Ադրբեջանում 4 զինծառայող է ձերբակալվել, 2 կողմից գերիներ են փոխանակվել. BBC-ն՝ հետպատերազմական իրադարձությունների մասին

Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի 14-ի գիշերը Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ռազմագերիներով: Միջնորդը ռուս խաղաղապահ կոնտինգենտն է: Ընդհանուր առմամբ, տուն են վերադարձել 44 հայ եւ 12 ադրբեջանցի գերիներ, իսկ անհետ կորածների որոնումները շարունակվում են:

Գերիների փոխանակման գործընթացին, հանգստյան օրերին տեղի ունեցած նոր մարտերին եւ Ադրբեջանում ձերբակալված զինծառայողներին է անդրադարձել BBC-ն՝ ներկայացնելով նշվածներից մանրամասներ:

Փոխանակման նախապատրաստական աշխատանքները կայացել են բարդ պայմաններում: Եղել են  կողմերի միջեւ տարաձայնություններ, գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մի քանի տասնյակ ահազանգեր, իսկ  Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն այդ ամենի հետ առաջին լուրջ մարտահրավերին է հանդիպել հանգստյան օրերին՝ 2 գյուղերի տարածքներում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Պատերազմը Ղարաբաղում ավարտվել է նոյեմբերի 9-ին, բայց միայն հիմա են գերեվարված ադրբեջանցիներն ու հայերը վերադառնում տուն: Փոխանակման գործընթացին  միջնորդել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), բայց Ռուսաստանը նույնպես կարևոր դեր է ունեցել:

BBC- ն գրում է, որ ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը՝ Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի հրամանատարը, քննարկել է գերիների եւ բանտարկյալների վաղաժամ վերադարձը և բանակցությունների համար մի քանի անգամ մեկնել Բաքու: Երկուշաբթի օրը այս մասին պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Մուրադովն անձամբ ուղեկցել է երկու կողմերից վերադարձող գերեվարված բանտարկյալներին ՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող ինքնաթիռում:

Գերիների փոխանակումը տեղի է ունեցել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, այսինքն ՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայերը և հայկական ուժերի կողմից պահվող բոլոր ադրբեջանցիները ՝ անկախ նրանց պահման ժամանակից և պայմաններից փոխանակվում են:

Ադրբեջան վերադարձած 12 գերիների թվում են Շահբազ Գուլիևը և Դիլգամ Ասկերովը, որոնք ձերբակալվել էին  հայկական ուժերի կողմից 2014 թ. եվ դատապարտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի 17-ամյա բնակիչներից մեկի սպանության եւ մեկ ուրիշին հրազենային վիրավորումներ հասցնելու մեղադրանքով: Ադրբեջանը նրանց պատանդ էր համարում: Ադրբեջանի կողմից վերադարձվել են նաև մինչև պատերազմը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանակից վայրերից գերեվարված հայերը, որոնցից մի քանիսն Ադրբեջանում դատապարտվել է, մի քանիսը՝ այնտեղ անցկացրել արդեն քանի տարի:

Լրատվականը գրում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին տեղեկատվություն հավաքելուն: Տեղեկությունը պարզաբանելու համար Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաները մշակել են թեժ գծի միջոցով ստացված 480 հեռախոսազանգեր, ավելի քան 2100 հանդիպում են անցկացրել քաղաքացիների հետ: Այս մասին հայտնել է Կոնաշենկովը:

Շաբաթ օրը հայկական կողմը հաղորդել էր ադրբեջանական զինված ուժերի գործողության մասին երկու գյուղերի մոտ՝  Խծաբերդ և Խին Թաղեր (Ռուսաստանի ՊՆ քարտեզի վրա վերջինս կոչվում է Խինթագլար):

Ադրբեջանում այդ տարածքը նշանակվել է որպես «անտառապատ տարածք Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում»: Ադրբեջանն իր հարձակումը որակել է որպես հակաահաբեկչական գործողություն՝ հայ մարտիկներին ներկայացնելով իբրեւ զինյալներ:  Նշված վայր ժամանած ռուս խաղաղապահները դադարեցրել են բախումները, սակայն 2 գյուղերի ճակատագիրը մնում է կասկածի տակ: Կիրակի օրը հրապարակված խաղաղապահ ուժերի քարտեզի վրա այս տարածքն անցել է խաղաղապահների վերահսկողության տակ, սակայն երկուշաբթի այն անհետացել է քարտեզից:

Ի դեպ, Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել են, թե ռուս խաղաղապահների կազմած քարտեզն իրավաբանական ուժ եւ քաղաքական հիմք չունի:

Երկուշաբթի օրը Ադրբեջանում ձերբակալվել են 4 զինծառայողներ՝ երկրի դատախազության կողմից ռազմական հանցագործությունների մասին հարուցված քրեական գործի շրջանակներում: Այն հարուցվել է սոցիալական ցանցերում վայրագությունների մասին վկայող տեսանյութերի հրապարակումից հետո: Հավաքված տվյալների հիման վրա Ադրբեջանի ռազմական դատախազությունը գործ է հարուցել՝ դիերի նկատմամբ ծաղրի ու խոշտանգման եւ գերեզմանների պղծման հիմքերով:

Առաջին գործով ձերբակալվել են կրտսեր հրամանատար սպաներ Ռաշադ Ալիեւն ու Գարդաշխան Աբիշեւը: Նրանք մեղադրվում են Զանգելանի շրջանում հայ զոհված զինծառայողների դիերի խոշտանգման մեջ: Երկրորդ գործով ձերբակալվել են զինծառայողներ Արզու Հուսեյնովը և Ումիդ Աղայեվը, նրանք մեղադրվում են Մարտունու շրջանում հայկական գերեզմանները ավերելու, պղծելու մեջ:

Այս քրեական գործերը, սակայն, չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղում 2 հայ ռազմագերիների սպանությունների տեսանյութերին, որոնք հայտնվել էին համացանցում հոկտեմբերին: Նախկինում այդ նյութերն ուսումնասիրել էր BBC- ն և վերլուծել էր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:

Տպել
2630 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը