Երիտասարդ, տաղանդավոր կազմ և բարենպաստ վիճակահանություն. ինչ ակնկալել ազատոճային ըմբիշներից

15/12/2020 schedule20:44

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում իրենց ելույթներն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները՝ նվաճելով մեկ արծաթե (Մալխաս Ամոյան) և մեկ բրոնզե մեդալ (Սլավիկ Գալստյան): Շատ մոտ էր բրոնզե մեդալ նվաճելուն նաև Դավիթ Օվասափյանը, սակայն վճռական գոտեմարտի ավարտից երկու վայրկյան առաջ ձեռքից բաց թողեց հաղթանակը:

Իսկ արդեն դեկտեմբերի 16-ին պայքարը կսկեն ազատոճային ըմբիշները: «Հայկական ժամանակը» ներկայացնում է Հայաստանի 8 պատվիրակների հնարավորություններն ու ակնկալիքները առաջիկա մրցաշարում: Գլխավոր մարզիչ Հաբենթակ Կուրղինյանը Բելգրադ է տարել երիտասարդ ու խոստումնալից ըմբիշներով համալրված կազմը, որ առաջին հերթին պետք է միջազգային մեծ փորձ ձեռք բերի այս մրցաշարում:

Ամենամեծ սպասելիքները 57 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանից են: Եվրոպայի 2018թ.-ի չեմպիոնն ու 2020թ.-ի բրոնզե մեդալակիրը շարունակում է առաջադիմել, վստահ հաղթանակ տարավ Հայաստանի առաջնությունում: 21-ամյա ըմբիշի հետ մասնագետները մեծ հույսեր են կապում, Բելգրադում էլ բոլոր հնարավորությունները կան լավ արդյունք գրանցելու համար. ուժեղ ըմբիշներ ունեցող ԱՄՆ և Վրաստանի հավաքականները չեն ժամանել, վիճակահանությունն էլ Հարությունյանին և մրցաշարի գլխավոր ֆավորիտ ռուսաստանցի Զաուր Ուգուևին (աշխարհի վերջին երկու տարիների չեմպիոն) ուղարկել է ցանցի տարբեր հատվածներ. նրանք միայն եզրափակչում կարող են հանդիպել: Հարությունյանը սկսելու է ռումին Ռազվան Կովաչի հետ գոտեմարտով, հաղթելու դեպքում հանդիպելու է կամ ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին կամ ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին: Կիսաեզրափակչի հավանական մրցակիցներից է հնդիկ Ռավին, որին Հարությունյանը պարտվեց 2019թ.-ի աշխարհի առաջնությունում: Եթե ըմբիշները հանդիպեն, Արսենը լավ հնարավորություն կունենա ռևանշի հասնելու:

61 կգ քաշային կարգում Ռազմիկ Պապիկյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից, որտեղ մրցակիցը լինելու է Լեհաստանը ներկայացնող ազգությամբ ռուս Էդուարդ Գրիգորևը: Առհասարակ ազատ ոճի ըմբշամարտում տարբեր երկրների (Հունգարիա, Լեհաստան, Ադրբեջան, Ֆրանսիա, Սլովակիա, Սերբիա, Մակեդոնիա և այլն) կազմում շատ են նախկին ռուսաստանցի մարզիկները, որոնց մեծ մասը Դաղտսանից, Չեչնիայից կամ Օսեթիայից են: Եվ նրանցից յուրաքանչյուրը կարող է հաղթանակի իրական հավակնորդ լինել: Գրիգորևը, սակայն, ամենևին էլ անհաղթահարելի չէ: Երիտասարդ Պապիկյանի համար սա առաջին փորձերից է մեծահասակների ասպարեզում, և հաղթանակի դեպքում նա լավ հնարավորություններ կունենա մեդալի համար պայքարելու, քանի որ հաջորդ փուլում այս դիմակայության հաղթողը, ամենայն հավանականությամբ, հանդիպելու է Ռուսաստանը ներկայացնող Աբասգաջի Մագոմեդովին, որը հաղթողի ֆավորիտներից է: Եթե նույնիսկ Պապիկյանը պարտվի ռուսաստանցուն, ամենայն հավանականությամբ հաջորդ օրը հնարավարություն կունենա սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու:

Վազգեն Թևանյանը (65 կգ) իր ընկերոջ՝ Արսեն Հարությունյանի հետ միասին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հույսերից մեկն է: Պատանիների ու երիտասարդների մրցաշարերում փայլուն ելույթներով աչքի ընկած Թևանյանը դեռ չի կարողանում իրեն լիարժեք դրսևորել մեծահասակների ասպարեզում (խանգարում են վնասվածքները), սակայն նրա ներուժը շատ մեծ է: Հայաստանի առաջնությունում Թևանյանն իրեն հավասարը չունեցավ՝ իրենից հետ թողնելով նաև փորձառու Վալոդյա Ֆրանգուլյանին: Լավ վիճակահանությունը թույլ է տալիս արտաշատցի ըմբիշին ամենաբարձր տեղերի համար պայքարելու հույսեր ունենալ. Նա հայտնվել է ցանցի ներքևի հատվածում, մինչդեռ մյուս ֆավորիտները՝ Հաջի Ալիևը (Ադրբեջան), Հաջիմուրադ Ռաշիդովը (Ռուսաստան), Իսմայել Մույուկաևը (Հունգարիա) ցանցի մյուս հատվածում են, ընդ որում, Ալիևն ու Ռաշիդովը միմյանց հանդիպելու են հենց մեկնարկում: Իսկ Թևանյանի առաջին մրցակիցը մոլդովացի Նիկոլայ Գրամեզն է, որն ուժեղ ըմբիշ է, բայց ամենևին էլ անհաղթելի չէ: Դեպքերի բարենպաստ զարգացման դեպքում, հնարավոր է կիսաեզրափակչում «հայկական դերբի» լինի. Թևանյանի հավանական մրցակիցների թվում Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանն է, որին, ի դեպ, Թևանյանը հաղթելու փորձ ունի:

Հայաստանը ներկայացնող մյուս 5 ըմբիշները՝ Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արամ Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) նույնպես շատ երիտասարդ են, նրանցից միայն Ալիխանյանն ու Մխիթարյանը մեծահասակների ասպարեզում խոշոր մրցաշարերում հանդես գալու փորձ ունեն: Անդրեասյանի նկատմամբ վիճակահանությունը շատ անբարենպաստ է գտնվել. նույն ցանցում են Լեհաստանն ու Ռուսաստանը ներկայացնող դաղստանցի ուժեղ ըմբիշները: Անդրեասյանը տաղանդավոր ըմբիշ է, սակայն փորձի պակասը կարող է խանգարել: 

Ալիխանյանը պայքարը սկսելու է 1/16 եզրափակչից. Եթե նա հաղթահարի լեհ Անջեյ Սոկալսկու արգելքը, ապա հաջորդ փուլում կարող է հանդիպել փորձառու հնդիկ ըմբիշ Նարսինխ Յադավին: Միայն այդ դեպքում Ալիխանյանը կարող է հույս ունենալ մեդալների համար պայքարելու. քառորդ եզրափակչում հավանական մրցակիցներից է Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոն, որը հաղթողի գլխավոր ֆավորիտներից է և մեծ է հավանականությունը նրան եզրափակչում տեսնելու:

Ավագյանին հենց մեկնարկում բաժին է հասել ասիական խաղերի չեմպիոն ղրղզ Արսալան Բուդաժապովը, հաջորդ փուլում հավանական մրցակիցը Սլովակիայի ներկայացուցիչ Ախսարբեկ Գուլաևն է: Երկու դեպքում էլ Ավագյանի համար շատ դժվար կլինի, բայց Արամը լավ պայքարող ըմբիշ է և հաստատ հեշտ չի հանձնվի:

Մխիթարյանն այս կազմում ամենափորձառուն է, բայց դեռ չի կարողանում լուրջ հաջողություններ ունենալ մեծահասակների ասպարեզում. 1/8 եզրափակչում Իսպանիայի ներկայացուցիչ Թեյմուրազ Ֆրիևը լուրջ արգելք կլինի վանաձորցի ըմբիշի համար, որը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլերում ավելի ուժեղ մրցակիցներ են լինելու:

Մաղաքյանն իր նորամուտն է նշելու մեծահասակների ասպարեզում, ու թեև սպասելիքներ նրանից այս մրցաշարում այդքան էլ մեծ չեն, բայց լավ վիճակահանությունը թույլ է տալիս Մաղաքյանին պայքարը սկսել միանգամից քառորդ եզրափակչից: Բելառուսի ներկայացուցիչ Դենիս Խրամիկովին հաղթելու դեպքում Մաղաքյանը կհայտնվի կիսաեզրափակչում, իսկ դա արդեն հնարավորություն է տալիս պայքարել մեդալների համար: Ճիշտ է, այդքանով վիճակահանության նվերներն ավարտվում են. կիսաեզրափակչում մրցակիցը լինելու է կամ ռուսաստանցի Շամիլ Շարիպովը կամ ուկրաինացի Օլեգ Խոտյանովսկին: Երկուսի դեմ էլ Մաղաքյանին անչափ դժվար կլինի:

Ազատոճայինները պայքարի մեջ կլինեն դեկտեմբերի 16-18-ը:

Տպել
1879 դիտում

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է