«Չեմ պատրաստվում վարչապետ լինել, ունեմ իմ պարտականությունները այս շենքում»․ ՀՀ նախագահ (տեսանյութ)

30/12/2020 schedule16:05

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ:

«Այս պատերազմը ցույց տվեց, որ ժողովուրդը շատ միասնական է, կար օգնելու ու աջակցելու պատրաստակամություն։ Անհատների կողմից աջակցությունը հսկայական է եղել՝ և՛ սրտով, և՛ մտքով, և՛ գործով,- ասել է նախագահ Սարգսյանը: -Այն այսօր էլ շարունակվում է: Օգնում են մարդիկ, ում ոչ աշխատանքի նկարագրության մեջ է գրված, որ դա պետք է անեն, ոչ էլ ի պաշտոնե է նրանց պարտականությունը, պարզապես նրանց սրտի խոսքն է: Կարծում եմ՝ առաջին քայլը պետք է լինի պետության անունից ձեզ շնորհակալություն ասել: Շնորհակալ եմ, շատ բարձր եմ գնահատում ձեզնից յուրաքանչյուրի արածը: Գիտեմ, որ բոլորդ հստակ մի նպատակի համար եք արել՝ դա հայրենասիրությունն է: Ընդունեք իմ խորին հարգանքն ու ջերմ շնորհակալությունը ձեզնից յուրաքանչյուրին»:

Նախագահն ասել է, որ բոլոր ոլորտներում դժվարությունները ավելանալու են, և դրանք հաղթահարելու լավագույն ձևն աշխատելն է․ «Իմ կյանքի փորձառության մեջ դժվարությունները հաղթահարելու լավագույն ձևը վազելն է՝ աշխատելը,-նշել է նախագահը: -Դուք այս ընթացքում «վազում էիք», բայց ամեն մարդ չի կարողանում դա անել, ուստի գուցե դուք օգնեք շատերին «վազել»: Դուք արել եք այն, ինչ արել եք, հետևաբար, ձեզ ինչ-որ բարոյական դասեր տալու կարիք ընդհանրապես չկա: Հակառակը, ձեզնից շատերից կարող ենք սովորել»:

Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ պետք է փոխել մեր մոտեցումը պետության ու պետականության հանդեպ: «Մեր ազգային արժեքներն ու պետականությունը պետք է կարողանանք ամեն օր պաշտպանել,- ասել է նախագահը, -կարողանանք ցույց տալ, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք, արժանի ենք մեր նախնիներին։ Երբ ուժեղ ես, կազմակերպված, միշտ կհաղթես:

Պետք է ճիշտ ձևավորել զարգացման մոդելը: Մենք 30 տարի ապրել ենք փակ մոդելով: Միշտ հավատացել եմ բաց մոդելին: Երբ 1996-ին վարչապետ էի, աշխարհն այլ էր՝ այն նյութական էր, բնական ռեսուրսների աշխարհ էր, իսկ ընդամենը 30 տարում աշխարհը դարձավ բոլորովին ուրիշ, վիրտուալ աշխարհ: Մեր երկիրը պետք է բաց մոդել ունենա, որովհետև մեր ամենամեծ առավելությունը մենք ենք՝ հայերս: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ Սփյուռքից մարդիկ չգան այստեղ, աշխարհի հնարավոր պատնեշներ, Բեռլինի պատեր ենք սարքել: Այնպես ենք արել, որ հանկարծ չգան, թող այնտեղից գումար ուղարկեն, մենք կծախսենք:

Ամենակարևոր բաներից մեկը կրթությունն է: Մանավանդ այս նոր մոդելով և 21-րդ դարում կրթությունը շատ կարևոր է: Երբ ունես հազարավոր լավ կրթված երիտասարդներ արտասահմանում, ուղղակի պետք է նրանց ներգրավել:

Պետք է աուդիտ անենք բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարությունից, ազատությունից սկսած: Մենք ունենք պետություն, որտեղ ամեն ինչ անձնավորված է, բոլորը փրկիչ են փնտրում: Երբ անձնավորում ես ինստիտուտը մարդու հետ, դա աղետ է: Առաջնորդներ են պետք, ոչ թե փրկիչ: Դուք երիտասարդ եք, ձեզնից յուրաքանչյուրը առաջնորդ է:

Պետական համակարգը լիարժեք չի աշխատում: Ես չեմ կարծում, որ այսպես ասած՝ «դզել-փչելով» կարող ենք պետություն կառուցել: Եկեք համակարգային մոտեցում ունենանք: Առաջարկում եմ՝ նախագահական ինստիտուտը լինի այն հարթակը, որտեղ կարող ենք հավաքվել և միասին մտածել, թե ինչպես կարելի է համակարգ ստեղծել: Առաջարկում եմ, որ նորից հանդիպենք և համակարգված աշխատենք: Ափսոս է, որ ձեր այս փորձառությունը կորչի: Ուզում եմ, որ դուք պահպանեք այն, ինչ ստեղծել եք»:

Ի պատասխան Սփյուռքի համախմբմանը վերաբերող հարցի՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պետք է մարդկանց ներգրավել, քաղաքացիության հետ կապված պատնեշները հանել: «Պետությունը հստակ ծրագիր պետք է ունենա,-ասել է նախագահը: -Երկրից խոսելուց ազգի մասին պետք է խոսել՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Լոս Անջելես ապրող հայերի, բոլորի։ Մենք խնդիր ունենք արմատական փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Այս առումով Հայաստանի նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը, Հայաստանի կառավարությունը պետք է լինի նաև բոլոր հայերի կառավարությունը, լսի նրանց և ներգրավի: Այսօր եկել է պահը: Վճռական պահ է և պետք է փոխել մեր մոտեցումները: Այդտեղ նույնպես ես պատրաստ եմ ձեզ, Սփյուռքի բոլոր կառույցների հետ աշխատել:

Տաղանդավոր ժողովուրդ ենք, ամեն տեղ մեր տաղանդը ծաղկում է, բացի մեր երկրից: Եկեք ամեն ինչ անենք, որ այս երկիրը զարգանա: Ես որպես նախագահ պետք է ամեն ինչ անեմ, որ երկիրը կայուն լինի և առանց մեծ կորուստների առաջ գնա: Հույս ունեմ, որ այս դժբախտությունն ու դժվարությունը մեզ կստիպեն, որ պետությունը նորից կառուցենք, որովհետև շատ բան ուղղակի չկա: Շատ ոլորտներում մենք կարող ենք զրոյից սկսել և ճիշտ կառուցել: Եթե մենք արմատապես չփոխենք, փորձենք կարկատաններ անել, նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվելու: Առաջարկում եմ համագործակցել, անշուշտ ոչ քաղաքական նպատակներով: Պարզ ասել եմ՝ չեմ պատրաստվում վարչապետ լինել, չեմ պատրաստվում կուսակցություն ստեղծել, գիտեմ, որ ունեմ պարտականություններ այս շենքում նստած: Մանավանդ հիմա, երբ վիճակը ճգնաժամային է, այս ինստիտուտը դառնում է ավելի կարևոր»:

Տպել
2658 դիտում

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է