Ադրբեջանցի զինվորականների մոտ քարտեզներ կան, որտեղ ՀՀ-ի զգալի մասը ներկայացված է որպես Ադրբեջանի պատմական տարածք. ՀՀ ՄԻՊ

18/12/2020 schedule00:12

Ադրբեջանցի զինվորականներն իրենց մոտ հատուկ գրքույկներում քարտեզներ ունեն, որոնցում ՀՀ-ի զգալի մասը ներկայացված է որպես Ադրբեջանի պատմական տարածք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Գրառմանը կից Թաթոյանը նաեւ քարտեզներն է ներկայացրել:

«Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում:

Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն դրված են ադրբեջանական իշխանության մարմինների կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի թեզերի հիմքում: Ընդ որում, հենց այդ տեքստերն ուղեկցվում են հայերի նկատմամբ խորքային ատելություն բորբոքող, ոգեշնչող արտահայտություններով. «այս երկիրը իմն է, քոնն է, մերն է», «պատվարժան քաղաքացին չպետք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պետք է պահպանվեն այնպես, ինչպես երկրի նամուսը, հարգանքն ու պատիվը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» և այլ ձևակերպումներ:

Օրինակ՝ այդպիսի տեքստերից մեկով նշվում է. «Երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը 130 հազար կմ. քառակուսի էր, 1918-1920 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարածքը 114 հազար կմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Դերբենդի Խանություն, 7 հազար կմ քառակուսի), հայերին (մինչև 1923 թ. Զանգեզուրի, Եղեգնաձորի, Սևանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գյուղերը, 1946 թ. 40  կմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 կմ քառակուսի, Ղազախից մոտավորապես 50 կմ քառակուսի) 10.9 հազար կմ քառակուսի է տրվել: Վրաստանին 9.5 հազար կմ քառակուսի է տրվել, այսինքն տարբեր ժամանակներում 27,4 հազար կմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար կմ քառակուսուց 13.110 կմ քառակուսին դեռ օկուպացված է:»:

Այս ամենն ուղիղ առնչվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը, քանի որ վերաբերում է Հայաստանի ողջ բնակչության, հայ ժողովրդի կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների երաշխավորմանը, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից նրանց պաշտպանությանը:

Հենց նման եղանակներով կազմակերպված քարոզչությունն է տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ:

Մարդու իրավունքների պաշտպանի քննությունը ցույց է տալիս, որ սրանք են այն գլխավոր պատճառների թվում, որ ադրբեջանական զինված ուժերը 2016 թվականի ապրիլին, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատվածներում կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ ու դաժանություններ (գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ և այլ):

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժանությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, օգտագործում են արտահայտություններ, որոնք բխում են հենց նշված քարոզչության թեզերից:

Այս ամենն ամրագրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու կոնկրետ ապացույցներով:

Ակնհայտ է, որ այս մարտահրավերների պայմաններում մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համախմբվածություն ու համերաշխություն, հարգանք միմյանց նկատմամբ ու մեր երկրի ներսում լարվածության տանող որևէ տեսակի զարգացման բացառում՝ հանուն մեզնից յուրաքանչյուրի, մեր ողջ ժողովրդի իրավունքների պաշտպանության:

Միջազգային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն, որ իրականացվում է իրականությանը բացահայտ չհամապատասխանող տեղեկությունների օգտագործմամբ: Նրանք պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին:

Այս ամենը՝ համապատասխան վերլուծությամբ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվի և կուղարկվի միջազգային մարմիններին, ինչպես նաև, իհարկե, կտրամադրվի նաև Հայաստանի համապատասխան կառույցներին»,-ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ:

Տպել
3829 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին