Ասեց գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղեն դու ես, լավ կնայես տանեցիներին.ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը զոհվեց Շուշիում

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Վահե Ղազարյանի անունը կարելի է կարդալ ոչ թե նրա աշխատասենյակի դռան վրա, այլ հանուն հայրենիքի ընկած ոստիկանների Պատվո տախտակին։

Վահե Ղազարյանը ծնունդով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից էր։ 1996 թվականից համազգեստ է կրել՝ ծառայել բանակում, ռազմական ոստիկանությունում, ոստիկանության տարածքային բաժիններում։

«Հիշում եմ՝ սեպտեմբերի 27-ին եկավ տուն, լուռ նստեց։ Ասացի՝ Վահե ջան, տրամադրությունդ ինչի՞ է ընկած, ի՞նչ է կատարվում։ Ասաց՝ մամ ջան, պատերազմ է սկսել, ու շատ վատ է լինելու։ Ինքն ընդանրապես լավատես տղա էր: Ասացի՝ ո՞նց վատ։ Ասաց՝ կամ էս կողմ կլինի, կամ էն կողմ, սա վերջն է…», - նշեց Վահե Ղազարյանի մայրը՝ Վարդուհի Էդիլյանը։

Երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը զինվոր է։ Թեև Վահե Ղազարյանը ուներ շատ նպատակներ ու անավարտ գործեր, այդուհանդերձ մեկնեց Արցախ՝ կռվելու հանուն հայրենիքի։

«Տան չորս կողմը քանդեց, ասաց՝ գամ սարքեմ: Չհասցրեց: Շատ դժվար է, անտանելի բան է սա մեզ համար…», - ասաց հայրը՝ Աշոտ Ղազարյանը։

Պահարանում Վահեի համազգեստն է, սեղանին՝ ուսադիրները, իսկ անձնական իրերը՝ հիշատակի անկյունում։

«Նստած էինք մշակույթի տան դահլիճի առաջին շարքում, մի պահ Ղազարյանն ինձ ասաց, Սայան ջան, դու բոլորին ճանաչում ես, մի հատ նայի՝ դրսում շա՞տ մարդ ունենք։ Ասացի՝ Վահե ջան, ինչ իմաստ ունի՝ դրսում են, թե ներսում։ Թե բա՝ չէ, ախպոր պես, նայի։ Դուրս եկա մուտքի մոտ, տեսա մեր մարզի տղաներից մարդ չկա, շրջվեցի, երկու քայլ չէի արել, ու էդ պայթյունը եղավ։ Փրկեց, էլի, իմ կյանքը, իր էդ խոսքով փրկեց», - ասաց ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։

Հարազատները մահված բոթը դեռ չէին ստացել, երբ չարաբաստիկ պայթյունի օրը հավաքվել էին Գետահովիտ գյուղի նրա սիրելի սրբատեղիում։ Նույն օրը ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը թշնամու արկից զոհվեց Շուշիում:

Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու՝ Աշոտի հետ էր զրուցել։ Հոր վերջին խոսքերը որդին չի մոռանա երբեք։

«Ասեց գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղեն դու ես, լավ կնայես տանեցիներին, կյանքում դուխդ չգցես ու էլ չզանգեց, կապն ընդհատվեց»,- նշեց որդին՝ Աշոտ Ղազարյանը։

Համատարիմ ընկեր, պրոֆեսիոնալ ոստիկան, հայրենասեր մարդ։ Այսպես են բնութագրում նրան ընկերներն ու ծառայակիցները՝ Կարեն Սեփխանյանն ու Աշոտ Մխիթարյանը․ «Վահեն շատ բարի մարդ էր, հայրենասեր։ Հուսադրող էր միշտ նրա խոսքը, երբեք հուսալքված չէր արտահայտվում։ Ինչ հանձնարարության որ գնայինք, եթե գիտեի, որ Վահեն հետս է, պետք չէր հետ նայել։ Նա թիկունքում պատ էր»:

ՀՀ ոստիկանությունը նահատակված Վահե Ղազարյանի մասին նաև տեսանյութ է ներկայացրել:

Տպել
1377 դիտում

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)