Հրատարակվել է 1915թ. Հայոց ցեղասպանության գործով Հատուկ ռազմական տրիբունալի մասին գրքի թարգմանությունը

09/12/2020 schedule12:12

Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: Օրվա կապակցությամբ հնարությանը ներկայացվեց Հայագիտական ուսումնասիրությունների զարգացման և աջակցման «Անիվ» հիմնադրամի կողմից հրատարակված «Դատավճիռ Ստամբուլում. Դատական գործընթացներ Հայերի ցեղասպանության գործով» գրքի ռուսերեն թարգմանությունը: Գրքի համահեղինակներն են Զորյանի ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Վահագն Դադրյանը (1926-2019), (Կանադա/ ԱՄՆ), և Կլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը (ծնվ. 1953թ.) (ԱՄՆ): Թուրքերեն լեզվով «Դատավճիռ Ստամբուլում» գիրքը հրատարակվեց 2008 թվականին, իսկ 2011-ին լույս տեսավ անգլերեն տարբերակը:

1919թ. Օսմանյան կայսրությունում իր աշխատանքը սկսեց 1915թ. հայերի մասսայական սպանությունների գործը քննելու նպատակով ստեղծված Հատուկ ռազմական տրիբունալը: Տրիբունալի աշխատանքի արդյունքում՝ կայացվեցին մի քանի տասնյակ տարբեր ծանրության դատավճիռներ, այդ թվում՝ 18 մահապատժի դատավճիռ (որոնցից միայն երեքն ի կատար ածվեց): 1920թ. սկսվեց հերթական լսումների նախապատրաստությունը, բայց իշխանության եկած քեմալական կառավարությունը շուտով ցրեց տրիբունալը:

«Անիվ» հիմնադրամը հրատարակեց այս ֆունդամենտալ հետազոտության ռուսերեն թարգմանությունը Հատուկ ռազմական տրիբունալի աշխատանքների ավարտի 100-ամյակի կապակցությամբ: Մենագրությունն իրականացվել է բարձր գիտական մակարդակով և հիմնված է մեծածավալ աղբյուրների և պատմագրական աշխատանքների վրա, ներառյալ՝ արխիվային փաստաթղթեր և լրատվական նյութեր: Աշխատության մեջ վերլուծված է տրիբունալի ընդհանուր աշխատանքը և մանրամասն ներկայացվում են ամենակարևոր գործընթացները. ցույց է տրվում տրիբունալի տեղն ու դերն այդ ժամանակաշրջանի Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում: Առանձին գլխում հրապարակված են դատավճիռների և մեղադրական եզրակացությունների ամբողջական տեքստերը՝ ռուսերեն թարգմանությամբ:

Այսօրվա դրությամբ 1919-1920թթ. Հատուկ ռազմական տրիբունալը միակն ու առաջինն է պատմության մեջ, երբ թուրքական դատարանը դատեց թուրք բարձրաստիճան պաշտոնյաների՝ սահմանադրությունը խախտելու և հայերի մասսայական սպանությունների մեղադրանքով, և դատապարտեց, և ոչ թե՝ միջազգային, այլ՝ օսմանյան քրեական օրենսգրքով: Ինչպես պնդում են հեղինակները, դա նշանակում է Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից դեռևս 1919 թվականին:

Տպել
1364 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին