Կորոնավիրուսի ժամանակ համակարգի խնդիրները ավելի բաց եւ  ակնհայտ երեւացին. տարին ամփոփում են կրթության փորձագետները

23/12/2020 schedule22:45

«2020 թվականը նոր, աննախադեպ մարտահրավեր էր կրթության համար: Դեռեւս 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին, երբ աշխարհը նոր էր բախվել համավարակի ճգնաժամին, եւ արդեն մարտից Հայաստանում ստիպված անցանք  հեռավար կրթության, պարզվեց, որ կրթական համակարգը պատրաստ չէր դրան»,- այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած «Հանրակրթությունը՝ կորոնավիրուսի եւ պատերազմի միջով» թեմայով քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը: 

Անդրադառնալով հեռավար ուսուցման ժամանակ առաջացած խնդիրներին՝ նա մասնավորապես նշեց, որ հատկապես սկզբնական շրջանում ուսուցիչները համապապատասխան պատրաստվածություն չունեին. ստիպված էին ընթացքի մեջ սովորել, հեռավար դասեր անցկացնելիս ընտրում էին ամենապարզ ու մատչելի միջոցները, օրինակ՝ Zoom համակարգը: Աշակերտները համեմատաբար ավելի լավ էին տիրապետում տեխնոլոգիաներին,  բայց նրանց մոտ եւս մի շարք խնդիրներ առաջ եկան. չգիտեին ինչպես սովորել տեխնոլոգիաների միջոցով, դասերին չէին մասնակցում ինտերնետի բացակայության պատճառով կամ պարզապես չարաշահում էին այդ հանգամանքը: Խնդիր էր նաեւ այն, որ կային ընտանիքներ, որոնք չունեին անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ: Պետությունը, ճիշտ է, որոշ չափով տրամադրում էր համակարգիչներ, հեռախոսներ հատկապես անապահով ընտանիքներին, սակայն այդ ռեսուրսները բավարար չէին: Ուսումնական տարվա վերջում ավարտական քննությունների, գնահատման հետ կապված եւս եղան դժվարություններ: Առաջացած խնդիրները վերլուծելով՝ նախարարությունը անընդհատ ուղիներ, լուծումներ էր փորձում գտնել՝ հեռավար կրթությունն ավելի  արդյունավետ կազմակերպելու համար:

Փորձագետ Սերոբ Խաչատրյանը հեռավար կրթության համակարգում եղած  խնդիրներին ավելացրեց նաեւ անհավասարությունների խնդիրը: Նա նշեց, որ ինչպես աշակերտների դեպքում կային սովորող ու ծուլացող աշակերտներ, այնպես էլ ուսուցիչների շրջանում կային այնպիսիները, որ ճգնաժամը օգտագործում էին գիտելիքները հարստացնելու, տեխնոլոգիաների նոր հնարավորությունները կիրառելու համար, ուսուցիչների մի մաս էլ կար, որ լիարժեք չէր օգտագործում այդ հնարավորությունը՝ պատճառաբանելով հեռավար  եղանակով ուսուցման կազմակերպման անարդյունավետությունը:

Նրա խոսքով՝ 2020 թվականը կրթության համակարգում մասշտաբային քննության տարի էր. կորոնավիրուսի ժամանակ համակարգի խնդիրները ավելի բաց եւ  ակնհայտ երեւացին: Դրանցից մեկը վերաբերում է նաեւ վերահսկողության գործոնին: Ուսուցիչը, իհարկե, հեռավար ուսուցման  ժամանակ չի կարողանում վերահսկել աշակերտներին, իսկ առանց ուսուցչի վերահսկողության երեխաները առանձնապես շատ չեն ուզում սովորել: Քանի դեռ չենք հասել նրան, որ աշակերտը գիտակցաբար մոտենա սովորելուն, ոչ մի բարեփոխում արդյունք չի տա: Ուստի կրթության բովանդակությունը պետք է լինի ոչ թե գիտելիքային բաղադրիչը, այլ ավելի շատ մտածողության եւ արժեքային բաղադրիչները:

Բանախոսը  արձանագրեց նաեւ, որ Հայաստանում կրթական բարեփոխումներ տեղի չեն ունենում, տեղի է ունենում կրթական բարեփոխումների նմանակում՝ իմիտացիա. բարեփոխումների ժամանակ տրվում են մի կետից մյուսին հասնելու տեսական մասը,  բայց տնօրենները, ուսուցիչները, աշակերտները, դասախոսները մենակ են մնում դրանք իրագործելու  ճանապարհին:

Կրթության փորձագետ Վահրամ Սողոմոնյանն էլ հավելեց, որ թեեւ անցել ենք բազմակարծիք, ժողովրդավար հասարակության, բայց մեր կրթական համակարգի բովանդակությունը կտրված է իրականությունից, աշակերտները հասարակության մասին հիմնարար գիտելիքներ չունեն, մակերեսային ձեւով են սովորում հասարակագիտական առարկաները. ժողովրդավարական հասարակության մեջ ապրելու, կյանք մտնելու խնդիր կա: 

«Ամենամեծ շեշտադրումը պետք է դնել ոչ թե բարեփոխումների նախագծմանը, այլ դրանց իրականացմանը: Պետք է ունենանք ժամանակակից թվային քարտեզներ, որոնք պետք է հստակ ցույց տան` ճանապարհի որ հատվածում կարող ենք ունենալ դժվարություններ եւ յուրաքանչյուր խնդիր ինչպես պետք է լուծենք: Կրթական բարեփոխումները պետք է լինեն անընդհատ քննարկման մեջ»:

Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ կրթական համակարգի բարեփոխման առաջին քայլերից մեկը պետք է լինի հատուկ խմբի ստեղծումը, որտեղ կլինեն հասարակագիտական տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ ազգագրագետներ, հոգեբաններ, քաղաքագետներ, փիլիսոփաներ, սոցիոլոգներ, որոնք պետք է հասկանան, թե ինչ հիմքի վրա պիտի կառուցենք մեր կրթությունը: Կրթության նախարությունը, ցավոք, իր ենթակայության տակ ունենալով բազմաթիվ համալսարաններ, գիտական հաստատություններ, այդ ներուժը չի օգտագործում: Ծրագրերի, չափորոշիչների փոփոխությունը ոնչով չի օգնի, քանի դեռ ընդհանուր միջավայրը աննպաստ է, եւ դժվար է այդ միջավայրում աշխատել:

Ամփոփելով տարին՝ Արտաշես Թորոսյանն ասաց, որ դեռ շատ անելիքներ կան հատկապես բնագիտական, հասարակագիտական առարկաների, ինժեներական մասնագիտությունների զարգացման աշխատանքներում:

«Նախարարությունը մշակել է հստակ մեխանիզմ, թե ինչպիսի մեթոդական ռեսուրսներ պետք է տրամադրվեն դպրոցներին, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն վերապատրատումների, ալեւ ուղեցույցների միջոցով օգնենք ուսուցիչներին՝ հաղթարելու դժվարությունները: Առաջիկայում նախատեսում ենք չափորոշիչների կիրառումը փորձարկող գործընթացներ սկսել, ուսուցիչների վերապատրաստում սկսել, փորձարկել ինչպես ուսումնական նյութը, այնպես էլ գնահատման մեթոդաբանությունը, զարգացնել  ուսուցիչների մասնագիտական կարողությունները, դպրոցների շենքային, տեխնիկական պայմանները: Հույս ունենանք, որ 2021 թվականին խոչընդոտներ չեն լինի, եւ դրանք կյանքի կկոչվեն»,- իր խոսքն այսպես եզրափակեց Արտաշես Թորոսյանը:

Տպել
3533 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ