Մայրն առանց խմիչքի կյանքը չի պատկերացնում, հոր տեղը չգիտեն. տուֆաշենցի 5 անչափահաս երեխաները տեղափոխվել են գիշերօթիկ

Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում սեփական մի տան կամ տուն հիշեցնող սենյակում գրեթե կիսամերկ, ծայրահեղ աղքատության և սանիտարահիգիենիկ սարսափելի պայմաններում ապրող ընտանիքի 3-ից 14 տարեկան 5 երեխաները՝ 2 տղա, 3 աղջիկ, տեղափոխվել են Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:

«Հաստատությունում տեղավորելը շատ-շատ ժամանակավոր է, կմնան այնքան մինչև համակողմանի աշխատանքի արդյունքում հասկանանք, թե ինչպես է կազմակերպվելու այս 5 երեխայի հետագա խնամքի հարցերը: Իրենք մայրիկին շատ են սիրում, կապված են և մոր հետ, և իրար հետ: Հրատապ տեղավորել ենք, բայցդ դիտարկում ենք ընտանիքում խնամքի կազմակերպումը: Ունեն շատ լավ բարեկամական կապեր՝ քեռի, մորաքույր: Հիմա մարզպետարանը ուսումնասիրում է, որ հասկանա, արդյո՞ք նրանցից որևէ մեկը չի կարող դառնալ այդ երեխաների խնամակալ: Եթե նրանց դիտարկենք, սա ավելի քիչ սթրեսային կլինի երեխաների համար, որովհետև իրենց ծանոթ միջավայրում է խնամքը կազմակերպվում»,-նշեց պատասխանատուն:

Այս երեխաների մասին օրեր առաջ փոքրիկ անդրադարձ էր արել «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը՝ սոցիալական օգնություն տրամադրելու նպատակով համայնքներ կատարած հերթական այցի ժամանակ:

Ըստ նախարարության, Տուֆաշենի այդ ընտանիքը մշտապես գտնվել է Շիրակի մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Խնդիրն այստեղ, ըստ Քալանթարյանի, ոչ այնքան ֆինասական ու սոցիալական է, որքան հոգեբանական: Լուրջ և առաջնային է երեխաների մոր կախվածությունն ալկոհոլից: Կինը, ըստ նրա, հարբեցող է և առանց խմիչքի կյանքը չի պատկերացնում: Նաև չունի ծնողավարական և կենցաղավարության հմտություններ:

Մայրը սկզբում երեխաների հետ տեղափոխվել է ժամանակավոր կացարան, սակայն հաջորդ օրը վերադարձել է Տուֆաշեն: Կնոջն այնտեղ, թեկուզ ժամանակավորապես, պահելն անհնար է եղել:

«Նա առանց խմելու չէր կարող մնալ, դա էլ անհնար է դարձնում երեխայի խնամքի կազմակերպումն ընտանիքում: Ուստի մենք երեխաներին տեղավորել ենք գիշերօթիկում, իսկ մայրը վերադարձել է տուն: Էսքանով մոր հետ աշխատանքն ավարտված չէ, աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավոր դառնա նրա բուժումը»,-ասաց Քալանթարյանը:

Միայն թե այդ հնարավոր դառնալու ելքը դեռ չի երեւում։ Արդեն երկու օր տարբեր մասնագետներ աշխատում են տուֆաշենցի կնոջ հետ: Արդյունք չկա: Մերժում է բուժվելու բոլոր տարբերակները: Կինը պնդել է, թե իրեն ասել են, եթե բուժվի, ու դրանից հետո փորձի խմել, կմահանա: Սա է բուժօգնությունից հրաժարվելու թերևս հիմնական պատճառը:

Տուֆաշենի համայնքապետ Արտակ Եգորյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ երեխաների հայրն էլ էր հարբում, բայց ոչ այնքան, որքան կինը: Ծնունդով Սառնաղբյուրցի տղամարդը 4 ամիս առաջ է ընտանիքից հեռացել, գնացել է Սառնաղբյուր, այնտեղից էլ, ըստ իր ունեցած տեղեկությունների՝ Արմավիրի մարզ: Ընտանիքի հետ կապը խզել է, գտնվելու հստակ վայրը որևէ մեկին հայտնի չէ: «Ես մի քանի անգամ գնացել եմ, չեմ կարողացել գտնել իրեն, հետո իմացա, որ ինչ-որ տեղափոխվել է Արմավիրի մարզ: Ահագին պարտքեր են հավաքել: Իրար հետ գնում էին (նկատի ունի կինն ու ամուսինը միասին-խմբ․) Արթիկ՝ առևտրի: Հաց են վերցրել մոտ 80-90.000 դրամի, էլի ուրիշ բաներ»,- ասաց համայնքապետը:

Ընտանիքն, ըստ Արտակ Եգորյանի, ապրել է նպաստով, նաև երեխաներին տրվող գումարով:

«Իրանք նպաստառու են, 55.000 դրամ նպաստ են ստանում, 5-րդ երեխայի համար էլ պետությունը գումար տվեց, դա ձեւակերպեցին, ամսեամիս ստացան, էդ էլ կերան: Մենք էլ ինչքան հարավոր է, օգնում ենք, տարբեր կազմակերպություններ էլ կան: Վառելիքով, սննդով, հագուստով օգնել ենք: Բայց իրանք չուղղվեցին, էլի: Երեխաները դպրոց հաճախել են, գրքերի վարձը անձամբ եմ տվել: Երեխեքից  2-ը ներառական կրթության են»,- ասաց նա:

Կինն 8-ամյա կրթություն ունի, ամուսնու մասին համայնքապետը ոչինչ չի կարող ասել, միայն նշում է, որ աշխատել չի սիրում: Տարբեր աշխատանքներ է առաջարկել, բոլորից հրաժարվել է:

«Անցած տարի մեր մոտ դպրոցի հիմնանորոգում էր, նաև 10.5 կմ ճանապարհ էր նորգվում: Ես առաջարկեցի, որ գա, աշխատի, չհամաձայնեց: Էս տարի գարնանն առաջարկեցի, որ գումարով գնար նախրապան, 450.000-500.000 դրամով, չհամաձայնեց, ասաց ես 500.000-ի համար չեմ երթա»,- պատմեց Եգորյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բաժինը ոստիկանություն գրություն է ուղարկել երեխաների հոր գտնվելու վայրը պարզելու համար:

Տպել
2562 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ