Ինչպես ողջ պետության, այնպես էլ Վանաձորի համար տարին բարենպաստ չէր. քաղաքապետն ամփոփում է անցնող 2020-ը

2020 թվականը մոտենում է ավարտին: Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում տարեսկզբից մեկնարկած բազմաթիվ ծրագրեր գրեթե ավարտված են: Թեպետ պլանավորված ծրագրերը ամբողջությամբ կյանքի են կոչվում, հաջորդ տարվա անելիքները դեռ հստակ չեն․ նախ՝ տարեսկզբին կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, հետո էլ՝ հետպատերազմական իրավիճակը հնարավոր է՝ հետք թողնեն գալիք տարի իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման վրա: Ընդհանուր առմամբ համայնք-Կառավարություն միջոցներով իրականացվել է ավելի քան 1 մլրդ դրամի ծրագրեր: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ զրուցել ենք անցնող տարում արածի ու գալիք տարվա ծրագրերի շուրջ:

- Պարոն Ասլանյան, տարին շուտով կավարտվի, եթե մի քանի բառով ասելու լինեք, ինչպիսի՞ն էր այն Վանաձորի համար:

- Ինչպես Վանաձորի, այնպես էլ ողջ Հայաստանի ու հայության համար կարծում եմ՝ այդքան էլ բարենպաստ ու բարեհաջող չէր: Մարտ ամսից մենք սկսեցինք ապրել ու աշխատել արտակարգ դրության պայմաններում՝ պայմանավորված կորոնավիրուսով: Արդեն սեպտեմբերի վերջին սկսվեց Արցախյան պատերազմը, որը նույնպես բացասական ազդեցություն ունեցավ թե՛ պատերազմի ընթացքում ու թե՛ մինչ օրս: Այդ ողջ ընթացքում մենք շարունակել ենք եղած ռեսուրսների սահմանում մեր աշխատանքներն այնպես կազմակերպել, որ գոնե քաղաքի հիմնական ոլորտային գործունեության տեսակները չտուժեն: Հիմնականում մեր սուբվենցիոն ու համայնքային ծրագրերը կատարվել են: Կարելի է ասել՝ ավարտական փուլում ենք, ինչը այսքան բացասականի մեջ կարելի է դրական համարել: Ավարտեցինք նաեւ նախորդ տարի չավարտած սուբվենցիոն ծրագրերը: Ներկայումս աշխատանքների ավարտական ակտերն են կազմվում:

- 2019-ին բազմաթիվ ձախողած ծրագրեր ունեցանք քաղաքում, այս տարի ինչպիսի՞ն էր վիճակը ծրագրերի ժամկետների առումով:

- Սահմանված ժամկետում չավարտված ծրագրեր չունենք, գրեթե բոլորը ավարտված են, մի քանի մանր դետալային ու փաստաթղթային հարցեր են մնացել: Կարող եմ նշել, որ գլոբալ ծրագրեր ենք այս տարի իրականացրել, որոնք հաջողությամբ կարողացանք ավարտին հասցնել: Ծանրամարտի մարզադպրոցում կիսատ գործեր կան, որոնք մոտ օրերս կավարտվեն: 2019-ից մնացած Արցախ պուրակի, «Դիմացի» այգու, կերպարվեստի թանգարանի հարակից հրապարակն ու կիսատ մնացած ասֆալտապատումն այս տարի ամբողջությամբ ավարտեցինք: Այս տարի նախատեսված էր 2 փողոցների՝ Չուխաջյան եւ Լալվար փողոցների հիմնանորոգում, որոնք եւս ավարտել ենք: Ավարտել ենք նաեւ քաղաքային գրադարանի կենտրոնական մասնաշենքի վերանորոգումը, թիվ 1 մշակույթի տան նորոգումն ենք ավարտել, ինչպես նաեւ թեթեւ ատլետիկայի մարզադպրոցի հիմնանորոգումը: Վանաձորում 2 նոր զբոսայգի ենք կառուցել եւ Շարլ Ազնավուրի անվան զբոսայգու վերակառուցումն ենք ավարտել, որոնք կառուցվել են քաղաքի ծայրամասային  թաղամասերում, որոնք ճարտարապետական ու գեղարվեստական լուծումներով բավականին հաջողված են: Շինաշխատանքներն այս պահին, ըստ էության, ամբողջությամբ ավարտված են: 

- Ի՞նչ էր նախատեսված անել այս տարի, որ չկատարվեց ու տեղափոխվեց 2021 թվական:

- Ըստ էության՝ չեղյալ համարած որեւէ ծրագիր չենք ունեցել, բոլոր նախատեսված ծրագրերը կատարել ենք ժամանակին ու որակով, չկա այնպիսի ծրագիր, որը կա՛մ կիսատ ենք թողել, կա՛մ տեղափոխել հաջորդ տարի, կա՛մ էլ հրաժարվել ենք: 

- Ելնելով կորոնավիրուսային, հետո նաեւ՝ պատերազմական վիճակից՝ կար մտավախություն, որ պետական կամ համայնքային ֆինանսավորմամբ որոշ ծրագրեր չեղյալ կհամարվեն, ունե՞նք նման իրավիճակ:

- Ո՛չ, չենք ունեցել: Սուբվենցիոն ծրագրերից միայն բազմաբնակարան շենքերի էներգախնայողության ծրագրի մասով դիմել ենք Կառավարություն՝ կապված եղանակային պայմանների հետ: Մենք դիմել ենք Կառավարություն, որ թույլատրեն ծրագիրը իրականացնել հաջորդ տարի: Ծրագիրն իրականացվում էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, Կառավարության ու համայնքի համատեղ միջոցներով:

- Պարոն Ասլանյան, 2019-ի դեկտեմբերին վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարվեց, որ 2020-ին Վանաձորում պետական միջոցներով մի քանի գլխավոր փողոցներ կհիմնանորոգվեն: Տարին ավարտվեց, սակայն նշված փողոցներից ոչ մեկը չհիմնանորոգվեց: Ինչո՞ւ։

- Այո՛, մենք նախագիծ-նախահաշիվ արեցինք, մրցույթի դրեցինք, բայց պայմանագրեր կնքել չհասցրինք:

- Վանաձորի քաղաքապետարանն ինչպե՞ս է փակում ֆինանսական տարին:

- Դեռեւս վաղ է խոսել այդ մասին, որովհետեւ մինչեւ սեպտեմբեր ամիսը ֆինանսական հակասական վիճակ էր, բավականին պլանային թերակատարումներ կային՝ մոտ մինչեւ 22 տոկոս, հիմա, քանի որ նոյեմբեր-դեկտեմբերը հավաքագրումների առումով ամենաակտիվ ամիսներն են, այս ամսվա կեսերից արդեն որոշակի պատկեր կունենանք:

- Աշխատավարձերի պարտքեր կլինե՞ն:

- Չեմ կարծում, թե կունենանք: Այս պահին չունենք:

- 2021 թվականի մասով ի՞նչ կարող եք ասել, որո՞նք են հաջորդ տարվա պլանները:

- Նախնական ասեմ, որ բյուջեն անցել է քննարկումներ, փորձագիտական ուսումնասիրության փուլ է անցել, դեկտեմբերի 21-ին բյուջեն կընդունենք, բայց չի բացառվում, որ եկող տարի նաեւ փոփոխություններ անենք՝ ելնելով մեր ունեցած ֆինանսական հոսքերից ու Կառավարության հատկացումներից: Բնականաբար, կորոնավիրուսն ու պատերազմը հնարավոր է նաեւ իրենց հետեւանքը թողնեն բյուջետային աշխատանքների վրա, դրա պատճառով դեռեւս ձեռնպահ կմնամ եկող տարվա անելիքների մասին խոսել:

Տպել
3056 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են