Թուրքիայում ընդդիմադիր թերթի նախկին խմբագիրը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման

24/12/2020 schedule11:24

Թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող Բեռլինում ապաստանած թուրք լրագրող Ջան Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման: 

Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Դատախազությունը Դյունդարի նկատմամբ երկու մեղադրանք էր առաջադրել: Դատարանի որոշմամբ՝ «քաղաքական և զինվորական լրտեսություն» անելու մեղադրանքով նա դատապարտվել է 18 տարի 9 ամիս և «զինված ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով՝ 7 տարի 21 ամիս ազատազրկման, հայտնում է Ermenihaber-ը:  

Հիշեցնենք, որ թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցի լրագրող Ջան Դյունդարը 2015թ. նոյեմբերի 26-ին կանչվել էր Ստամբուլի դատախազություն՝ հարցաքննության, որի ժամանակ նրան տեղեկացվել էր դատախազության որոշումը՝ կալանավորելու մասին։ Դյունդարին և իր գործընկերոջը մեղադրանք էր առաջադրվել «Պետության անվտանգությանը վերաբերվող գաղտնի փաստերի հրապարակման, քաղաքական և զինվորական լրտեսության համար»։ Մեղադրանքի հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ երևում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինամթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։ Երկրի իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնատարները տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։

2017թ. թուրքական դատարանը Դյունդարին դատապարտեց 5 տարի, 10 ամսվա ազատազրկման, սակայն 3 ամիս բանտում պահվելուց հետո Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նա ազատ արրձակվեց, բայց թուրքական վճռաբեկ դատարանը, չեղարկելով սահմանադրական դատարանի որոշումը, Դյունդարին մեղավոր էր ճանաչել։ Նրան առաջադրվել էր «գաղտնի փաստաթղթերը լրտեսության նպատակով ձեռք բերելու» նոր մեղադրանք։ Դրանով Դյունդարին սպառնում էր 15-20 տարվա ազատազրկում։  

Հետագայում նույն վճռաբեկ դատարանը Դյունդարի նկատմամբ կանալավորման որոշում էր կայացրել և նրան ներառել «կարմիր ցուցակում» (առավել վտանգավոր հանցագործների ցուցակ)։ Մինչ կալանավորման որոշումը կայացվելը Դյունդարը մեկնել էր Գերմանիա։

Տպել
938 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը