2020 թվականին աչքի ընկած 10 հայ մարզիկները

2020թ.-ը բարդ էր ամբողջ սպորտային աշխարհի համար: Մեկ տարով հետաձգվեցին օլիմպիական խաղերը, դրանց համար նախատեսված վարկանիշային մրցաշարերը, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, չեղարկվեցին բազմաթիվ խոշոր մրցաշարեր: Որոշ մարզաձևեր էլ աստիճանաբար սկսեցին դուրս գալ անորոշությունից ու թեև բազմաթիվ սահմանափակումներով, բայց վերսկսեցին միջոցառումները: 

Հասկանալի պատճառներով Հայաստանում այս տարի չի անցկացվում տարվա լավագույն 10 մարզիկների քվեարկություն: Մարզիկների մեծ մասը պարզապես հնարավորություն չի ունեցել իրենց դրսևորելու 2020թ.-ին: Սակայն կան մարզիկներ, որոնք ոչ միայն հնարավորություն են ունեցել ելույթ ունենալ տարբեր մրցաշարերում, այլև բարձր են պահել երկրի պատիվը: «Հայկական ժամանակն» առանձնացնում է հայկական սպորտում 2020թ.-ին աչքի ընկած 10 մարզիկներին, ինչպես նաև տարվա լավագույն թիմին:

Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)

Մխիթարյանն իր խաղով ուրախացնում էր երկրպագուներին ամբողջ տարվա ընթացքում: Նա արագորեն դարձավ իտալական «Ռոմայի» առաջատարներից մեկը, լավ անցկացրեց 2019/20 մրցաշրջանի երկրորդ հատվածը, իսկ 2020/21 մրցաշրջանի Սերիա Ա-ի մեկնարկում պարզապես փայլեց՝ դառնալով 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Տիգրան Բարսեղյան (ֆուտբոլ)

Բարսեղյանը հիանալի խաղով աչքի ընկավ ոչ միայն իր ակումբում՝ ղազախական «Աստանայում», այլ նաև ազգային հավաքականի կազմում. Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում Բարսեղյանը դարձավ մեկ գոլի ու 4 գոլային փոխանցումների հեղինակ՝ օգնելով թիմին հաղթել իր խմբում և նվաճել Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր:

Վազգեն Թևանյան (ազատ ոճի ըմբշամարտ)

Երիտասարդ ըմբիշը իրեն հիանալի դրսևորեց տարվա վերջում. նախ աշնանը 21-ամյա ըմբիշը դարձավ Հայաստանի չեմպիոն օլիմպիական՝ 65 կգ քաշային կարգում, այնուհետև դեկտեմբերին Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում հաղթեց բոլոր մրցակիցներին, այդ թվում՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Իսմայիլ Մուսուկաևին, ու դարձավ մրցաշարի հաղթող:

Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)

Հարությունյանն իր կայուն ելույթներով աչքի ընկավ ամբողջ տարվա ընթացքում: Փետրվարին Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երիտասարդ ըմբիշը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց, ընդ որում, նրան ընդամենը մի փոքր չբավականեցրեց՝ հաղթելու ռուսաստանցի ապագա չեմպիոն Ալեքսանդր Բոգոմոևին, իսկ երրորդ տեղի համար պայքարում հաղթեց հույն Գիորգիոս Պիլիդիսին, որից երկու անգամ ցավալի պարտություն էր կրել պատանիների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Այնուհետև Հարությունյանը տեղափոխվեց օլիմպիական՝ 57 կգ քաշային կարգ, որտեղ նախ վստահորեն նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ տարվա վերջում հիանալի ելույթ ունեցավ աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում՝ միայն եզրափակչում պարտվելով աշխարհի վերջին երկու տարիների չեմպիոն Զաուր Ուգուևին:

Արթուր Ալեքսանյան, Գևորգ Ղարիբյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Տարին շատ լավ սկսվեց հունահռոմեական ոճի ըմբիշների համար. օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը գերազանց ելույթ ունեցան փետրվարին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Եթե Ալեքսանյանի համար դա արդեն 5-րդ նման տիտղոսն էր, ապա Ղարիբյանը նման նվաճման հասավ իր կարիերայում առաջին անգամ: Հատկապես տպավորիր էր եզրափակչում Ղարիբյանի տարած հաղթանակը թուրք Քերեմ Քեմալի նկատմամբ: Ճիշտ է, դեկտեմբերին կայացած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում երկու ըմբիշներն էլ չկարողացան զարգացնել հաջողությունը՝ պայքարից դուրս մնալով նախնական փուլում:

Մալխաս Ամոյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Ամոյանն աստիճանաբար ընտելանում է մեծահասակների պայքարին: Առայժմ երիտասարդ ըմբիշը ելույթ է ունենում ոչ օլիմպիական՝ 72 կգ քաշային կարգում: Հռոմում Ամոյանը ձախողվեց՝ չկարողանալով հաղթահարել առաջին փուլի արգելքը, բայց, փոխարենը, հիանալի ելույթ ունեցավ Բելգարդում՝ աշխարհի գավաթի խաղարկությունում: Մի քանի տպավորիչ հաղթանակներից հետո նա դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հավասար պայքարում զիջեց հունգարացի փորձառու մրցակցին ու դարձավ արծաթե մեդալակիր:

Արթուր Դավթյան (մարմնամարզություն)

Մարմնամարզիկների համար տարին հարուստ չէր իրադարձություններով: Այնուամենայնիվ, հայկական մարմնամարզության առաջատար Արթուր Դավթյանը, տարվա սկզբին հերթական անգամ նվաճել էր բազմամարտի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, այնուհետև սեպտեմբերին մասնակցեց Կիևում տեղի ունեցած միջազգային մրցաշարին, որտեղ երեք (մեկ արծաթե և երկու բրոնզե) մեդալ նվաճեց առանձին գործիքների վրա, իսկ թիմային պայքարում Վահագն Դավթյանի և Գագիկ Խաչիկյանի հետ միասին զբաղեցրեց երկրորդ տեղը: Դեկտեմբերին էլ Ռուսաստանում տեղի ունեցած Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում Դավթյանը հաղթող ճանաչվեց բազմամարտում, ևս երեք ոսկե ու երկու բրոնզե մեդալ էլ նվաճեց առանձին գործիքների վրա վարժություններում:

Լևոն Արոնյան (շախմատ)

Արոնյանի համար 2020թ.-ը եռակի դժվար ստացվեց. բոլոր դժվարություններին գումարվեց իր սիրելի կնոջ՝ Արիանա Կաոլիի ողբերգական մահը: Սակայն Լևոնը կարողացավ հաղթահարել նաև այդ դժվարությունը: CoVID-19-ի պատճառով շախմատը իրական կյանքից տեղափոխվեց վիրտուալ դաշտ: Ինտերնետային շախմատը Արոնյանի սիրած զբաղմունքներից չէ, բայց այստեղ էլ նա կարողացավ բավականին լավ արդյունքներ ունենալ: Իսկ արդեն պատերազմի ընթացքում տեղի ունեցած միակ իրական շախմատային խոշոր մրցաշարում՝ նորվեգական Ստավանգերում Լևոնը մի շարք գեղեցիկ հաղթանակներ տարավ, զբաղեցրեց երրորդ տեղը ու նկատելիորեն բարձրացրեց իր անհատական վարկանիշը:

Կորյուն Սողոոմոնյան (բռնցքամարտ)

Բռնցքամարտիկները ևս շատ մրցաշարեր չունեցան, ավելին, միակ խոշոր՝ Լոնդոնում անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարը կիսատ մնաց. հայ բռնցքամարտիկներից մի քանիսը դեռ պայքարում էին այդ մրցաշարում ուղեգրի համար: Բայց նրանցից մեկը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը կարողացավ օգտվել լավ վիճակահանությունից և հասցրեց հենց այդ մրցաշարի ընթացքում Տոկիոյի խաղերի ուղեգիր նվաճել:

Տարվա թիմ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղն ու Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի նվաճումը մեծ հաջողություն էր հայկական ֆուտբոլի համար, սակայն չի կարելի չառանձնացնել ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաջողությունը: Ռուբեն Նազարեթյանի սաները 2020թ.-ի ընթացքում նախ հաղթահարեցին Եվրոպայի 2022թ.-ի առաջնության որակավորման նախնական փուլը, այնուհետև կարողացան փլեյ-օֆֆում վստահ հաղթանակ տանել Բուլղարիայի հավաքականի նկատմամբ ու իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ որակավորման հիմնական փուլ, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի և Ֆրանսիայի պես ուժեղ թիմերին: 

Տպել
7756 դիտում

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում