Տուֆաշենցի անչափահասները դեռ ընտանիք չեն վերադարձել. մայրը հաբեցողությունից բուժվել չի ուզում, հորը դեռ չեն գտել

16/01/2021 schedule00:12

Տուֆաշենից նախորդ տարվա դեկտեմբերին «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» տեղափոխված 5 անչափահասները դեռ ընտանիք չեն վերադարձել: Երեխաների մայրը շարունակում է հրաժարվել ալկոհոլից կախվածությունը բուժելու բոլոր առաջարկներից ու տարբերակներից, իսկ հոր գտնվելու վայր դեռ հայտնի չէ:

«Ոստիկանությանը դիմել ենք, նամակ ենք գրել, մինչ այս պահը, սակայն, պատասխան չունենք, չենք կարողնում հայտնաբերել հորը»,- Հայկական ժամանակի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եվ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Ավելի վաղ Տուֆաշենի համայնքապետ Արտակ Եգորյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ երեխաների հայրն ընտանիքից 4 ամիս առաջ է հեռացել, սկզբում գնացել է իր ծննդավայր՝ Սառնաղղբյուր, այնուհետ Արմավիրի մարզ: Հետո արդեն հետքը կորել է: Որևէ մեկն այս պահին տղամարդու գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ Տուֆաշենում կիսամերկ, ծայրահեղ աղքատության և սանիտարահիգիենիկ սարսափելի պայմաններում ապրող ընտանիքի 3-ից 14 տարեկան 5 երեխաները՝ 2 տղա, 3 աղջիկ, Գյումրի էին տեղափոխվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Երեխաներն այս պահին էլ կենտրոնում են, իրենց լավ են զգում: Անհանգիստ են, սակայն, պատասանատուները: Ոչ ծնողների հարցում հաջողություններ ունեն, ոչ երեխաների ազգականների հետ զրույցներն են դեռևս դրական ելքի հանգեցրել: Արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի անչափահասների ազգականները կողմնորոշվեն ու ցանկանան ստանձնել նրանց խնամքը: Ըստ Գորգինյանի, ուղղակի անթույլատրելի է, որ երեխաները ծնողներ ու ազգականներ ունենալով հանդերձ  հայտնվեն մանկատանը:

«Առայժմ կտրականապես մերժումներ են, մեկ օր առաջ եմ խոսել, ասում են ոչ, չենք կարող պահել, և այլն, և այլն: Բայց դա միշտ էդպես լինում է: Առաջին անգամ մերժում են գրեթե բոլորը: Իրենց անընդհատ պետք է մշակենք, մշակենք, որ հասնենք մի կետի, երբ ասեն՝ հա կպահենք, մեր երեխեքն են: Հիմա այդ աշխատանքներն են ընթանում, ունեն բարեկամներ, այնպես չէ, որ չունեն: Բայց շատ կուզենք, որ մամային կարողանանք համոզենք, որ գնա բուժվի»,- ասաց մարզպետարանի Ընտանիքի, կանանց եվ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը։

Մայրը երբ ցանկանա, կկարողանա Տուֆաշենից հասնել Գյումրի և տեսակցել երեխաներին: Պատասխանատու օղակը ու Տուֆաշենի համայնքապետի հետ պայմանավորվել են, որ երբ կինն ուզենա երեխաներին տեսնել, համայքնապետը նրան աջակցի: 

Կենտրոնում ևս սահմանափակումներ չկան, ոչ ժամային գրաֆիկ է սահմանված, ոչ տեսակցության հատուկ օր ու այցերի թույլատրելի քանակ: Այս ընթացքում մայրը մեկ անգամ այցելել է երեխաներին, շփվել նրանց հետ ու վերադարձել տուն։

Երեխաներն արդեն դպրոց են հաճախում: Տուֆաշենից փաստաթղթերը տեղափոխվել են Գյումրի: Նրանցից երկուսն ունեն կրթության առանձնաատուկ պայմանների կարիք, ստանում են այդ ծառայությունները:

«Երեխաներն այս պահին ամեն ինչով լիարժեք բավարարված են: Իրենց հարմարավետ են զգում և առանձնացնում են, օրինակ, տարրական բաներ, որոնք նախկինում չեն ունեցել՝ տաքություն (նկատի ունի ջեռուցվող սենյակ), սնունդ և այլն: Ուղղակի հիմա մնում է բարեկամներին կարողանանք հասկացնել, որ երեխաներին պահեն»,-ասաց մարզպետարանի Ընտանիքի, կանանց եվ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը:

Ազգականների հետ քննարկվո՞ւմ է արդյոք խնամատար ծնող դառնալու հնարավորությունը ևս։ Հայկական ժամանակի այս հարցին Գորգինյանը պատասխանեց՝  իսկ ինչո՞ւ ոչ, նաև այդ տարբերակը կառաջարկեն, թող նրանցից մեկը դառնա խնամատար ծնող:

Նշենք, որ կենտրոնում երեխաները մնալու իրավունք ունեն առավելագույնը 6 ամիս: Այդ ժամանակամիջոցում պետք է կամ մայրը կամք դրսևորի և համաձակնի ու բուժվի հարբեցողությունից, կամ ազգականները որոշեն, թե ինչպես և ով է իրենցից ստանձնելու անչափահասների խնամքն ու պատասխանատվությունը:

Տպել
2579 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները