Դուք շարունակում եք կատարել դեկորատիվ բարեփոխումներ․ ԱԺ-ում քննարկվեց հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագիծը

18/01/2021 schedule18:10

Ազգային ժողովի հերթական նիստերում առաջին ընթերցմամբ քննարկվեց հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ ստեղծելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը։

Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Այս նախագծերով նախատեսվում է հակակոռուպցիոն և հակակոռուպիցիոն վերաքննիչ դատարանների ստեղծում, և մեր հերթական քայլն է, որը բխում է հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունից, որի արդյունքում հուսով ենք, որ կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված դատական քննությունը, ըստ այդմ՝ նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանի բարձրացմանը»։

Բադասյանն ասաց նաև, որ նախագծերով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, առնվազն՝ 25 դատավորի թվակազմով՝ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունը ապահովելու համար։ «Նախատեսվում է, որ 20 դատավոր կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ 5 դատավոր կունենա մասնագիտացում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական հայցեր քննելու»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ դատավորների թվաքանակը վերջնական չէ և առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կարող է փոխվել։

Նախագծի քննարկման ընթացքում ելույթ ունենալով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ այս նախագծով ոչ թե նվազեցվելու է կոռուպցիան, այլ դատական համակարգում ծաղկելու է։ «Ինչո՞ւ։ Որովհետև հակակոռուպցիոն դատարանների ստեղծմամբ ես տեսնում եմ խտրականություն դատական համակարգում։ Նայում ենք, օրինակ, հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը և համեմատում, օրինակ, Վարչական դատարանի նախագահի դրոույքաչափի հետ։ Երկուսն էլ մասանգիտացված դատարանի նախագահներ են։ Կամ հակակոռուպցիոն դատարանի դատավորի դրույքաչափը համեմատում ենք, օրինակ, ՀՀ առաջին ատյանի դատարանի դատավորի դրույքաչափերի հետ և այսպես շարունակ մենք կտեսնենք, որ ավելի բարձր դրույքաչափերով են սահմանված հակառուպցիոն դատարանի դատավորների դրույքաչափը, քան մյուս դատավորներինը»։

Ըստ Անի Սամսոնյանի՝ արդարադատության նախարարը դատաիրավական ոլորտում դեկորատիվ փոփոխություններ է կատարում։ «Տպավորություն է, որ ծաղկամանի ջուրը չփոխած՝ ծաղկամանի մեջ դնում եք մի նոր ծաղիկ, որը շատ արագ թոշնելու է, այդպիսին է դատաիրավական բարեփոխումների ձեր ամբողջ բնութագիրը այս 2 տարվա ընթացքում, և դուք ինքներդ անկեղծորեն դժգոհ եք ձեր իսկ կատարած դատական բարեփոխումներից, բայց դուք շարունակում եք կատարել դեկորատիվ բարեփոխումներ, որոնք խնդիրը չեն լուծելու և ավելի են խոչընդոտներ ստեղծելու և խորացնելու դատական համակարգի պրոբլեմները»։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նույնպես նշեց, որ բարեփոխումները կոսմետիկ են։ «Հնարավոր չէ այն գործիքակազմով և ընթացակարգերով, որն ապահովել է ամբողջատիրական համակարգում կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների զարգացումը, երաշխավորել անցումը դեպի ժողովրդավարական, իրավական համակարգ։ Այդօրինակ նախաձեռնությունները դատապարտված են ձախողման, սակայն ամենավտանգավոր բացասական իրողությունն այն է, որ միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ կլինի, և համակարգի բարեփոխման համար բազմաթիվ կենսական և էական հնարավորություններ վատնված և կորսված կլինեն, տապալված բարեվարքության և/կամ ֆինանսական և/կամ այլ էական չափանիշների ստուգման ձախողումների կամ այդպիսի ստուգումների հնարավորության բացթողման դեպքում մենք, ըստ էության, մեծ՝ և՛ ժամանակի, և՛ սպասումների իմաստով, կորուստներ կունենանք»։

Արդարադատության նախարարն էլ եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների դիտարկումներին։ Անի Սամսոնյանին հիշեցրեց՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի հունիսին։ Արման Բաբաջանյանին էլ առաջարկեց ներկայացնել արմատական փոփոխությունների ճանապարհային քարտեզ։ «Ինձ մոտ տպավորություն է, որ գիտեք արմատական փոփոխությունների ճանապարհը և բանալին, բայց ինձնից թաքուն եք պահում։ Խնդրում եմ՝ թաքուն մի՛ պահեք, ներկայացրեք այդ արմատական փոփոխությունների ճանապարհային քարտեզը, բայց ավելի լավ է՝ նախագիծը, որովհետև ինձ պարբերաբար տրամադրում են տարբեր առաջարկների փաթեթներ, կարծես թե նաև այդ մասնագետները ձեզ հետ են աշխատում։ Ես անձնական որևէ խնդիր չունեմ որևիցե մեկի հետ, ոչ էլ մեծամիտ եմ, որ չնկատեմ, եթե ավելի լավ բան են առաջարկում, քան ես եմ առաջարկում։ Ինձ մինչ այս պահը փոխանցվել են կետերով առաջարկներ՝ 40 կետանոց, 30 կետանոց։ Պետք չէ բոլոր կետերը կարդալ, ես բոլոր կետերը կարդացել եմ։ Այնտեղ մի կետ կա․ ուզում ենք՝ լավ լինի, ես էլ եմ ուզում՝ լավ լինի, բայց դա ունի ճանապարհ, և այդ ճանապարհը պետք է բխի Հայաստանի օրենսդրությունից, Սահմանադրությունից, մեր կարգավորումներից»։

Տպել
1110 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է