Հետպատերազմյան սթրեսի ու համավարակի պայմաններում. ո՞ր թանգարաններն են բաց եղել Ամանորի օրերին

Այս տարի տոնական օրերին Երեւանի թանգարաններում այցելություններն անհամեմատ ցածր են եղել։ Թանգարանների մի մասը չի գործել, իսկ նրանք, որոնք տոն օրերին էլ են բաց եղել, նախորդ տարիների համեմատ ունեցել են սակավ այցելուներ։

Նման պասիվությունը թանգարանների տնօրեններին թերեւս չի էլ զարմացրել, քանի որ համավարակի պատճառով սպասելի էր ամեն ինչ․ զգացվել է ոչ միայն զբոսաշրջիկների բացակայությունը, այլեւ խմբերով այցելությունների, դպրոցահասակների եւ այլն։

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում տեւական ժամանակ փակ էին թանգարանները, հետո, երբ որոշակի սահմանափակումներով վերաբացվեցին ու նոր էին սկսել հարմարվել համավարակի կանոններով աշխատելուն, Ադրբեջանը մեր երկրի դեմ պատերազմ սկսեց, որը ոչինչ անհետեւանք չթողեց։ 

Մեր հարցված թանգարանների տնօրենների համոզմամբ՝ հայ հասարակությունը հետպատերազմյան սթրեսի մեջ է, որն ավելի է խանգարում, քան համավարակը։

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տոնական օրերին փակ է եղել։

Հոկտեմբեր ամսից չի աշխատում նաեւ Հայաստանի Ազգային պատկերասրահը։ Պատկերասրահի լրատվական բաժնից «Հայկական ժամանակին» փոխանցեցին, որ օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ պատկերասրահը փակ է։ Աշխատանքային տարին մեկնարկել է, բայց դեռ հայտնի չէ, թե այն երբ է վերաբացվելու։

Երվանդ Քոչարի թանգարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս բաց էր տոնական օրերին, բայց ավելի կարճատեւ, քան անցյալ տարի: Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ աշխատել են հունվարի 2-4-ը: 
«Այցելուները բավական շատ էին, բայց, իհարկե, նախորդ տարի աշխատել ենք ավելի երկար՝ թանգարանը, կարելի է ասել չի փակվել ոչ մի օր, եւ այցելություններն էլ ավելին էին։ Նախորդ տարի չկար թագավարակը, քաղաքում շատ էին զբոսաշրջիկները, ու հանգամանքներն այլ էին»,- ասաց Կարինե Քոչարը:

Նա շեշտեց, որ, անկախ այդ ամենից, չեն դժգոհում, քանի որ զգալի է աճող հետաքրքրությունը ե՛ւ թանգարանի գործունեության, ե՛ւ մաեստրո Քոչարի արվեստի հանդեպ: Իսկ թանգարանն էլ մշտապես առաջարկում է նորատիպ ցուցադրություններ եւ միջոցառումներ, կրթական նոր ծրագրեր, գրավիչ հուշանվերներ․ «Այն փորձում է մնալ քաղաքում սիրելի մի վայր, ուր միշտ սպասվում են անակնկալներ»։

Թանգարանի տնօրենը շտապեց հիշեցնել, որ հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է, եւ թանգարանը ներկայացնելու է «Քոչարյան պրոյեկցիաներ» ցուցադրություն-միջոցառումը: «Մաեստրո Քոչարը հավատում էր, որ հայերը կարող են ունենալ զարգացած ու հզոր մի փոքրիկ պետություն, ուր կապրի Մեծն հայ ազգը։ Եվ կարծում ենք, որ այժմ պետք է շարունակել արարել եւ մտածել, որ ոչ մի ճիգ չի կորելու, ամեն ինչ իր տեղն է գտնելու, եւ որոշ ժամանակ անց կարդարանան մեր երազները»,- ասաց Կարինե Քոչարը։

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը տոնական օրերին չի աշխատել։ Այդ օրերին այս թանգարանը երբեւէ չի էլ աշխատել, ու այս տարին էլ բացառություն չէր։ Թանգարանի գիտաշխատող, ֆոնդապահ Աշխեն Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ շուրջ երեք տասնյակի հասնող աշխատակիցները մինչեւ ամսի 8-ը հանգստի մեջ էին։
«Մեզ մոտ տոնական՝ ոչ աշխատանքային օրերից միշտ բացառություն է եղել միայն մայիսի 9-ը, որովհետեւ այդ տոնի թեման մերն է, ունենք ասելիք հենց այդ օրվա համար, մնացած դեպքերում չենք աշխատում, եթե տոներ են»,- ասաց նա։

Անդրադառնալով համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ Աշխեն Սարգսյանը նկատեց՝ անցնող տարին նախորդ 20 տարիների համեմատ ամենապասիվն էր, կարանտին էր, դպրոցներից աշակերտներին չեն տարել, պետական սահմանների փակ լինելու պատճառով զգացվել է նաեւ զբոսաշրջիկների պակաս, որոնք բավականին շատ են եղել նախկինում։

«Ընդհանրապես մեր թանգարանը այցելուներ շատ-շատ է ունենում, հատկապես այն պատճառով, որ մուտքն անվճար է։ Սովորաբար ձմեռվա ամիսներին այցելություննրը քիչ են լինում թանգարանի ցուրտ լինելու պատճառով։ Այն չի ջեռուցվում։ Այցելուների հիմնական հոսքը գարնանն է սկսվում ու տեւում մինչեւ ուշ աշուն»,- հայտնեց Սարգսյանը։

Այս տարի առաջին անգամ տոնական օրերին բաց է եղել Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանը։ Թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց՝ քանի որ նախորդ տարիներին չեն աշխատել տոն օրերին, ուստի համեմատել չեն կարողանա։

«Թանգարանը բաց էր հունվարի 2-4-ը, բայց այցելություններն այնքան էլ շատ չէին։ Պիտի նկատեմ, որ հիմնականում ընտանիքներով էին գալիս մեզ մոտ։ Ծնողները երեխաներին բերում էին, որպեսզի մի փոքր ուրախանան ու նոր միջավայրում լինեն»,- հայտնեց տնօրենը։ Անդրադառնալով հետպատերազմյան տրամադրությանը՝ Լուսինե Թորոյանը նկատեց՝ մի ընթացք թանգարանում շեշտը դրվում էր Արցախից Երեւան եկած երեխաների ժամանացն ապահովելու վրա, որը շատ արդյունավետ է իրականացվել։ «Մեզ մոտ վարպետության դասեր էինք անում, երեխաները գալիս են ու անվճար սովորում գորգագործություն, կարպետագործություն եւ այլն։ Ստվերների թատրոն էինք արել նրանց համար։ Հիմա պիտի նկատեմ, որ սթրեսի մեջ են ոչ միայն արցախցի մանուկները, այլեւ տեղի, ուստի մեր այդ ծրագրերը շարունակական են լինելու»,- եզրափակեց Թորոյանը։

Տոն օրերին աշխատել է նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Թանգարանի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի մասնագետ Մարիամ Հովունին հայտնեց, որ ունեցել են այցելուներ։ Փոքր թվով, բայց եղել են։ Փոխանցեց, որ թանգարանում գործել են բոլոր կրթական ծրագրերը։ Վերջինս նկատեց՝ նախորդ տարիների համեմատ այցելուների թվի տարբերությունը միանշանակ մեծ է։ «Պատճառներն էլ բոլորիս պարզ են՝ համավարակ, հետպատերազմյան սթրես ու դժվարին հոգեբականական վիճակ»,-ասաց Հովունին։

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը հայտնեց, որ իրենց մոտ տոն օրերին բավականին ակտիվ է եղել այցելությունները։
Նախորդ տարվա՝ դպրոցահասակ երեխաների եւ զբոսաշրջիկների բացը ընտանիքներով այցելություններն են լրացրել։ Զբոսաշրջիկներից միայն ռուսաստանաբնակներ են եղել այցելուների թվում, որոնք այս տարի տոն օրերին հանգստացել են Հայաստանում։ Թանգարանի տնօրենի խոսքով՝ այցելություններ են ունեցել նաեւ Հայաստանի այլ քաղաքներից։

Թումանյանի թանգարանն էլ նախորդ տարիներին չի աշխատել տոն օրերին, այս տարի առաջին անգամ էր։ «Կորոնավիրուսի պատճառով եւ պատերազմի ընթացքում ու հետպատերազմյան ընթացքում, բնականաբար եւ ցավոք սրտի, այցելուների թիվը զգալի կրճատվել է։ Հույս ունենք, որ առաջիկա ամիսներին հնարավոր կլինի մարդկանց ուշադրությունն էլի դեպի մշակույթը բերել։ Երբ մարդկանց կյանքը բնականոն ընթացքի մեջ ընկնի, նրանք կրկին կսկսեն ակտիվանալ։ Անկախ ամեն ինչից՝ մշակույթը պարտավոր է իրականացնել բարեբեր եւ հոգին առողջացնող ծրագրեր»,- ասաց նա։

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանները տոն օրերին փակ են եղել՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Երեւան քաղաքի պատմության թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Կարեն Դեմիրճյանի եւ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ թանգարանն անցյալ տարի տոն օրերին էլ է աշխատել եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարաններից ամենաշատ այցելուներն է ունեցել։ 2020-ին, համավարակով պայմանավորված, այցելուների թիվը զգալի նվազել է, ապա դրա նվազման պատճառ է դարձել պատերազմը։ Համեմատության համար տնօրենը նշեց, որ 2019 թվականին ունեցել են 33 հազար այցելու, իսկ 2020 թվականին՝ մոտ 5 հազար։

Տպել
1798 դիտում

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել