«Առողջապահության նախարարությունն աշխատել է գերծանրաբեռնված ռեժիմով»․ ԱՆ փոխնախարարը ամփոփում է տարին

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը փաստեր է ներկայացրել անցնող տարում առողջապահության նախարարության, ողջ համակարգի ծանրաբեռնված աշխատանքի, մարտահրավերների մասին եւ շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար։

Նրա գրառումը՝ ստորեւ․

«Մի քանի փաստ 2020 թվականի ընթացքում առողջապահության նախարարության և համակարգի մասին

1․ Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հազարավոր զինվորների (ընդհանուր վիրավորների 76%-ը) բժշկական օգնությունը տրամադրվել է նախարարության կողմից` ամբողջությամբ կամ մասնակի թիկունքային հոսպիտալ ծավալած շուրջ 40 հիվանդանոցներում: Շնորհիվ մեր բժիշկների հերոսական աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի, համակարգի բարձր պատրաստվածության, մեր կողմից ներդրված և գործարկված վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգերի արդյունավետության և օպերատիվության (ընդհանուր տարհանված վիրավորների 80%-ից ավելին տարհանվել են նախարարության կողմից ներդրված համակարգերի միջոցով) հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով սանիտարական կորուստները (վիրավորների մահացության) 1.65%-ի: Տվյալ ցուցանիշը աննախադեպ է աֆղանական պատերազմի, չեչենական 1-ին, 2-րդ, սիրիական և ցանկացած վերջին 30 տարվա այլ պատերազմների ժամանակ տեղի ունեցած սանիտարական կորուստների հետ: Շնորհակալությունս եմ հայտնում մեր բոլոր-բոլոր բժիշկներին` բժշկական օգնության այսպիսի աննախադեպ որակի համար: Կրկին անգամ շնորհակալ եմ նախարարության կողմից գործուղված հարյուրավոր բժիշկներից, ովքեր հակառակորդի հրթիռակոծման ներքո կատարել են իրենց պարտքը:

2․ Կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի շրջանակներում շուրջ 160 հազար քաղաքացու մոտ հայտնաբերվել է Covid-19: Տարվա ընթացքում, կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնություն իրականացնելու համար, ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել է շուրջ 30 հիվանդանոց, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում են ստացել ավելին քան 36000 պացիենտ, ովքեր ունեցել են հիվանդանոցային բժշկական օգնության կարիք: Կրկին անգամ շնորհիվ մեր բժիշկների հերոսական աշխատանքի, առողջապահական համակարգի արագ վերազինման , որը հնարավոր դարձավ կառավարության կողմից ֆինանսական և գործառնական հսկայական աջակցության շնորհիվ: Փրկվել են հազարավոր կյանքեր` մահացության ցուցանիշը հասցնելով վարակակիրների շրջանում 1,76%-ի (համաշխարհային ցուցանիշը կազմում է 2,18%):

3․ Աշխատելով գերծանրաբեռնված ռեժիմով առողջապահական համակարգը շարունակում է պատշաճ բժշկական օգնություն մատուցել անհետաձգելի բուժօգնություն պահանջող մեր բոլոր քաղաքացիներին, թերևս իրագործելով անհնարինը:

4․ Կրկին բժշկական օգնության որակի մասին. մոլեգնող համավարակի պայմաններում, շնորհիվ առողջապահության նախարարության ոլորտային քաղաքականության բարեփոխումների, 2020 թվականի ընթացքում հնարավոր դարձավ առավել քան կրկնակի կրճատել մայրական մահացությունը` ի համեմատ 2019-ի:

Ցավով պետք է նշեմ, որ 2020 թվականի ընթացքում ունեցել ենք 7 մայրական մահ, որից 5-ը կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Առողջապահության նախարարությունը տարեսկզբից հաստատակամ գտնվեց չտրվելով ոչ մասնագետների սենտիմենտալ քննադատություններին, շահարկումներին, սխալ պատկերացումներին և անձնավորված մոտեցմանը որոնք որևէ աղերս չունեն ապացուցողական, արժանիքահեն մասնագիտական մոտեցումների հետ: Եվ, այո ՛, քաղաքականության վերանայման արդյունքում փակվեցին մի շարք մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, որոնք չէին համապատասխանում սահմանված չափանիշներին և այո՛, նեղ մասնագիտական հիվանդանոցային ծառայությունները պետք է կենտրոնացվեն, որպեսզի բժշկական օգնության որակը բարձրանա ի հաշիվ կատարված միջամտությունների թվի (փորձի), կադրային և բժշկական սարքավորումներով, պարագաներով հագեցվածության:

5․ Աշխատելով գերծանրաբեռնված ռեժիմում, անմիջապես մասնակից և ղեկավար լինելով Ստեփանակերտում, Գորիսում և Վարդենիսում վիրավորների տարհանման կազմակերպմանը, այնուամենայնիվ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության աշխատակիցները արեցին անհնարինը: Առաջին անգամ ՀՀ 30-ամյա պատմության մեջ բժշկական կենտրոննները տարեսկզբից առաջ ստացան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծառայությունների մատուցման մասին 2021 թվականի պայմանագրերը: Համեմատության համար նախքան 2018 թվականը բժշկական կենտրոնների հետ պայմանագրերը կնքվում էին մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: 2020 թվականի համար պայմանագրերը կնքվել էին ռեկորդային վաղ` հունվարի 9 ին»,- գրել է նա։

 

Տպել
2345 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան