2021 թվականին սպասվող կարևոր սպորտային իրադարձությունները

Սպասվում է, որ 2021թ․-ը պետք է հարուստ լինի սպորտային իրադարձություններով, թեև համաճարակի պայմաններում, դժվար է ասել՝ որքանով այդպես կլինի։ 2020թ․-ի սպորտային հիմնական իրադարձությունները տեղափոխվել են 2021թ․, աշխարհն էլ կարծես թե համակերպվում է վիրուսի պայմաններում սպորտային իրադարձությունների անցկացմանը, այնպես որ հույսեր կան 2021թ․-ին տեսնելու այն, ինչ չենք տեսել 2020-ին։ Հայկական ժամանակն առանձնացնում է տարվա գլխավոր սպորտային իրադարձությունները՝ առաջին հերթին հայ մարզասերների տեսանկյունից։

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարեր

Վարկանիշային մրցաշարերի մեծ մասը հիմնականում անցկացվելու է փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում։ Հայ մարզասերներին առաջին հերթին հետաքրքիր են ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքմաարտի, ձյուդոյի վարկանիշային մրցաշարերը, որտեղ սպասելիքները մեծ են հայ մարզիկներից։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլ

Մարտ ամսին Հայաստանի հավաքականը երեք հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Ազգերի լիգայում հաջող ելույթներից հետո ֆուտբոլասերներն անհամբեր սպասում են ազգային հավաքականի հաջորդ հանդիպումներին։

Օլիմպիական խաղեր

2021թ․-ի մարզական խոշորագույն իրադարձությունը, անկասկած 32-րդ օլիմպիական խաղերն են, որոնք պետք է տեղի ունենան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։ Հայաստանն առայժմ օլիմպիական 4 ուղեգիր ունի, սակայն դրանց թիվը, անկասկած, դեռ կմեծանա։ 

Հայաստանի առաջնություն․ ֆուտբոլ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական առաջնությունն անցնում է շատ հետաքրքիր պայքարում։ Չեմպիոնության համար պայքարում են 6 թիմեր․ 1-6-րդ տեղերին այս պահին բաժանում է ընդամենը 3 միավոր։ Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկությնան արդյունքներով նաև կորոշվեն նաև այն 4 թիմերը, որոնք ամռանը Հայաստանը կներկայացնեն եվրագավաթների խաղարկություններում։

Շախմատ․ հավակնորդների մրցաշար, չեմպիոնական մրցամարտ

2020թ․-ին շախմատային գլխավոր իրադարձությունը պետք է լիներ չեմպիոնական մրցամարտը աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի և հավակնորդների մրցաշարի հաղթողի միջև: Սակայն հավակնորդների մրցաշարը, որը մեկնարկել էր Եկատերինբուրգում գարնանը, անավարտ մնաց, տեղի չունեցավ նաև չեմպիոնական մրցամարտը: 2021թ.-ի մարտի 17-ին մրցաշարը պետք է վերսկսվի, 11 օր անց հայտնի կդառնա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդի անունը: Այս պահին լավագույն շանսերն ունեն Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Յան Նեպոմնյաշչին, որոնք մրցաշարի ընհատման պահին վաստակել էին 4.5-ական միավոր և 1 միավորով գերազանցում էին Ֆաբիանո Կարուանային, Անիշ Գիրիին, Վան Հաոյին և Ալեքսանդր Գրիշչուկին: Ցավոք, այս մրցաշարին մասնակցելու իրավունք չէր կարողացել նվաճել Լևոն Արոնյանը, և ներկայումս համաշխարհային դասակարգման աղյուսակում 6-րդ տեղը զբաղեցնող Արոնյանը հնարավորություն չունի պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Իսկ թե երբ կանցկացվի չեմպիոնական մրցամարտը դեռ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա 2021թ.-ի վերջում:

Շախմատի համաշխարհային օլիմպիադա

2021թ.-ին հայ շախմատասերների համար շախմատային մեկ այլ սուպերմրցաշար կա: Մոսկվայում պետք է տեղի ունենա շախմատային օլիմպիադան: Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը, ինչպես միշտ, մոտենալու է մրցաշարին ֆավորիտներից մեկի կարգավիճակով: Ճիշտ է, վերջին տարիներին Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆճի հետ պայքարելն ավելի է դժվարացել, սակայն բոլորին էլ հայտնի է, որ հայ շախմատիստներն օլիմպիադաներում իրենց լավագույն խաղն են ցուցադրում, իսկ Արոնյանի պես առաջատար ունենալն էլ ինքնաբերաբար հավաքականին դասում է ֆավորիտների շարքին: Ինքը՝ Արոնյանը, մրցաշարերով հագեցած ամառ է ունենալու. Երեք ամսվա ընթացքում Լևոնը նախատեսում է մասնակցել 6 տարբեր մրցաշարերի:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն

Թեև Հայաստանի հավաքականը եվրոպական ֆուտբոլային խոշորագույն իրադարձության մասնակից չէ, սակայն հայ ֆուտբոլասերների համար, անկասկած, տարվա իրադարձություններից մեկը լինելու է հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Այն նախատեսվում է անցկացնել 12 տարբեր երկրներում, թեև բացառված չէ, որ համաճարակով պայմանավորված փոփոխություններ լինեն: Ամռանը Եվրոպայի ուժեղագույն հավաքականները պայքարելու են Անրի Դելանեի գավաթի համար, մնում է հուսալ, որ երկրպագուները մինչ այդ կվերադառնան մարզադաշտեր և իրենց ներկայությամբ էլ ավելի կգեղեցկացնեն ֆուտբոլային տոնը:

Տպել
1821 դիտում

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի