Ալեքսանյան-Եվլոև հերթական դիմակայությունը․ ովքեր են հունահռոմեական ոճի հայ ըմբիշների գլխավոր մրցակիցները Բելգրադում

Նոյեմբերի 12-18-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի կունենա աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը։ Հայ ըմբիշների համար սա ընդամենը երկրորդ հնարավորությունն է իրենց դրսևորելու 2020թ․-ի ընթացքում։ Տարեսկզբին Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո ըմբաշամարտի գրեթե բոլոր մրցաշարերը չեղարկվեցին կորոնավիրուսի պատճառով, օլիմպիական խաղերը հետաձգվեցին, աշխարհի առաջնություն տեղի չունեցավ։

Աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը չեն ժամանի մի շարք առաջատար երկրներից (ԱՄՆ, Ճապոնիա, Վրաստան և այլն)։ Սակայն տիտղոսակիր ըմբիշների պակաս Բելգարդում չի լինի։ Դեկտեմբերի 12-15-ը պայքարի մեջ կլինեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

«Հայկական ժամանակը» ներկայացնում է հայ ըմբիշների գլխավոր մրցակիցներին՝ ըստ քաշային կարգերի։

55կգ - Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Ռուդիկ Մկրտչյանը։ Սպասելինքերը նրանից մեծ չեն, սակայն քաշային կարգի ոչ բոլոր ուժեղագույններն են ժամանել, այնպես որ լավ վիճակահանության դեպքում Մկրտչյանը կարող է պայքարել մեդալների համար: Մասնակիցների ցուցակից, մասնավորապես, բացակայում է Եվրոպայի այս տարվա չեմպիոն Բուղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանը։ Հաղթողի գլխավոր հավակնորդները Ռուսաստանը ներկայացնող Էմին Սեֆերշաևն ու ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին են, որոնց կփորձեն դիմակայել թուրք Սերիֆ Կիլիչին և ղրղզ Բալբայ Դորդոկովը։

60 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Մ-23 աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը։ Այս քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնելու է աշխարհի չեմպիոն Ստեփան Մարյանյանը։ Հաղթողի հավակնորդներից է նաև Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարենբեկովը։

63 կգ քաշային կարգում այս տարվա Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանի հիմնական մրցակիցները կլինեն ադրբեջանցի Թալեհ Մամադովը, ռուսաստանցի Ժամբոլատ Լոկյաևը, հունգարացի Էրիկ Տորբան։

67 կգ քաշային կարգում հանդես կգա 63 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը։ Սա նրա առաջին խոշոր մրցաշարն է օլիմպիական քաշային կարգում, որտեղ բավականին լուրջ մրցակիցներ կան․ բացի ավանդավար ուժեղ Ռուսաստանի ներկայացուցչից (Նազիր Աբդուլաև), այս քաշային կարգում են Սերբիայում են լինելու նաև օլիմպիական չեմպիոն Դավոր Ստեֆանեկը, որը հանդես է գալու տանտիրոջ կարգավիճակով, ինչպես նաև թուրք Յուկսել Աթաքանը՝ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր։

72 կգ քաշային կարգում երիտասարդ Մալխաս Ամոյանը հերթական փորձն է անելու ամրապդնվել մեծահասակների ասպարեզում։ Մրցակիցների մեջ բավականին շատ տիտղոսակիր ըմբիշներ կան՝ Ուլվու Գանիզադեն (Ադրբեջան), որի հետ Ամոյանը բազմիցս հանդիպել է երիտասարդների և պատանիների մրցաշարերում, Բալինտ Կորպաշի (Հունգարիա), Ալեքսանդար Մաքսիմովիչ (Սերբիա)։ Նրանց հետ միասին հաղթողի ֆավորիտներից են նաև Նարեկ Օհանյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը և Հայկ Մնացականյանը՝ Բուլղարիայից։

77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը փորձելու է իր առաջին ոսկե մեդալը նվաճել մեծահասակների խոշոր մրցաշարերում․ այս քաշային կարգում մրցակցությունը շատ մեծ է, բայց նրանցից շատերին Չալյանն արդեն հաղթել է տարբեր մրցաշարերում։ Բելգրադ է ժամանելու օլիմպիական կրկնակի չեմպիոն Ռոման Վլասովը, բայց պետք է ուշադիր լինել նաև Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմոդովի նկատմամբ․ վերջինս Ասիայի չեմպիոնն է, երիտասարդների աշխարհի նախկին չեմպիոն, և համարվում է ըմբշամարտի ապագա աստղերից մեկը։

82 կգ քաշային կարգում, ի սկզբանե, Հայաստանը պետք է ներկայացուցիչ չունենար, սակայն վերջին պահին որոշվեց, որ Ռուբեն Ղարիբյանը մասնակցելու է։ Ղարիբյանը ֆավորիտների շարքին չի դասվում, ամենայն հավանականությամբ մեդալների համար կպայքարեն Ռուսաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բելառուսի ներկայացուցիչները։

87 կգ քաշային կարգում լուրջ մրցակցություն է լինելու օլիմպիական չեմպիոն Դավիթ Չակվետաձեի (Ռուսաստան), աշխարհի նախկին չեմպիոն Իսլամ Աբասովի (Ադրբեջան), Սերբիան ներկայացնող Զուրաբ Դաթունաշվիլու, հունգարացի Իշտվան Տակաշի միջև, ինչպես նաև Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանի միջև։

Այս մրցաշարի ամենաինտրիգային պահերից մեկը 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյան - Մուսա Եվլոև (Ռուսաստան) հերթական ակնկալվող գոտեմարտն է։ Ալեքսանյանը զիջել է Եվլոևին վերջին աշխարհի առաջնություններում, որտեղ հանդես է եկել վնասվածքներով։ Այժմ նա առողջ է և պատրաստ է ռևանշի։

130 կգ քաշային կարգում երիտասարդ Դավիթ Օվասափյանի համար դժվար կլինի խառնվել ավելի փորձառուների պայքարին, թեև բացահայտ ֆավորիտներից Բելգրադում է լինելու միայն ռուս Սերգեյ Սեմյոնովը։ Մյուս մարզիկների միջև ուժեղ պայքար է ընթանալու մեդալների համար։

Ռաֆայել Խալաթյան

Տպել
2851 դիտում

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին