Երևան
0 °C
2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանը։
Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: 2019թ. մեկնարկած փորձնական ծրագիրը դարձավ հիմնական՝ իր աննախադեպ ծավալներով:
«Ամբողջ հետխորհրդային շրջանում մոտ 35 վերելակ է ընդամենը փոխվել Երևանում, իսկ միայն Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո արդեն իսկ փոխվել է 520 վերելակ, և այդ գործընթացը շարունակական է»,- նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
«Երևանի վերելակներից ¼-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- նշել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:
«Ընդհանուր առմամբ Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակ, որից արդեն 111-ը փոխված է: Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի»,- նկատել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:
Նշվում է, որ այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալներ՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:
«Վերելակներն առհասարակ իրենց պիտանելիության ժամկետը սպառել են ամբողջ քաղաքով մեկ, բնական է, հնարավոր չէ միանգամից և բոլորը փոխել և ինչպես էլ կատարվի ընտրությունը, ինչքան էլ փորձենք օբյեկտիվ պայմաններ հաշվի առնել, այո, լինելու են նաև բնակիչներ, որ թվալու է իրենց վերելակն ավելի կարևոր էր, բայց հավատացնում եմ ձեզ, փորձում ենք նախևառաջ հաշվի առնել մասնագետների տված եզրակացությունը»,- ընդգծել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգության հարցը ստիպեց համայնքային իշխանությանը՝ նախաձեռնելու ծրագրի իրագործումը:
Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ
Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները
Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել
Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN
Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը
Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը
«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում
ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը
Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը
Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ
ՀՀ ԱԳ նախարարը Ժոզեպ Բորելի հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր է քննարկել
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը
Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում
Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան
Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում, կարծես, Հայաստանի Մարգարեթ Թետչերն ա, Մելքումյանն է՝ համարյա Չերչիլը. Կոնջորյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան
Նախատեսվում է 90 և ավելի տարեկան թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ չափը կսահմանվի Կառավարության կողմից
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով
Հայացք ներսից․ հարցազրույց Անկարայի համալսարանի հայաստանցի դասախոսի հետ
Ինչ ունեցվածք ունեն ԲԴԽ նորընտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
Վրաստանի ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հաջորդ հանդիպումը կլինի Բրյուսելում
Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները. վարչապետն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ
Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում
33 քաղաքացիական անձ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է իր բնակության վայրում. հարուցվել է քրեական գործ. Արցախի ՄԻՊ
Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիային կարող են ազատել գրավի դիմաց
Մարտունու քաղաքապետն ազատվել է սեփական դիմումի համաձայն. նա այժմ այլ պաշտոն է զբաղեցնում
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
ԱՄՆ-ն ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած հակասություններին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված էր և դիտավորյալ է արվում. Անդրանիկ Քոչարյան
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք
Կայացել է Երևանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)
Առանց այդ գեներալների էլ բանակը կա և կլինի․ Արմեն Խաչատրյան
Սամվել Բալասանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին
Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները
Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը. Արա Այվազյան
Հայաստան կվերադառնամ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուն պես․ Օրբելյան
Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը
© 2021 Հայկական ժամանակ