Ավերածությունների հետեւանքով բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիներին հյուրընկալողները աջակցություն կստանան․ Առաքելյան

17/12/2020 schedule12:35

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ռազմական գործողությունների հետեւանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը։

Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ՀՀ եւ Արցախի այն քաղաքացիները, որոնք հյուրընկալում են իրենց բնակելի անշարժ գույքը ավերածությունների պատճառով կորցրած քաղաքացիներին, մինչեւ 3 ամիս ժամկետով կստանան փոխհատուցում՝ ՀՀ-ում յուրաքանչյուր չափահաս անձի հաշվարկով 30 հազար դրամ, Արցախում՝ 45 հազար դրամ։

«Ի տարբերություն նախորդ նմանատիպ միջոցառման՝ այս ծրագիրը 3 ամսով է՝ հաշվի առնելով, որ այս քաղաքացիների հետ վերադարձը Արցախ կարծում ենք, որ ավելի արագ կլինի, քանի որ այս պահին նույնպես Արցախում ընթանում են այդ ավերված բնակելի շենքերի եւ տների վերականգնման աշխատանքներ։ Դեկտեմբերի 25-ից քաղաքացիները հնարավորություն կունենան էլեկտրոնային տարբերակով դիմել եւ արդեն հունվարի սկզբից դեկտեմբեր ամսվա համար ստանալ փոխհատուցում»,- ներկայացրեց նախարարը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ կարողանո՞ւմ են շահառուներին ճիշտ չափով այս ինֆորմացիան հասցնել, ինչին ի պատասխան՝ Առաքելյանն ասաց. «Մեր միջոցառումների շահառուները բնակչության պետական ռեգիստրի բազայի հետ համադրում ենք, այսինքն՝ մենք ունենում ենք պոտենցիալ շահառուների ցանկ։ Այս պահին արդեն ունենք ընթացքի մեջ 2 միջոցառում. մեկը Արցախի հաշվառում ունեցած քաղաքացիներին 68 հազար դրամ աջակցության միջոցառումն է, որին դիմել է 90 հազար քաղաքացի եւ մոտավորապես 85 հազարի մասով ունենք հաստատված որոշումներ եւ ծանուցումներ»։ 

Առաքելյանը նշեց, որ նրանցից 60 հազարն արդեն փաստացի ստացել է, մնացած գումարների ստացումն ընթացքի մեջ է՝ ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ Արցախում «Հայփոստ»-ի միջոցով. «Մյուս միջոցառումը՝ 300 հազար դրամ յուրաքանչյուր անձի գծով, որոնք կորցրել են իրենց բնակավայրերը, այդ առումով եւս շահառուների այն քանակը, որը մենք բնակչության պետական ռեգիստրով ֆիքսել ենք, գրեթե բոլորը դիմել են։ Իրազեկումը պատշաճ իրականացվում է ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ Արցախի մեր գործընկերների կողմից»։

Ավինյանն ասաց, որ իր մտահոգությունը մասնավոր դեպքից էր գալիս, իր հարեւանությամբ նման ծրագրի պոտենցյալ շահառուներ են գտնվում, որոնք 1-2 օր առաջ տեղյակ չեն եղել այդ ծրագրերի մասին։

Առաքելյանը հայտնեց, որ հնարավոր է եւ հավելյալ իրազեկում կիրականացնեն։

Տպել
864 դիտում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան