Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

10/12/2020 schedule17:17

Արտահայտվելու ազատությունը երբեք չպետք է ծառայեցվի ատելության խոսքի տարածման, փոխադարձ վիրավորանքի անկաշկանդ ու հրապարակային դրսևորումների համար։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեկտեմբերի 10-ին առաջադեմ մարդկությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում այս օրն առանձնակի արժեք է ձեռք բերել՝ հիշեցնելով և պարտավորեցնելով մեզ՝ բոլոր ջանքերը ներդնելու պատերազմից տուժած մեր հազարավոր հայրենակիցների անվտանգ և արժանապատիվ ապրելու, կյանքի, ազատ ինքնորոշման, պատերազմի արհավիրքի կնիքն իրենց հոգում կրող մեր հազարավոր երեխաների անհոգ և ապահովված մանկություն ունենալու կենսական իրավունքների վերականգնման և պաշտպանության համար:

Այդ պատերազմում տեղ են գտել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների ծանրագույն հանցագործություններ, որոնք աշխարհի կողմից առայժմ համարժեք արձագանքի չարժանացնելը էականորեն սասանել է այդ իրավունքի միջազգայնորեն պաշտպանվածության հանդեպ վստահությունը: Սակայն ոչ ոք չպետք է կասկածի, որ գործադրվելու են նաև միազգային գործակցության բոլոր մեխանիզմները՝ այդ հանցագործություններից տուժած մեր հայրենակիցների իրավունքները պատշաճ պաշտպանելու ուղղությամբ, այդ թվում՝ ի տես մարդկության, այդ հրեշավոր հանցագործությունները կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու բաղադրիչով: Դա անհրաժեշտություն է նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքների կենսունակ լինելու հանդեպ հավատի վերականգնման առումով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արտահայտվելու, սեփական համոզմունքների համար պայքարելու, հավաքներ անցկացնելու իրավունքների իրացումը, դրանց համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը ցանկացած ժողովրդավարական երկրի բնորոշիչներից են:

Այդուհանդերձ, չափազանց խնամքով պետք է վերաբերվենք այդ իրավունքների իրացմանը՝ մեր ներքին հանրային ընդհանուր համակեցությունը, հասարակական կարգը չխաթարելու քաղաքացիական գիտակցությունից և պարտքի զգացումից ելնելով, հարգելով այլոց ոչ պակաս կարևոր այլ իրավունքներն ու ազատությունները:

Մասնավորապես՝ արտահայտվելու ազատությունը երբեք չպետք է ծառայեցվի ատելության խոսքի տարածման, փոխադարձ վիրավորանքի անկաշկանդ ու հրապարակային դրսևորումների համար, որոնք կարող են հանցավոր բռնությունների նախերգանք և բռնություններն ու խորացող անհանդուրժողականությունն արդարացնելու եղանակ դառնալ:

Մեզ պատուհասած ճգնաժամային իրողությունների հաղթահարման զարգացման, ազգային ու հանրային միասնականության ու համերաշխության հրամայականները թելադրում են լիարժեք ըմբռնման ցուցաբերում մասնավոր, հանրային ու պետական շահերի բացարձակ ներդաշնակության, համաչափության ապահովման հարցում, որը, հանրային աջակցությամբ, առաջին հերթին, իհարկե, նաև իրավապահ մարմինների անխախտ պարտականությունն է:

Այսօր տարբեր հարթակներում քննարկվում են մարդու իրավունքների երաշխավորման բարեփոխումներին առնչվող բազում նախաձեռնություններ, որոնք վերաբերում են նաև քրեական և քրեադատավարական ոլորտին: Այս գործընթացը առավել շատ է միտված հումանիզմի, մարդու իրավունքների առաջնայնության, արժեքային հիմքերի կատարելագործմանը, որոնք մասնավորապես քրեական վարույթի շրջանակում շատ ավելի մեծ երաշխիքներ են ապահովելու մեր երկրում առավել մարդակենտրոն քրեական արդարադատության իրականացման, Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կոնվենցիայի նպատակների իրականացման համար:

Դատախազությունը, այդ արժեքների կրողը և ջատագովը լինելով, ամբողջ ծավալով ներգրավված է եղել օրենսդրական բարեփոխումների նախագծման աշխատանքներում և նույնպիսի հետևողականությամբ ու շահագրգռությամբ, իր իրավասությունների շրջանակներում, գործընթացին մասնակից ու շահագրգիռ բոլոր սուբյեկտների հետ իրականացնելու է դրանց կենսագործման, իրավակիրառ նոր պրակտիկայի ձևավորման գործառույթը:

Վստահ եմ՝ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համընդհանուր բարձր գիտակցությամբ կերտելու ենք մեր երազանքների իրավական երկիրը»,- ասված է գլխավոր դատախազի ուղերձում:

Տպել
945 դիտում

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)