Մարմաշենի ֆուտբոլի դաշտում 7 ամիս առաջ սպանված Զարզանդ Մանուկյանի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 21-ամյա Զարզանդ Մանուկյանի սպանության գործով դատական նիստը:

Մանուկյանը սպանվել էր 7 ամիս առաջ՝ 2020 թվականի մայիսի 27-ին, Մարմաշենի ֆուտբոլի դաշտի հարեւանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է Մարմաշենի բնակիչ 17-ամյա Հովհաննես Խաչատրյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Հովհաննես Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 27.05.2020թ.-ին՝ ժամը 18:00-ից-20:30-ի ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի խաղադաշտում համագյուղացիների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ խաղի կանոնները խախտելու հետ կապված թիմերի միջև առաջացել է բանավեճ: Այդ առիթով խաղից հետո զրուցելու մասին Վահրամաբերդ գյուղի թիմի անդամ Գ. Մովսիսյանը բջջային հեռախոսին ուղարկված հաղորդագրության միջոցով տեղյակ է պահել խաղադաշտում չգտնվող համագյուղացի ընկերոջը՝ Զարզանդ Մանուկյանին:

Վերջինս, ստացած հաղորդագրության միջոցով տեղեկանալով այդ մասին, ընկերոջ՝ Ա. Ա. Սարգսյանի և համագյուղացիներ Դ. Սարգսյանի և Ս. Խառատյանի հետ, Ա. Սարգսյանին պատկանող Մերսեդես Բենց մակնիշի ավտոմեքենայով եկել են Մարմաշեն գյուղում գտնվող խաղադաշտ, որտեղ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, խաղադաշտին հարակից դպրոցի մոտակայքում թիմերի միջև՝ մինչ այդ առաջացած բանավեճը վերածել է վիճաբանության: Վիճաբանության ընթացքում Մարմաշեն գյուղի բնակիչ Հովհաննես Խաչատրյանը հարվածել է Զարզանդ Մանուկյանի դեմքին, և այդ առիթով պարզաբանումներ կատարելու նպատակով վերջիններս առանձնացել են մյուսներից:

Ըստ մեղադրանքի՝ զրույցի ընթացքում Խաչատրյանը Մանուկյանին սպանելու, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ գցել է գետնին, հասցրել մարմնի տարբեր հատվածներում հարվածներ, որից հետո Զարզանդ Մանուկյանին, գիտակցությունը կորցրած վիճակում թողնելով, հեռացել է:

Զարզանդ Մանուկյանին ընկերները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ, տեղափոխելու ճանապարհին Զ. Մանուկյանը, գիտակցության չգալով, մահացել է:  

Այսօրվա նիստին դատարանն ուսումնասիրեց գրավոր և իրեղեն ապացույցները: Ըստ տուժող կողմի պաշտպան Հայկ Հարությունյանի՝ դատական գործընթացի հետ կապված խնդիրներ չկան, սովորական ընթացքով առաջ են շարժվում:

Ամբաստանյալ Հովհաննես Խաչատրյանի շահերի պաշտպան Մամիկոն Մուրադյանը, սակայն, առարկություններ ուներ: Լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ իր պաշտպանյալի գործողություններին իրավական սխալ գնահատական է տրված: Ըստ Մուրադյանի՝ Զարզանդ Մանուկյանի սպանությունը ոչ թե դիտավորություն է, այլ անզգուշություն:

«Ես գտնում եմ, որ սխալ է որակված արարքը, և չի կարող լինել ՀՀ ՔՕ 104 հոդված, այսինքն՝ դիտավորյալ սպանություն: Նման որակման համար պետք է նախաքննական մարմինը գնահատեր դրդապատճառ, շարժառիթ և շատ այլ հանգամանքներ:

էստեղ ընդամենը եղել է փոխադարձ վեճ ու կռիվ, կողմերը փորձել են իրենց ուժերը ցուցադրել, և հանգուցալուծումը դժբախտ հետևանք է ունեցել»,- ասաց ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Ըստ Մուրադյանի՝ փաստվել է, որ Զարզանդ Մանուկյանի մահը վրա է հասել գլխին ստացած վնասվածքներից, բայց թե կոնկրետ որ վնասվածքն է եղել մահվան պատճառ, դեռ պարզ չէ:

«Վիճել են կողմերը, քրեական գործում կա, որ ընկել են, կարող է և ընկնելու ժամանակ գլխին նման հարված ստացած լիներ: Նույն հաջողությամբ իմ պաշտպանյալը կարող էր նման վնասվածք ստանալ»,- նկատեց Մուրադյանը:

Տուժողի իրավահաջորդ Հեղինե Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ նախաքննության փուլում եթե կասկածներ ուներ, որ Հովհաննես Խաչատրյանը միակ մեղավորը չէ, որը մասնակից է եղբոր սպանությանը, ու եղել են այլ անձինք ևս, հիմա արդեն վստահ է, որ արարքի հեղինակն ու մեղավորը միայն Խաչատրյանն է:

«Ունեինք կասկածներ, բայց մեզ չհաջողվեց ապացույցներ ձեռք բերել: Այն, որ Հովհաննես Խաչատրյանը ևս հրաժարվում է որևէ մեկի անունը տալ, ստիպում է հավատալ, որ միակ հարվածողն է եղել: Ընկերներից ու Մարմաշեն համայքնից եղել են մարդիկ, որոնք հարցաքննության ժամանակ ասել են, որ տեսել են, թե ինչպես է Հովհաննեսը կռացած 3-ից ավելի հարվածներ հասցնում եղբորս, ինչն էլ հանգեցրեց այս դժբախտությանը:

Իմ պայքարը շարունակական է լինելու, մեղադրյալի աթոռին այս պահին ինքն է, և ես պայքարելու եմ, որ նա ամենածանր պատիժը կրի իր կատարած հանցանքի համար, իսկ եթե անմեղ է, պարզապես կարող է կանգնել և խոսել»,- ասաց Մանուկյանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա վաղը՝ հունվարի 14-ին:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
2062 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև