ՀՀ ՄԻՊ-ը անթույլատրելի է համարում իրավապաշտպան ՀԿ-ներին եւ դրանց անդամներին թիրախավորելն ու վիրավորելը

30/12/2020 schedule11:15

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը, նրանց հանդեպ հնչող վիրավորանքների ծավալներն ու աճի վտանգավոր միտումները։

Այս մասին ՄԻՊ-ը գրառում է արել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Այն ներկայացնում ենք ստորեւ․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը, նրանց հանդեպ հնչող վիրավորանքների ծավալներն ու աճի վտանգավոր միտումները։ Մտահոգիչ է, որ սոցիալական մեդիայի տիրույթներում թիրախավորումը նաև անձնավորված է ու առանձնանում է ատելության խոսքով:

Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր հասարակությունում նման ընկալումներ զարգանան, քանի որ դրանք վտանգավոր են ոչ միայն երկրում անհանդուրժողականության աճի, այլ նաև ՀԿ-ների ու իրավապաշտպանների դերի տեսանկյունից:

Պետությունը պետք է իր համապատասխան մարմինների միջոցով երաշխավորի ՀԿ-ների ազատ գործունեությունը երկրում ու ապահովի նրանց անհրաժեշտ պաշտպանությունը:

Պետք է նկատի ունենանք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մարդու իրավունքների պաշտպանության համակարգում իրենց հատուկ տեղ ունեն, դրանք կատարում են պետության նկատմամբ վերահսկողության կարևոր գործառույթ:

Նրանք պետք է ունենան բնականոն գործունեության երաշխիքներ, որոնք էլ կապահովեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մեծ կարևորությամբ է նշում ՀԿ-ների ու անհատ իրավապաշտպանների աշխատանքը ու նրանց դերը մեր երկրում ժողովրդավարության կայացման ու զարգացման հարցում:

Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առավել մեծ առաջնահերթություն են ստացել հատկապես վերջին ժամանակահատվածում, երբ սկզբում համավարակով, իսկ ապա՝ նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մարդու կյանքի, առողջության, սեփականության, սոցիալական ապահովության և այլ իրավունքների ապահովման հարցերը դարձել են բոլորիս, նաև քաղաքացիական հասարակության մտահոգության առարկան:

Գործընկեր իրավապաշտպանների ու ՀԿ-ների հետ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը շարունակական է մարդու իրավունքների պաշտպանության այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են՝ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքները, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց իրավունքները, կարծիքի արտահայտման ու մամուլի ազատությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը և խոշտանգումների կանխարգելումը, գործարարության խթանումն ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, փախստականների իրավունքների ապահովումը և այլն:

Արդյունավետ է մարդու իրավունքների և ազատությունների, հանրային նշանակություն հարցերի շուրջ համատեղ աշխատանքն այնպիսի ՀԿ-ների ու իրավապաշտպանների հետ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, Մարդու իրավունքների պաշտպանությունն առանց սահմանների ՀԿ-ն, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգողը, Լիարժեք կյանքը, Ունիսոնը, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն, Հարկ վճարողների պաշտպանությունը և այլն: Կարևոր է նաև փակ հաստատությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբերի գործունեությունը:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի և ՀԿ-ների միջև համագործակցությունը ինստիտուցիոնալ բնույթ ունի՝ Պաշտպանին առընթեր խորհուրդների միջոցով: Դրանք են՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը, խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհուրդը:

Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության ներքո են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների անխոչընդոտ գործունեության երաշխավորման հարցերը:

Պաշտպանը պարբերաբար հրապարակային մտահոգություն է հայտնել իրավապաշտպանների դերով պայմանավորված՝ վերջիններիս նկատմամբ բռնության կոչերի, սպառնալիքների անթույլատրելիության մասին: Բազմիցս ընդգծվել է այս հարցում պետության՝ համարժեք քայլեր ձեռնարկելու պարտականությունը:

Առհասարակ, չափազանց կարևոր է ընկալումն առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերակատարությունը երկրում իրավունքների և ազատությունների երաշխավորման խնդիրների բարձրաձայնումն է, դրանց լուծմանը նպաստելը: Հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու իրավապաշտպանների աշխատանքի գնահատման ցուցիչը պետք է լինի հենց մարդու իրավունքների տիրույթում ու կոնկրետ ոլորտների աշխատանքում:

Կարևոր է թե՛ հասարակության, թե՛ հանրային ու քաղաքական գործիչների մոտ գիտակցումն առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների աշխատանքի վերջնական հասցեատերն ու շահառուն մարդն է՝ որպես իրավունքներ ու ազատություններ կրող»,- ասված է գրառման մեջ։ 

Տպել
1028 դիտում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան