Հիմա ով ինչ ասի, պիտի վազելով գանք, խորհրդարանում քննարկե՞նք․ Սիմոնյանը՝ Միրզոյանի «գործակալ» լինելու մասին

18/01/2021 schedule16:16

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի՝ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը գործակալ է։ Նա նշեց, որ իրավական առումով լիովին բավարար է համարում թե՛ Արարատ Միրզոյանի մեկնաբանությունը, թե՛ ԱԱԾ-ի հաղորդագրությունը:

Սիմոնյանի խոսքով՝ մինչև այդ մեկնաբանություններն էլ իր համար ամեն ինչ պարզ էր։ «Ես ունեմ կյանքի փորձ նրա հետ (Արարատ Միրզոյանի, խմբ․) աշխատելու, իմ գործընկերն է, իմ ընկերն է, իմ զինակից ընկերն է, ինձ համար մինչև նույնիսկ այդ թուղթը մեկնաբանելը ամեն ինչ պարզ էր, ու ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր փորձում են այդ շահարկել, իրենց վերջին ժամանակահատվածում շատ սխալ ձևի մարտավարություն ընտրեցին և մարդկանց սխալ, ճիշտ, կիսաճիշտ, կիսասխալ ինֆորմացիայով գժվեցրին և բերեցին մի իրավիճակի, երբ շատ դժվար է այսօր որևիցե բան հայտարարել ու մարդկանց ստիպել, որ մարդիկ հավատան։ Մարդիկ սկսել են որևիցե մեկի խոսքին չհավատալ, ինքն իրենով վերլուծել և որոշում կայացնել»։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս հարցը խորհրդարանում քննարկելու կարիք չի տեսնում։ «Հիմա ով ինչ ասի, պիտի վազելով գանք, խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ինչ ասաց»։

Փոխխոսնակը չբացառեց, որ նմանատիպ դեպքեր դարձյալ կլինեն։ «Ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ նմանատիպ բաներ կլինեն, եղել են դաշտում նմանատիպ բաներ, ամեն բանի հետ կապված ընկնենք, ասենք, ապացուցենք, որ սա սենց չէ, նա նենց չէ։ Գործ կա անելու, հիմա մարդիկ ուզում են տեսնեն, որ կոնկրետ գործողություններ են արվում կոնկրետ հարցերի շրջանակում։ Թե ով որ ժամանակ ինչ թուղթ է գրել, ինքն է գրել, ինքը չի գրել, իր սկեսուրն է գրել, թե ով է գրել, կարծում եմ՝ դա բամբասանքի ավելի շատ նմանվող բան է»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օրերս հայտարարել էր, թե Արարատ Միրզոյանը 2005 թվականից Թուրքիային տեղեկություններ է վաճառել, իսկ երբ ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել է այս հանգամանքը, Արարատ Միրզոյանը սկսել է տեղեկություններ փոխանցել նաև Հայաստանի ԱԱԾ-ին։ Նա նաև կից փաստաթուղթ էր ներկայացրել, որը, ըստ Մինասյանի, Արարատ Միրզոյանի նամակն է՝ ուղղված ՀՀ ԱԱԾ-ին։ Մինասյանի այս հայտարարությունը հերքել է Արարատ Միրզոյանը՝ այդ պնդումները «ցնդաբանություն» անվանելով: 

Տպել
458 դիտում

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է հայ գերիների վերադարձի հրատապությունը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մի շարք քաղաքներում․պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 32 ավտոմեքենա

Ամաչե՛ք, ես ձեր փոխարեն գետինն եմ մտնում. ՇՊՀ ուսխորդի նախագահը ԵՊՀ-ի ակադեմիական շրջանակներին

Առաջարկվում է դպրոցի տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը․ Ժաննա Անդրեասյան

Ավերածություններ Շիրակի մարզում. վնասի չափերը ճշտվում են (լուսանկարներ)

Իսլամի դեմ պայքարի ու քաղաքացիական պատերազմի վտանգի մասին Մակրոնին ուղղված նամակը մեծ իրարանցում է առաջացրել

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

Նախագահն ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշնակելու մասին հրամանագիրը

Ես ամեն մի հիմար ձայնագրություն չեմ մեկնաբանում․ Վարդազարյանը՝ իրեն վերաբերող ձայնագրության մասին

ԱԻՆ ղեկավարն ընդունել է բարեգործ ֆրանսահայերի. գերատեսչությունը պատրաստ է շարունակական համագործակցության

Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին

Զորամասերում անցկացվել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարների խաղում գոլեր չխփվեցին

Ժողովրդի կամքի արտահայտման ոտնահարման ցանկացած փորձ արժանանալու է ամենախիստ արձագանքի. Լիլիթ Մակունց

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ որոշ անձինք քաղաքացիներին փորձում են շփոթմունքի մեջ գցել

Հեղափոխական իշխանության դեպքում ընդդիմություն լինելը մոտավորապես անեծքի պես բան էր. Էդմոն Մարուքյան

Մահացել է «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի դերասանուհիներից Թոնի Քիթեյնը

Անկախ հիվանդանալու հանգամանքից պատվաստումը պետք է իրականացվի

Բեկթաշյանի ձայնին նման էր․ Բեքմեզյանը՝ դատավորի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության մասին

Հենց դա չի ներվում մեզ, ձեզ. մարդիկ չեն հասկանում՝ ոնց կարելի է չծախվել, երբ բորսայում ամենաբարձր գներն են. Փաշինյան

Չի կարելի վիճարկել մի բան, որում վստահ չես. Վահրամ Դումանյանը՝ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքների մասին

Այդպես է սիրտս թելադրել. Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկած պատգամավորը «Իմ քայլից» է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ազգային ժողովը 2-րդ անգամ վարչապետ չընտրեց. գործող խորհրդարանը համարվում է իրավունքի ուժով արձակված

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն քաղաքական խնդիր է. Լենա Նազարյանը՝ Ֆրանկոֆոնիայի պատվիրակությանը

Արա Այվազյանը և Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը

4 անշարժ գույք, 5 մլն դրամ, 50 հազար դոլար. ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի ունեցվածքը

Պետական սահմանում իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Նպատակը ոչ թե փակուղի տանելն էր կամ տապալելը, այլ ավելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելը. ԿԳՄՍ նախարարը՝ նոր որոշման մասին

Ռուստամ Բադասյանը եւ Սուրեն Գրիգորյանը կգործուղվեն Մոսկվա

Մարգարյան փողոցի ծառերը հատվել են տարածքում վագոն-տնակ տեղադրելու նպատակով. Երևանի քաղաքապետարան

Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերվող մի շարք հարցեր

Մխիթարյանը 10 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ դարձած 9-րդ ֆուտբոլիստն է Եվրոպայի թոփ-5 առաջնություններում

Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշում է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

Ընտրական հանցագործությունների արարքները կոնկրետացնող, իսկ պատիժները խստացնող օրինագիծն այլեւս օրենք է․ Հովակիմյան

Եվս երկու ուղեգիր Տոկիոյի օլիմպիական խաղերի համար․ հունահռոմեական ոճի ըմբիշները հիանալի ելույթ ունեցան Սոֆիայում

Շարժական պատվաստումային խմբերը կավելանան եւս մեկով, այն կգործի Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ

Make It Bright Համաշխարհային փորձառնության մարտահրավեր