Արսեն Հարությունյանը դուրս եկավ աշխարհի անհատական գավաթի խաղարկության եզրափակիչ

16/12/2020 schedule20:43

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում դեկտեմբերի 16-ին ներկայացան ազատոճային ըմբիշները:

Մինչև 57 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Եվրոպայի 2019թ.-ի չեմպիոն, 2020թ.-ի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը: 1/8 եզրափակչում 21-ամյա ըմբիշը 7-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռումին Ռազվան Կովաչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը 2016թ.-ի Եվրոպայի փոխչեմպիոն ուկրաինացի Անդրեյ Յացենկոն էր: Հարությունյանը լավ էր գոտեմարտում, առաջ էր անցել հաշվի մեջ 3-0 հաշվով, սակայն Յացենկոն գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ կարողացավ երկու հնարք կատարել ու 4 միավոր վաստակել: Այնումաենայնիվ, Հարությունյանը կարողացավ տրամադրվել և վերջին րոպեի ընթացքում ևս մեկ անգամ փոխադրել մրցակցին՝ վաստակելով 2 միավոր ու հաղթել գոտեմարտը 5-4 հաշվով:

Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը հանդիպեց Եվրոպայի 2020թ.-ի առաջնության մեկ այլ բրոնզե մեդալակիր՝ Սերբիան ներկայացնող Սթիվեն Միչիչին: Համառ պայքարում անցած գոտեմարտում Հարությունյանը կարողացավ գեղեցիկ հաղթանակ տանել 7-4 հաշվով և դուրս գալ եզրափակիչ: Դեկտեմբերի 17-ին նա ոսկե մեդալի համար գոտեմարտելու է աշխարհի վերջին երկու տարիների չեմպիոն Զաուր Ուգուևի հետ:

Մինչև 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը լավ սկսեց իր ելույթը՝ 1/16 եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով մոլդովացի Վալենտին Բորզինին: Հաջորդ փուլում մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևն էր: Անդրեասյանը պայքարեց մինչև վերջ, սակայն փորձի պակասը թույլ չտվեց դրական արդյունքի հասնել՝ հաշիվը՝ 1-4: Գաջիևը հետագայում հաղթեց նաև մյուս երկու գոտեմարտերը. կիսաեզրափակչում նրա մրցակից Չերմեն Վալիևը գորգ դուրս չեկավ վնասվածքի պատճառով: Այժմ դեկտեմբերի 17-ին Անդրեասյանը պետք է երկու սփոփիչ գոտեմարտեր անցկացնի սլովակ Դանիել Խոմանիկի և հունգարացի Դանիել Անտալի հետ, որոնք հաղթելու դեպքում հնարավորություն կունենա բրոնզե մեդալի համար գոտեմարտել Վալիևի հետ:

74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը մեկնարկում երկու տպավորիչ հաղթանակներ տարավ լեհ Անջեյ Սոկալսկու (9-0) և Գերմանիայի ներկայացուցիչ Օսման Չակիչիի (7-2) նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ալիխանյանը չկարողացավ դիմակայել աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանկո Չամիզոյին (2-8): Վերջինս հետագայում դուրս եկավ եզրափակիչ: Դեկտեմբերի 17-ին Ալիխանյանը մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որը հաղթելու դեպքում հնարավորություն կունենա բրոնզե մեդալի համար գոտեմարտել Բելառուսը ներկայացնող Ազամատ Նուրիկովի հետ:

125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից, որտեղ մրցակիցը Բելառուսը ներկայացնող Դենիս Խրամյանկովն էր: Մաղաքյանը զիջեց 0-10 հաշվով, մրցակիցն էլ եզրափակիչ չհասավ, և Մաղաքյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Այսպիսով, դեկտեմբերի 17-ին Հարությունյանը, Անդրեասյանն ու Ալիխանյանը կպայքարեն մեդալների համար, իսկ Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) կանցկացնեն իրենց նախնական գոտեմարտերը:

Տպել
1476 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի