Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել՝ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը ինչ միջոցներով է կառուցել․ Քոչարյան

15/01/2021 schedule15:55

Ազգային ժողվում լրագրողների հետ ճեպազրույցին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ուղարկվել է ԱԺ նախագահին։ «Մենք խախտել ենք որոշակի ժամանակային բաներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Այստեղ կանոնակարգ-օրենքի հետ կապված տեխնիկական խնդիրներ կային, բայց մենք արդեն տեսել ենք, քննարկել ենք իրավաբանական բաժնի հետ՝ այդ խնդիրների առկայության դեպքում ինչպես անենք, որ զեկույցը հասանելի լինի բոլորին, որովհետև այդ զեկույցը կարծում եմ՝ հիմա էլ շատ կարևոր է օր առաջ, որ ուսումնասիրվի։ Եթե այս պատերազմը չլիներ, լավ կլիներ, դրանից առաջ բոլորը տեղյակ կլինեին, թե ինչ թերությունների մասին է խոսքը, և այդ թերությունները վերացված լինեին»։

Քոչարյանի խոսքով՝ եթե համապատասխան մարմինները զեկույցում տեսնեն քրեորեն հետապնդելի արարքներ, ապա իրավական գործընթացներ նույնպես կսկսեն։ «Անձամբ ես այնտեղ տեսնում եմ թերություններ, որոնք պետք է լրացված լինեին 2016 թվականի քառօրյա պատերազմից անմիջապես հետո»։

Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի փաստերը քննող հանձնաժողով ստեղծելուն՝ Քոչարյանը նշեց, որ դրա մասին խոսելը վաղ է։ «Ես ասում եմ, որ դա բերելու է քաղաքականացման, և չքաղաքականացման լավագույն մեխանիզմը նախ ինչ-որ պահ դադար վերցնելը և դավաճաններ չփնտրելն է, որովհետև միայն հանդարտ միջավայրում և համապատասխան շահագրգռվածություն ունեցող կառույցը առաջին հերթին պետք է շահագրգռված լինի, որպեսզի այդ մասին իրականացնի իր ուսումնասիրությունը. դա մեր պաշտպանական գերատեսչությունն է»։

Դիտարկմանը, որ պատերազմի պարտության մեջ մեղադրում են իշխանություններին, Քոչարյանը նշեց. «Ես էլ հիմա մեղադրում եմ այն լրատվական կառույցներին, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում ցույց էին տալիս մեր հրետանու տեղը, մեր զինվորի տեղը, կոորդինատները։ Եկեք ամեն մեկս մեր մեղքի բաժինը ընդունենք։ Եկեք դավաճաններ հիմա չփնտրենք»։

Կարծիքին, թե իրենց իշխանությունը զբաղվել է որոշ զինվորականների վարկաբեկմամբ, Քոչարյանը նշեց, որ այդ զինվորականները կոռումպացված են եղել։ «Այսինքն՝ մենք ասեինք՝ եթե կա կոռուպցիայի մեջ թաթախված զինվորական, որը առաջին պատերազմի ընթացքում կերտել է այդ հերոսապատումը, հետագայում այդ հերոսապատման արդյունքը, հաղթանակների արդյունքը մաշացրել է իր առանձնատների միջոցով։ Ամեն մի քարի մեջ մի զինվորի ճակատագիր է, թող դրա մասին մտածեն այդ 14 գեներալները, որոնք մինչև գեներալ լինելը մայորներ ու փոխգնդապետեր էին և կերտում էին այդ հաղթանակները, իսկ այսօր առաջին համարից մինչև 14-ը, կարող եք բոլորի առանձնատներով ման գալ և  կտեսնեք բիզնես, տներ. որոնց ապացույցները, թե ինչ միջոցներով են, ոչ մեկ չի կարող տալ։ Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել՝ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը՝ ինչ բիզնես միջոցներով է կառուցել, կամ Աշոտ Պետրոսյանը, որ 14-րդ՝ վերջին համարն է»։

Տպել
1558 դիտում

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին