Բելգիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ Արցախին սատարող բանաձեւ ընդունել

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ՝ ուղղված պատերազմից տուժած բնակչության հոգսերի թեթևացմանը, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտմանը և դատապարտմանը։ Բանաձեւում նշվում է Արցախի հայ ազգաբնակչության դեմ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և օտարազգի վարձկանների մասնակցությամբ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիայի մասին եւ բելգիական խորհրդարանը հստակորեն պահանջում է, որ Ադրբեջանը և նրան սատարող ուժերը զորքերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը նվաճվել է բռնի ուժի և բռնությունների գործադրմամբ:

Բելգիան Եվրամիության անդամ երկիր է եւ այս բանաձեւով եվրոպական երկրի օրենսդիրները գործադիր մարմնին հորդորում են քայլեր ձեռնարկել նաև հրադադարի ռեժիմը պահպանելու և բանակցությունները Լեռնային Ղարաբաղի սահմանների ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելու ուղղությամբ:

Նախաբանում խոսվում է այն մասին, որ Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը խախտվել է, շեշտվում է ուժ չկիրառելու կարեւորության մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներ, եւ նշվում, որ այդ սկզբունքները պատերազմի մեկնարկով եւ ընթացքով ոտնահարվել են Ադրբեջանի կողմից:

Առանձին կետով Ներկայացուցիչների պալատը  դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածված հարձակումները և կաստետային ու ֆոսֆորային ռումբերի կիրառումը:

Քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ չի նշվում Արցախի կարգավիճակի մասին, Բելգիայի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանն աջակցել կարգավիճակի շուրջ բանակցությունների անհապաղ վերսկսմանը՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: ըստ փաստաթղթի, բանակցություններով  հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որոշում հաստատել, մասնավորապես, հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բանաձեւով Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը կառավարությանը կոչ է անում  պահանջել Թուրքիայից դադարեցնել ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում եւ անմիջապես վերջ տալ Հարավային Կովկասում իր ապակայունացնող դիրքորոշմանը:

«Թուրքիան պետք է նաև դադարի աջակցել սիրիացի վարձկանների և ջիհադականների տեղափոխմանը եւ տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում,  կազմակերպի նրանց անհապաղ ու վերջնական դուրս բերումը տարածաշրջանից: Ըստ բանաձեւի՝ Թուրքիայի կողմից ցանկացած միջամտություն հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող առաքելությանը համարվելու է վտանգավոր տեղի բնակչության անվտանգության համար: Ցանկացած նման առաքելություն պետք է ստանձնի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-ասվում է փաստաթղթում:

Բանաձեւի կապակցությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը եւ Բելգիայի Հայ դատի հանձնախումբը ողջունել են այն փաստը, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը դիմում է կառավարությանը՝ եվրոպական գործընկերների հետ անել հնարավոր ամեն բան՝ նպաստելու համար Արցախում ավերված կամ վնասված շենքերի վերակառուցմանը, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը,  զոհեր ունեցո եւ  փախստական ընտանիքներին: Բելգիայի կառավարությունը կաջակցի, որպեսզի UNESCO-ն առաքելութուն ուղարկի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարբեր շրջաններ՝ հանուն ճարտարապետական եւ կրոնական ժառանգության պահպանման:

Բանաձեւը նաեւ անդրադառնում է գերիների վերադարձի խնդրին: Ներկայացուցիչների պալատը խստագույնս դատապարտում է ռազմագերիների սպանության փաստը եւ պահանջում է, որպեսզի պատերազմի հանցագործություններ իրականացնողները հետապնդվեն ու պատժվեն:

Բանաձեւի նախագծի առաջարկն արվել էր պատգամավոր Միշել դե Մակտի կողմից խորհրդարանական մեծամասնության համար, որին մասնավորապես աջակցել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հովը և փոխնախագահ Սամյուել Կոգոլատին։ Այս տեքստը փոխարինեց բանաձևի այն առաջարկին, որն ի սկզբանե ներկայացրել էր պատգամավոր Ժորժ Դալմանը դեռևս հոկտեմբեր ամսին, որին սատարել էին պատգամավորներ Պիտեր դը Ռուվերը և Ֆրանսուա դե Սմեդը։

Բացի այս բանաձեւից, ավելի վաղ ներկայացված մեկ այլ բանաձեւով Բելգիայի խորհրդարանը առաջարկում էր քննարկել Արցախի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։

Ըստ այս նախագծի` Բելգիայի կառավարությանը կոչ էր արվում բարեկամանկան կապեր հաստատել ԼՂՀ–ի հետ (որը նախագծի տեքստում նշված է որպես Արցախի Հանրապետություն), ինչպես նաև բարի կամք դրսևորել այդ հանրապետության ղեկավարների նկատմամբ` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։

Բելգիայի կառավարությանն էլ առաջարկվում էր Արցախի ղեկավարության կողմից դրական դիրքորոշման դեպքում բանակցություններ սկսել` Բելգիայում Արցախի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու համար։ Այն, ըստ առաջարկի, պետք է ունենա դիվանագիտական կարգավիճակ` համեմատելի այլ չճանաչված պետությունների ներկայացուցչությունների հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձեւի նախագիծը, գրեթե բոլոր քաղաքական ուժերը կողմ էին հանդես եկել բանաձեւին:

Այնուհետ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին ,  Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ եւ 3 դեմ ձայնով ընդունել էր բանաձեւ, որում ընդգծվում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։

Նոյեմբերի 24-ին էլԻսպանիայի Կոնգրեսն էր ընդունել պատգամավոր Ջոն Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական եւ զինվորական զոհերի ընտանիքներին եւ վերահաստատել հայ ժողովրդի հետ խոր բարեկամական կապերը, կարևորել հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցած տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև՝ ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։

Հետպատերազմյան ընթացքում Կանադայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսպանիայի, Իտալիայի, աշխարհի տարբեր այլ երկրների առանձին քաղաքներ եւ քաղաքային խորհուրդներ պարբերաբար Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող, ինքնորոշման իրավունքին սատարող  եւ ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություններ կամ բանաձեւեր են ընդունել:

Տպել
1911 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է