Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա կանխատեսվում է գնաճային ազդեցություն․ Գալստյան

15/12/2020 schedule17:24

Նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից բարձր է ընդամենը 0.2 տոկոսով։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Այս պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6 տոկոս՝ դեռեւս ցածր գտնվելով նպատակային 4 տոկոսի մակարդակից։ Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաեւ 12-ամսյա բնական գնաճը, որն ամսվա վերջին կազմել է շուրջ 2 տոկոս»,- ասաց ԿԲ նախագահը։  

Գալստյանի խոսքով՝ գնաճը պայանավորված է պարենային ու հումքային համաշխարհային շուկաներում վերջին շրջանում գրանցված գնաճով։ Իսկ համաշխարհային շուկաներում գրանցված գնաճը ԿԲ-ն պայմանավորում է կորոնավիրուսի համավարակի առաջացրած բացասական միտումներով ու հաջորդ տարեսկզբից պատվաստանյութերի կիրառման մասին տեղեկությունների դրական ընկալումներով։

«Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա կանխատեսվում է գնաճային ազդեցություն»,- նշեց նա։

ԿԲ նախագահն ընդգծեց՝ այս տարվա երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 9.1 տոկոս։ Չորրորդ եռամսյակում եւս ԿԲ-ը դրական զարգացումներ չի կանխատեսում՝ հաշվի առնելով պատերազմի հետեւանքներն ու կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկումը։

Գալստյանի խոսքով՝ նույն հանգամանքներով պայմանավորված՝ հայաստանյան բանկային համակարգում դարձյալ վարկերի վերադարձելիության խնդիր կարող է լինել։

«Վերադարձելիության հետ կապված կարող են խնդիրներ լինել։ Մենք դա անընդհատ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում, որովհետեւ բանկերի հետ ամենօրյա աշխատանքային ռեժիմում ենք՝ իրենց ունեցած ավանդների, վարկերի, շարժերի հետ կապված։ Վերջին տվյալներով՝ չաշխատող վարկերի թիվը 6.7 տոկոս է։ Մեր կանխատեսումն այն է, որ այն կարող է աճել մինչեւ 10 տոկոս»,- նշեց Գալստյանը։

Նա ընդգծեց՝ մտահոգություն կա, սակայն կա նաեւ հույս, որ ՀՀ-ում առկա կապիտալն ի վիճակի է կլանել հնարավոր առաջացող ռիսկերը։

Տպել
911 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա