Գործակալությունը խնդրում է չանտեսել քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը

ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրում է ուշադրություն դարձնել քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության խնդրին, չանտեսել մարդկանց անձնական տվյալների՝ հատկապես անձնական կյանքի եւ զգայուն այլ տվյալների պաշտպանության կարեւորությունը եւ նման տվյալներ տրամադրելիս համոզված լինել, որ դրանք մշակվում են օրինական եւ սահմանված նպատակով։

Գործակալության հաղորդագրությունը՝ ստորեւ․

Հարգելի քաղաքացիներ,

Վերջին օրերին տարբեր օգտատերեր Գործակալության ուշադրությունն են հրավիրում նրան, որ տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող կամ իրականացվելիք բարեգործական, կրթական եւ այլ բնույթի նախաձեռնությունները հիմնականում ուղեկցվում են անձնական տվյալների (երբեմն նաեւ զգայուն տվյալների (օրինակ, առողջության կամ սոցիալական վիճակի մասին եւ այլն)) մշակմամբ՝ հավաքագրմամբ, պահպանմամբ եւ այլն, երբեմն ստեղծվում են շահառուների անձնական տվյաների բազաներ։

Վերոնշյալի կապակցությամբ խնդրում ենք ուշադրություն դարձնել անձնական տվյալների պաշտպանության խնդրին, չանտեսել մարդկանց անձնական տվյալների՝ հատկապես անձնական կյանքի եւ զգայուն այլ տվյալների պաշտպանության կարեւորությունը եւ

1․ համոզվել, որ տվյալները մշակվում են օրինական եւ որոշակի նպատակով, սահմանված նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր միջոցներով, նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով եւ ժամկետվ,

2․ շահառուներից ստանալ նրանց անձնական տվյալների մշակման համաձայնությունը` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համաձայն (բացառությամբ երբ տվյալների մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով),

3․ ձեռնարկել բավարար տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումներ՝ անձնական տվյաների (տվյալների բազաների) պաշտպանվածությունն անօրինական միջամտությունից, այդ թվում՝ անօրինական արտահոսքից ապահովելու համար։

Ինչպես նաև հիշեցնում ենք, որ կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու դեպքում նման մտադրության մասին անհրաժեշտ է համապատասխան ծանուցում ներկայացնել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը:

Կենսաչափական անձնական տվյալներ են անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները։

Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկությունները։

Անձնական տվյալների մշակման համաձայնությունը ստանալու պայմանը տես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132745

Կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցման նմուշը կարող եք գտնել այստեղ՝ https://www.moj.am/storage/uploads/Tsanucman-nmush.pdf

Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ նաև ոչ աշխատանքային ու տոնական օրերին` գրելով նամակ Գործակալության ֆեյսբուքյան էջին:

 

Տպել
1024 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին