիքի մարզում անասնապահությամբ զբաղվելու հետ կապված խնդիր է առաջանալու։ Հիմա այդ գյուղերի համար պետք է շատ արագ ծրագիր մտածել եւ իրագործել։ Եթե այնտեղ եկամտի հետ կապված խնդիր առաջանա, դա կարող է արտագաղթի պատճառ հանդիսանալ։ Բայց այսօր ամենախնդրահարույցը հենց այդ անորոշությունն է։ Ընդդիմության ակտիվություն կա եւ իշխանության անգործություն։ Այս ընդդիմությունը չէր ակտիվանա, եթե իշխանությունը մի քիչ ավելի ակտիվ լիներ եւ պետական կառավարման համակարգը ավելի նախաձեռնողականություն դրսեւորեր այս պարագայում։ Այսօր ամեն ինչ կախված է իշխանությունից։ Եթե պետական կառավարման համակարգը շատ արագ սկսի աշխատել՝ մեր խնդիրները կսկսեն արագ լուծվել, բայց չաշխատելու պարագայում հավանականությունը մեծ է, որ մենք հաջորդ տարի կարող ենք տեսնել նաեւ արտագաղթ։ Ամենավտանգավորն այն է, որ արտագաղթելու է՝ ավելի ապահով, ավելի ինտելեկտուալ խավը։

Քաղաքական անորոշությունը բնականաբար հանգեցնում է նաեւ տնտեսական անորոշության։ Ներդրումային ցուցանիշները բացասական են, դրամի կուրսն է արժեզրկվում։ Առաջնային ապրանքների թանկացում է գնում։ Խնդիրներ է, որոնք կուտակվում են եւ հիմա, եթե դու չես գնում խնդիրների առջեւից՝ հետո խնդրի հետեւից գնալը բավական դժվար է լինելու։ Այսօր, եթե պետական կառավարման համակարգը շատ արագ չսկսի աշխատել եւ լուծումներ առաջարկել՝ ժողովրդագրական տեսանկյունից հաջորդ տարի մենք խնդիր կունենանք։ Կորոնավիրուսով պայմանավորված մենք ունեինք ամուսնությունների թվաքանակի նվազում, բնականաբար դրանով պայմանավորված հաջորդ տարի ծնունդները կնվազեն եւ դեռեւս չի գնահատվել պատերազմի ազդեցությունը։

- Կա՞ն լուծման տարբերակներ ըստ ձեզ, որոնք կարող են խթան հանդիսանալ՝ չարտագաղթելու համար։

- Արտագաղթը բազմագործոն է։ Կա քաղաքական անորոշություն եւ բոլոր ոլորտներում անորոշություններ են, մենք անվտանգային խնդիր ունենք, պետք է պաշտպանական նոր կառույցներ կառուցենք։ Գուցե պետք է նոր բանակ կառուցել։ Այն մոդելները, որ նախկինում ունեինք չի աշխատել եւ մենք բավականին հետ ենք մնացել։ Պետք է պետական կառավարման համակարգը արագ աշխատի։ Պատերազմի ժամանակ հասկացանք նաեւ, որ պետական կառավարման համակարգը շատ լուրջ խնդիրներ ունեցավ։ Եթե նրանք չսկսեցին աշխատել խնդիրները գնալով կխորանան։ Այնպես որ հիմնական խնդիրը գալիս է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, որոնք պետք է սկսեն խնդիրներին լուծում տալ։ Այո՛, արտագաղթի լուրջ վտանգ կա։ Հավատացնում եմ ձեզ, որ եթե Աստված մի արասցե Հայաստանից հեռանա 150-200 հազար մարդ մենք լուրջ խնդիր կունենանք։

Ես, որ շատ լավատես էի՝ հրաժարվել եմ հիփոթեքային բնակարան ձեռք բերելուց, քանի որ չգիտեմ, թե 3 տարի հետո ինչ կլինի, որովհետեւ կոնկրետ ռիսկեր եմ տեսնում։ Շատ արագ լուծումներ են պետք։

Տպել
531 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Ես ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել․ վարչապետը խոսել է սահմանազատման մասին (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան