Կասկած ունեմ, որ Վազգեն Մանուկյանը գործակալական ցանցի անդամ է դարձել. մարդիկ ամաչում են սատարել նրան. քաղաքագետ

ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի կոչով Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին այսօր չհաջողվեց տապալել Կառավարության նիստը, ինչի նպատակն ունեին ի սկզբանե:

Պատասխանելով մեղադրանքներին, ըստ որոնց՝ ընդդիմությունն անվճռական է, օրեցօր հանրահավաքի մասնակիցների թիվը նվազում է՝ Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ասաց. «Այն քաղաքացիները, որոնք մեզանից հիասթափվում են, թե վճռական գործողությունների չենք դիմում, հենց հիմա թող գան հրապարակ, կառավարության ամբողջ կազմը գտնվում է շենքում, սրանից վճռական մենք ի՞նչ գործողություններ պետք է անենք»:

Շարժման վարչապետի թեկնածու, արդեն իսկ թիկնապահով շրջող Վազգեն Մանուկյանն էլ հավելեց. «Եթե 100 հազար մարդ այստեղ լիներ, հիմա հարցը վերջացած կլիներ»: Մանուկյանն իր ուրույն տեսակետն ունի այն հարցի շուրջ, թե ինչու իշխանությունից դժգոհ մարդիկ փողոց դուրս չեն գալիս իրենց կոչով. «Գիտե՞ք՝ մեր ժողովուրդն էլ մեղք է, դեպրեսիայի մեջ է: 2.5 տարի առաջ ոտքի կանգնեց՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ»:

Ինչո՞ւ Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժումը մեծ աջակցություն չի գտնում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ, ԳԽ եւ ՀՀ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ.

- Պարոն Խաչատրյան, Վազգեն Մանուկյանը վստահ է, որ եթե 100 հազար մարդ դուրս գա տնից, միանա իրենց շարժմանը, հարցը կլուծվի: Հարցը վարչապետի հրաժարականն է:Ինչո՞ւ չի ստացվում մարդկանց փողոց հանել:

- Փաստն այն է, որ հասարակությունը մերժում է քաղաքական պայքարի այնպիսի դրսեւորումները, որ արտահայտում է այդ շարժումը: Միգուցե այսօր կան դժգոհ մարդիկ, միգուցե կան շատերը, որոնք գտնում են, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, բայց ոչ այս խուլիգանական մեթոդներով: Մեր հասարակությունը բավական զարգացել է, որպեսզի մերժի խուլիգանությունը: Իսկ այդ շարժումն առաջին հերթին խուլիգանությամբ է զբաղված:

- Ինչո՞ւ խուլիգանություն:

- Խուլիգանություն են այն բոլոր վիրավորական եւ հայհոյախառն արտահայտությունները, որ նրանք հրապարակային իրենց թույլ են տալիս: Նկատի ունեմ՝ հասարակական վայրում կիրթ մարդուն, առավելեւս քաղաքական գործչին անվայել պահվածքը:

Բայց բացի խուլիգանությունից նաեւ հանցագործություն է տեղի ունենում,  որովհետեւ Կառավարության աշխատանքների խաթարումը հանցագործություն է: Դու կարող ես չհամաձայնել Կառավարության հետ, բայց երբ որ դու խոչընդոտում ես աշխատանքը՝ դա հանցագործություն է, եւ հավանաբար հասարակության մեծամասնությունը ցանկություն չունի հանցագործությանն աջակցել: Սա բնական մարդկային վերաբերմունք  է:

- Իսկ ինչո՞ւ է հանցագործություն. ասում են՝ 2018-ին էլ այս իշխանությունն էր նույն մեթոդով պայքարում այն ժամանակվա իշխանության դեմ:

- Սխալ են ասում, նրանք ստում են, որովհետեւ 2018 թվականին բոլորը գիտեին, որ իշխանությունն ու պետությունը բռնազավթված են: Այս դեպքում իշխանությունը լեգիտիմ է եւ այն փոխվելու ժամանակ ունի՝ ընտրությունից ընտրություն: Եթե ինչ-որ մի արտակարգ դեպք է պատահել եւ մենք ուզում ենք մինչեւ առաջիկա ընտրություն հասկանալ՝ հասարակությունը շարունակո՞ւմ է վստահել իշխանությանը, թե՞ ոչ, դրա համար մի ձեւ կա. կազմակերպում են հանրաքվե, արտահերթ ընտրություններ, բայց երբեք չեն գնում մի մասի կարծիքը փաթաթում մյուսի վզին եւ առճակատում ստեղծում հասարակությունում:

Նրանք ստում են, երբ զուգահեռներ են տանում: Ի տարբերություն 2018-ի՝ մենք հիմա գործ ունենք օրինական իշխանության հետ, որը կարող է փոխվել օրինական ճանապարհով, բայց ոչ երբեք զոռբայությամբ ու խուլիգանությամբ: Հիմա, երբ որ էս մարդիկ, կազմակերպիչները, հասարակ մարդկանց տանում են Կառավարությունը շրջափակելու եւ առաջին շարքում չեն կանգնում, այլ մի երկու հարյուր մետր հեռու հյուրանոցների դիմացից հարցազրույցներ են տալիս, սա վկայում է, որ իրենք գիտեն՝ հանցագործություն են թույլ տալիս եւ փորձում են օտարել իրենց դրանից:

Ինձ ավելի կարեւոր հարց է մտահոգում, եթե հասարակական աջակցություն չկա ու մարդիկ շարունակում են զոռբայությամբ իրենց գիծը տանել, սա նշանակում է, որ իրենք ըստ երեւույթին հանձնարարություն են կատարում: Պետք է մտածել՝ ո՞ւմ հանձնարարությունն են կատարում, ի՞նչ են ուզում անել: Ինձ համար ակնհայտ է՝ Վազգեն Մանուկյանը իր շրջապատով ուզում է անկառավարելիության միջավայր ստեղծել Հայաստանում: Դա ո՞ւմ շահերից է բխում՝ ցանկացածի, բացի հայ ժողովրդից: Ուրեմն իրենք մեզ չեն ծառայում: Ասում են՝ պետություն չկա: Ստում են: Կարող է՝ պետությունը արդյունավետ չի աշխատում, բայց կա պետություն: Կարող է իշխանությունը լավ չի աշատում, դա չի նշանակում՝ չկա: Ոչ ոք չի խանգարում նրանց ետպատերազմյան այս փուլում ինչ-որ բաներ հուշել, օգնել, ինչու ոչ՝ պարտադրել Կառավարությանը, բայց նրանք նախընտրում են խուճապ տարածել, ասել, որ մենք կործանվում ենք: Սա նշանակում է, որ օտար ուժի հանձնարարություն է կատարվում: Չի կարող հայ մարդը իր համոզմունքներով իր սեփական պետության դեմ դուրս գալ, բացառվում է:

- Այսօր գերիների ծնողները պնդում  էին, որ գերիների վերադարձը այս ակցիաների պատճառով ձգձգվում է…

-Ոչ միայն: Եթե այս ընդդիմությունն այդքան սրտացավ է գերիներով, ինչպես ներկայացնում է, թող ջոկատներ կազմեն, գնան անտառներում փնտրողական աշխատանքներ կատարեն, մասնակցեն էդ գործերին, օժանդակեն իշխանություններն, ի՞նչ է՝ խայտառա՞կ կլինեն, որ անեն: Բայց իրենց նպատակը դա չի:

- Ասում են՝ դա իշխանության գործն է, մեզ տվեք իշխանությունը, մենք անենք:

- Ոչ ոք չի խանգարում իշխանությանը օգնել, հակառակը՝ իմ մոտ կասկած է հարուցվում, որ Վազգեն Մանուկյանը գործակալական ցանցի անդամ է դարձել, ես սկսում եմ կասկածել, որովհետեւ չի կարող հասարակական աջակցությունը չստացած մարդը շարունակել իր զոռբայությունը, ուրեմն նրա հույսը այլ տեղ է:

- Չի՞ կարող ընդդիմությունը դավաճան համարել իշխանությանը եւ պայքարել նրա դեմ:

- Դժբախտաբար գործող իշխանությունը բազմաթիվ թերություններ ունի, արդյունավետ չի աշխատում, անհրաժեշտ համակիրների դաշտ չի ձեւավորում՝ համապատասխան աշխատանք տանելով, դժբախտաբար գործող իշխանությունը այդ փորձառությունը չունի, բայց դա չի նշանակում, որ դավաճաններ կան այնտեղ: Դա մեր հարազատ իշխանությունն է՝ իր թերություններով հանդերձ: Ակնհայտ է, որ հարազատ իշխանությունների դեմ դուրս է եկել օտարին ծառայող ուժ: Այ սա պիտի մեք կանխենք: Ժողովուրդը չի աջակցում այդ ուժին, որովհետեւ գիտակցում է դա:

-  Բայց ըստ Վազգեն Մանուկյանի՝ մարդիկ փողոց դուրս չեն գալիս, որովհետեւ 2018-ին իրենց կատարած ընտրությունից ամաչում են, դեպրեսիայի մեջ են:

- Մարդիկ ամաչում են սատարել Վազգեն Մանուկյանին, որը 2.5 տարի խանգարել է օրինական իշխանության արդյունավետ գործունեությանը եւ շարունակում է խանգարել: Մարդիկ ամաչում են նման մարդկանղ հետեւից շարժվել: Վարկաբեկված մարդուն դժվար է հավատալ: Չի կարող մարդը հավատալ նրան, ով 23 տարի աջակցել է երկիրն ու բանակը թալանողներին: 23 տարի ինքը սպասարկել է բանդաների, պետության իշխանության բռնազավթմանը, իրեն օժանդակող հայտնի 3 քաղաքական ուժերը խրվել են կեղտի մեջ ու մինչեւ հիմա չեն կարողանում դուրս գալ:

- Ինչո՞ւ այսօր չկա որեւէ այլընտրանքային ուժ: Կարծեք թե հանրությունն այլընտրանք չունի:

- Ես կարծում եմ ժամանակի մեջ քաղաքական ավելի առողջ հոսանք կձեւավորվի: Գիտե՞ք ինչու չկա. 23 տարի հետապնդվել է, արգելվել է այլընտրանքի ձեւավորման ընթացքը, ուստի իշխանության պիտի գար անփորձ, անպատրաստ քաղաքական ուժ, որը եւ եկավ: Բայց այդ քաղաքական ուժն իր թերություններով հանդերձ մաքրեց մթնոլորտը եւ ստեղծել է առողջ միջավայր, որում կառաջանա ավելի հասուն քաղաքական ուժ: Այսինքն նոր քաղաքական ուժերի ասպարեզ գալու իրավական գրավականը այսօրվա իշխանությունն է, որի փոփոխման դեպքում, ըստ Վազգեն Մանուկյանի ցանկության, մենք նորից մի 20 տարի հետ կշպրտվենք: Այն մթնոլորտը, որում նոր քաղաքական ուժը կարող էձեւավորվել եւ զարգանալ, դրա երաշխավորը այսօրվա քաղաքական իշխանությունն է:

Սակայն իշխանություն ասելով մենք չպետք է հասկանանք գործադիր ու օրենսդիր: Ակնհայտ է, որ դատական իշխանությունը մնացել է կոռումպացված համակարգի սպասարկողի դերում: 4-րդ իշխանությունն էլ՝ խոսքի ազատությունը, գործում է ընդդեմ ազատությունների, ծառայում է կոռումպացված համակարգին: Մենք տեսնում ենք հեռուստաալիքներ, որոնք քարոզում են հիասթափություն այսօրվա իրականությունից, հանցագործներին են պաշտպանության տակ առնում: Այսինքն պետության 4 հենարաններից երկուսը՝ ազատ խոսքը եւ դատական իշխանությունը մաքրման կարիք ունեն եւ իշխանությունները փորձառություն չունեցան դա խելքի բերել: Բայց դրանք լուծվող հարցեր են:

- Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց հիմա պատերազմել, այստեղ ո՞րն էր գործող իշխանության մեղքը:

- Այնպես չէ, որ վերջին երկուսուկես տարում Ադրբեջանը որոշեց պատերազմել: 23 տարի է՝ պատրաստվում է պատերազմի. պարզապես երբ որ մենք ունեցանք նոր իշխանություն եւ այս իշխանության դեմ նախկինները դուրս եկան բոլոր ռեսուրսներով, արգելափակում էին արդյունավետ գործունեությունը, Ադրբեջանը շատ նպաստավոր պայմաններ տեսավ պատերազմելու համար: Դրան գումարվեց համավարակը, իհարկե նաեւ Ադրբեջանի ռազմական առավելությունները, այս իշխանությունների անփորձությունը: Այս պատերազմը կանխել չէր ստացվի բոլոր դեպքերում:

- Իսկ ինչո՞վ կավարտվի Հայաստանի ներքաղաքական այս պայքարը:

- Այս պայքարը կավարտվի նրանով, որ մեր հասարակությունը կդրսեւորի իր հասունությունը, այս բախտախնդիր քաղաքականության աջակից չի դառնա: Կառավարության գործը դժվար է, պետք է զգույշ լինել, որ սրանք անհարկի չհերոսանան: Խուլիգանի հետ պետք է վարվել օրենքով, անզիջում, բայց խոհեմ: Կարծում եմ, որ այդ ուժերի իրական տերերը կգիտակցեն, որ Հայաստանն այդ վիճակում չի եւ հետ կքաշվեն:

- Զինված բախման չե՞ն գնա, որի ակնարկները երբեմն- երբեմն հնչում են նրանց հավաքներում:

- Ես կարծում եմ, որ գործը դրան չպիտի հասնի,  բայց սրանք ամեն ինչի ունակ մարդիկ են: Սրանց նպատակը մենք չենք, պետությունը չի, Հայաստանի հեռանկարը չի, ինձ համար դա ակնհայտ է: Որ այս մարդիկ մի ուժի ծառայում են՝ դա հաստատ է, ում՝ չեմ կարող ասել, որովհետեւ չեմ ուզում հավատալ, որ հայ մարդը իր սեփական նախաձեռնությամբ շահագրգրգռված լինի քայքայել սեփական պետությունը:

Տպել
11232 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք