Չեմ բացառում, որ առաջիկա քառօրյային առաջադրենք ԲԴԽ անդամի երկրորդ թեկնածուին․ Մակունց

13/01/2021 schedule14:36

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության առաջադրմամբ իշխանությունը միտում չունի ԲԴԽ-ում իր դիրքերն ամրապնդել։

«Մենք նման խնդիր այս երկուսուկես տարիների ընթացքում մեր առջև չենք դրել, ինչի վառ վկայությունն են բազմաթիվ փաստեր։ Որևէ նման խնդիր չի դրվում և չի կարող դրվել այս իշխանության պարագայում։ Ես ասացի արդեն՝ մենք ինչով ենք առաջնորդվում և հենց այդպես էլ շարժվում ենք»։

Մակունցը հիշեցրեց՝ ԲԴԽ-ում տևական ժամանակ մեկ թափուր տեղ կար, հետո ավելացավ երկրորդը։ «Դատական խորհրդի թեկնածուի չափանիշները հրապարակային են և հանրային։ Եվ այդ չափանիշները համապատասխանելու պարագայում խմբակցությունը կաշկանդված չէ որևէ թեկնածուի առաջադրելու, ինչով և առաջնորդվել ենք»։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն Ջհանգիրյանից, Մակունցը նշեց՝ ակնկալիքները իրենք չեն սահմանում։ «Կան չափանիշներ, գործառույթներ, որոնք Բարձրագույն դատական խորհդի անդամը պարտավոր է կատարել, և դա պայմանավորված չէ որևէ քաղաքական ուժի ակնկալիքներով»։

Գագիկ Ջհանգիրյանի տարիքի հետ կապված ևս որոշակի քննարկումներ են տեղի ունեցել։ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում: Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են նրա 65 տարին լրանալու հաջորդ օրը:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Մակունցը նշեց, որ ԲԴԽ թեկնածուի առաջադրման համար դատավորների և իրավաբան-գիտնականների պահանջները տարբեր են։

«Դատավորների համար կա տարիքային սահմանափակում, իսկ իրավաբան-գիտնականների համար այդ տարիքային սահմանափակումը չկա։ Պատահական չէ, որ տարիներ առաջ նաև հենց այդ հիմքով ընտրվել է դատավոր, որի պարագայում որևէ խնդիր նաև այն ժամանակ չի առաջացել»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին։

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ևս մտահոգություն էր հայտնել Գագիկ Ջհանգիրյանի տարիքի վերաբերյալ, Մակունցը նշեց. «Այդ հարցի մեկնաբանությունը ես չէ, որ պետք է տամ։ Կարծում եմ՝ հենց իրեն պետք է ուղղեք, և եթե կա խախտում, կամ եղել է խախտում, ապա նաև այդ պարզաբանումը պետք է տա այն անձը, ում ուղղված է խոսքը»։

Մակունցը նաև ասաց, որ ԲԴԽ անդամի երկրորդ թեկնածուի հետ կապված նույնպես քննարկումներ են իարկանացնում։ «Առաջիկայում կհանդիպենք նրանց հետ, խմբակցությունը երբ կկայացնի որոշում, անպայման, իհարկե, կտեղեկացնենք։ Չեմ բացառում, որ մյուս քառօրյային ևս երկրորդ թեկնածուին առաջադրենք»։

Տպել
1207 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել