Մնացեք ձեր չափի մեջ․ Միքայել Մելքումյանը և Ծովինար Վարդանյանը բանավիճեցին

13/01/2021 schedule17:15

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բանավեճ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի միջեւ:

Հանձնաժողովում քննարկվում էր Միքայել Մելքումյանի ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ էր քննարկվում։ «Խոսքը վերաբերում է Հարկային օրենսգրքի հավելված 3-ում արձանագրված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, բայց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ցանկի գործունեության տեսակների մեջ որոշակի լրացումներ կատարելուն։ Մենք ունենք ֆիզիկական անձ համարվող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, հիշեցնեմ, օրինակ, կոշկակակարներ, հանդիսավարներ և այլն: Այդ տիպի կատեգորիաներ, որոնք անհատ ձեռնարկատեր չեն, բայց համարվում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և առաջարկել էի լրացնենք այս ցանկը»։

Մելքումյանի խոսքով՝ միտքն իր մոտ առաջացել էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ «Կորոնավիրուսի աջակցության շրջանականերում օրավարձով աշխատողների մասին էինք խոսում, և արձանագրվում էր այն փաստը, որ օրավարձով աշխատողների գործունեությունը որտե՞ղ է արձանագրված, որ մենք կարողանանք աջակցություն տանք։ Հատկապես այն գործունեության տեսակներն ենք մենք առաջարկում ներառել, որոնք որ ակնհայտ տնային տնտեսության, տներում աշխատանքին են առնչվում, օրինակ՝ հավաքարարները, դայակները, որոնք խնամում են երեխաներին կամ ծերերին տանը»։

Քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը նշեց, որ դրական տրամադրվածություն չունի նախագծի հանդեպ։ «Երբ խոսում եք դայակներից, օրինակ, կամ մաքրության ինչ-որ ծառայություններ մատուցող մարդկանցից, ես տեղյակ եմ, որ կան բավականին մեծ կազմակերպություններ, ովքեր կազմակերպում են հենց այդ աշխատանքները, այսինքն՝ մաքրության ծառայության, դայակների ծառայության։ Հիմա ինձ մոտ նորից հարց է առաջանում՝ այն մարդիկ, ովքեր գալիս են ուղղակի տունը մաքրելու, շատ կան մարդիկ, որոնք օգնում են, իրենք այսպես թե այնպես ոչ մի տեղ չեն գրանցվում։ Հիմա այս քայլը, ըստ իս, բերելու է այն իրավիճակի, որ այն ծառայություն մատուցող կազմակերպությունները, որոնք ունեն աշխատակիցներ, ենթադրենք՝ 30 և ավելի, իրենց սարքելու են հատիկավոր աշխատողներ, որպես միկրոձեռնարկատեր և ընդամենը խուսափեն հարկերից։ Այս ռիսկի մասին լիագումար նիստի ժամանակ էլ ասացի։ Սրանով մենք ի՞նչ ենք անում, ուզում եմ հասկանալ»։

Միքայել Մելքումյանն էլ նշեց՝ այդ հարցին պատասխանել է։ «Կայանում է նրանում, որ հավաքարարին ամիսը մի անգամ չեն փոխում, մարդիկ տարիներով աշխատում են մեկի մոտ, որովհետև վստահում են։ Մարդուն տուն թողնելու համար պետք է վստահես, այնպես չի, որ խոշոր կազմակերպությանը դիմես, այդ կազմակերպությունում կադրերի հոսունություն է, մի օր սրան կուղարկի, երկրորդ օրը նա զբաղված կլինի։ Նույնը դայակներն են, իրենց երեխաների կամ ծերերի խնամքով զբաղվածների համար խոշոր կազմակերպությանը ասես՝ ու՞մ կուղարկեիք այսօր, որ իմ երեխային դայակություն անի։ Տենց չի կյանքը, կյանքը նենց է, որ պետք է տուն թողնելու համար լինի լրիվ վստահելի մարդ, դրա համար կան ներքին բաներ, որոնք տարիներով աշխատում են, և այդ հասունությունը տեղին չի, պատասխանը դա է եղել։ Երկրորդ, խոշոր կազմակերպություններով հրավիրելու դեպքում գները ավելի բարձր են, որովհետև խոշոր կազմակերպության վերադիր ծախսերը կամ վարչական ծախսերը գումարվում են կոնկրետ աշխատանքի, թանկացնում են արժեքը։ Նաև դա կա, և այլ բաներ, որի մասին կարող ենք երկար խոսել»։

Ծովինար Վարդանյանն էլ նշեց, որ հարցի պատասխանը չստացավ՝ նշելով, որ նորից կտա նույն հարցը։

«Եթե դուք չընկալեցիք իմ հարցի ասածը, դա ձեր խնդիրն է»,- արձագանքելով նշեց Մելքումյանը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը միջամտեց պատգամավորների երկխոսությանը՝ նշելով, որ Վարդանյանը արձագանքի իրավունք ունի։ «Այս տրամադրվածությամբ ոչ մի քայլ առաջ չեն անի, ի՞նչ է նշանակում՝ դուք ձեր հարցը մի տվեք»,- նշեց Բաբկեն Թունյանը։

«Այ մարդ, ես չեմ ուզում։ Ինձ պետք էլ չի, որ կոնսեսուս լինի, ո՞վ է ասել, որ ամեն ինչում պետք է կոնսեսու լինի»,- արձագանքելով Թունյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես դեմ արտահայտվեց նախագծին, ինչից հետո Ծովինար Վարդանյանը դարձյալ անդրադարձավ Մելքումյանի հեղինակած նախագծին։ «Եթե պարոն Մելքումյանը ունենար տրամաբանական պատասխան իմ հարցին, անպայման կհնչեցներ, և հարցից խուսանավելը բացարձակ չփարատեց իմ կասկածները, որ այդտեղ ռիսկ կա»։

Մելքումյանն էլ «Իմ քայլի» պատգամավորին հորդորեց չափի մեջ մնալ։ «Ձեր կարծիքը ձեր կարծիքն է, ես էլ կարծում եմ, որ ձեր հարցադրումները հազար տոկոսով անտրամաբանական հարցադրումներ են, դուք մնացեք ձեր չափի մեջ և ավելորդ բաներ մի հնչեցրեք, եղա՛վ։ Դուք մշտական անտրամաբանական հարցադրումներ եք անում»։

«Իմ քայլի» պատգամավորները, սակայն, արձագանքելով, նշեցին, որ պատասխանները անտրամաբանական են։

Միքայել Մելքումյանը ասաց՝ չի ուզում, որ նախագիծը մտնի լիագումար նիստեր։ «Ես չեմ ուզում քաղաքական ելույթներ ունենալ, այն օրենքները, օրենքների բովանդակությունները, որ դուք անում եք, երկիրը տանում է դեպի խոր ճգնաժամ և բերել է ճգնաժամի, և շարունակել նույն բանը անել, ինչը, որ շարունակում եք, որևէ մեկը միտք չունի շարունակի այս անտրամաբանական քաղաքականությունը տանել առաջ, սա է միտքս, ցտեսություն»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ հեռանալով դահլիճից՝ չնայած նրան, որ Բաբկեն Թունյանը ասաց, որ Միքայել Մելքումյանի հեղինակած ևս մեկ նախագիծ պետք է քննարկվի։

Տպել
1381 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով