Ամեն գնով կաշխատենք Արցախի անկախության ճանաչման համար. Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ղեկավարը՝ Ստեփանակերտում

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը՝ գլխավորությամբ կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորի, դեկտեմբերի 7-ին այցելել է Ստեփանակերտ:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Պատվիրակության կազմում էին պատգամավոր Իզաբել Սանդիագոն, սենատորներ Ժիլբեր-Լյուք Տվինազը, Մարի-Արլեթ Քարլոթթին եւ կուսակցության միջազգային հարցերի պատասխանատու Ժան-Մարք Ժերմեն: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի պատասխանատուն:

Պատվիրակությունը այցելեց Ստեփանակերտի ՀՅԴ գրասենյակ եւ հանդիպում ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ:

Հանդիպումն անցավ կառուցողական եւ երկուստեք անկեղծ մթնոլորտում: Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի իր պաշտոնակցին, ով պատերազմից հետո եղավ ֆրանսիացի առաջին ղեկավարը, որ այցելեց Արցախ, ինչը լավագույն ապացույցն է արցախյան հիմնախնդրում սոցիալիստական կուսակցության լուրջ ու անկեղծ տրամադրության եւ հաստատակամության:

Օլիվիե Ֆորը պատվիրակության անունից ընդգծեց, որ իր կուսակցությունը հանձնառու է ամեն գնով աշխատել, որ Ֆրանսիայի կառավարությունը ճիգ չխնայի Արցախի բնակչության ապահովության բարելավման, ինչպես նաեւ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար:

Երկու կուսակցությունների ղեկավարները շեշտեցին արցախյան հիմնախնդրի լուծումը բացառապես Մինսկի խմբի շրջանակում եւ ընդգծեցին Ֆրանսիայի՝ իբրեւ համանախագահի, ավելի աշխույժ դերակատարության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայի երաշխավորությունը՝ բնակչության անվտանգության եւ հայկական մշակութային կոթողների ու հարստության պահպանման գծով:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Սենատին եւ Ազգային Ժողովին, որ զորավիգ կանգնեցին Արցախի անկախության ճանաչմանը եւ կառավարությունից պահանջեցին, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչի այն: Ի պատասխան՝ Օլիվիե Ֆորը հայտնեց, որ սոցիալիստական կուսակցությունն այս ուղղությամբ շարունակելու է լուրջ աշխատանք տանել, ինչի լավագույն ապացույցն է իրենց ընթացիկ պատմական այցելությունը Արցախ հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակահատվածում:

Սոցիալիստական կուսակցությունն իր խորին մտահոգությունը հայտնեց նաեւ արցախյան հիմնախնդրում տարբեր հաշվարկներով առաջնորդվող նոր ուժերի ուղղակի միջամտության առթիվ, ինչն ավելի է բարդացնում խնդիրը:

Պատվիրակության անդամները դատապարտեցին նաեւ պատերազմի ընթացքում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ դրսեւորված բռնությունը, որոնք մարդկային ծանր կորուստների պատճառ են դարձել: Ադրբեջանական կողմից ֆոսֆորային արգելված զենքերի օգտագործումը, պատերազմական միջազգային համաձայնագրերի պայմանները խախտող անօդաչու սարքերի օգտագործման եղանակը խիստ դատապարտելի համարող պատվիրակությունը վստահեցրեց, որ սրանք շոշափելի փաստեր են՝ ներկայացնելու համար միջազգային արդարադատությանը։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ երկու կողմերը գործնական աշխատանք տանեն այս ուղղությամբ:

Հանդիպման ավարտին ՀՅԴ-ն եւ Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցությունը համաձայնեցին իրենց արդեն իսկ գոյություն ունեցող երկարամյա սերտ հարաբերությունն ու գործակցությունը ներկա հանգրվանում առավել ամրապնդել ու խորացնել:

Տպել
1214 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին