2020 թվականին Արցախի և Հայաստանի քաղաքացիներին տրամադրվել է շուրջ 850 պրոթեզ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը 2020 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կառավարության որոշմամբ իրականացվում է սոցիալական աջակցության 15 միջոցառում, որոնք հիմնականում ուղղված են պատերազմի հետևանքով տուժած անձանց սոցիալական խնդիրների ժամանակավոր կարգավորմանը։ Այդ թվում`նախարարությունն ապահովում է զինհաշմանդամների պրոթեզավորման գործընթացը։

Իսկ ի՞նչ ընթացակարգով է իրականացվում պրոթեզավորումը, որտեղ և ինչպե՞ս պետք է դիմել. նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց․ «Պրոթեզավորման գործընթացից օգտվելու համար զինծառայողը կամ նրա ծնողները կարող են դիմել նախարարություն, բացի այդ, նախարարությունից հանձնաժողով է մոտենում զինվորի գտնվելու վայր, հասկանալու՝ կա՞ պրոթեզավորման անհրաժեշտություն, թե՞ ոչ, ծանոթանում զինծառայողի խնդրին», - ասաց նա։

Իսկ արդյոք զինհաշմանդամ դարձած զինծառայողների հարազատները բավարար չափով տեղեկացված են պրոթեզավորման գործընթացի մասին՝ ի՞նչ պետք է անել, ո՞ւմ դիմել, ի՞նչ պարտավորություններ է ստանձնել պետությունը եւ ի՞նչ պետք է ակնկալել։

Պատերազմի հետևանքով երկու ձեռքը կորցրած զինծառայող Կարեն Խլոպուզյանի քույրը՝ Հերմինե Խլոպուզյանը, մեզ հետ զրույցում ասաց՝ ճիշտ է, իրենք սկզբում չեն իմացել, թե ում պետք է դիմել, բայց  իրենց հետ  նախարարությունից  կապ են հաստատել․ «Զանգահարել են մեզ, եկել մեր տուն, իրենք են ծանոթացել Կարենի  խնդրի հետ։ Չնայած հաշմանդամության կարգը չի որոշվել, բայց նախարարությունից տեղեկացրել են, որ մոտ օրերս նորից են այցելելու մեր տուն, հաշմանդամության կարգը որոշելու համար։ Բայց  Կարենը արդեն հերթագրված է պրոթեզավորման համար։ Դեռ մի քիչ խնդիրներ ունի վերքերի ապաքինման հետ կապված, սպասում ենք դա էլ անցնի և արդեն ժամանակի խնդիր է պրոթեզավորումը»։

Իսկ թե որքան ժամանակում է կատարվում պրոթեզավորումը, որպեսզի արդեն ավելի քան երկու ամիս առաջ ավարտված պատերազմում վերջույթներից զրկված երիտասարդները կարողանան հնարավորին չափով լիարժեք կյանք վարել եւ ինքնուրույն հոգալ իրենց կարիքները, Զառա Մանուչարյան նշեց, որ պրոթեզավորման հստակ ժամկետներ չեն կարող սահմանվել, քանի որ, ըստ նրա, պրոթեզավորումը անհատական է լինում՝ կախված նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի զինծառայողի վնասվածքի վերականգման համար։ Ընդ որում, զինծառայողներին ներկայացվում է կարգը, և իրենք են որոշում թե որ կազմակերպությունից են ցանկանում ստանալ պրոթեզավորումը։ «Պրոթեզների տրամադրման գործընթացը անվճար է, այսինքն զինծառայողը կամ նրա ծնողները որևէ բանի համար վճարում չեն կատարում։ Ֆինսանսավորումը կատարվում է նախարարությունից և պետական բյուջեից», - ընդգծեց նախարարության մամուլի քարտուղարը։

Թե Արցախյան երկրորդ պատերազմի հետևաքնով քանի զինծառայող է զրկվել ձեռքից կամ ոտքից, ըստ Զառա Մանուչարյան նշել չեն կարող, քանի որ նախարարությունը պրոթեզավորվան գործընթացից օգտվող անձանց միջև տարանջատում չի դնում՝ «Որպես այդպիսին տարանջատում չկա, ուստի չեմ կարող ասել զինծառայողների և կամ այն անձանց թիվը, ովքեր պատերազմի հետևանքով դարձել են հաշմանդամ և օգտվել են պրոթեզավորման ծրագրից։ Միայն՝ 2020 թվականի  հունվարից մինչև  դեկտեմբերի  21-ը պետական հավաստագրման հիման վրա Արցախի և Հայաստանի քաղաքացիներին տրամադրվել է շուրջ 850 պրոթեզ»,- ասաց խոսնակը։  

Միևնույն ժամանակ նախարարությունից վստահեցնում են՝ պրոթեզները լինելու են որակյալ, քանի որ դրանք զինծառայողներին ծառայելու են ողջ կյանքում։ Զինծառայող Կարեն Խլոպուզյանի քույրը՝ Հերմինեն նույնպես հաստատում է՝ «Քանի որ Կարենի  երկու ձեռքերն են, մեզ տեղեկացրել են, որ որակյալ  պրոթեզավորում է լինելու, որովհետև դրանք Կարենին պետք են արդեն ողջի կյանքի ընթացքում»,- ասաց նա։ 

Նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը, անդրադառանալով նաև այն հարցին, որ երբեմն անհատական նախաձեռնությամբ՝ պատգամավորների կամ այլ անհատների կողմից է  լինում զինծառայողների պրոթեզավորման առաջարկը,  նշում է, որ անհատները պետք է դա  համաձայնեցնեն նախարարության հետ ՝ «Ճիշտն ասած դրա անրաժեշտությունը չկա, այսինքն  չի եղել դեռ անձ, որ դիմել է մեզ և օգնություն չի ստացել։ Բայց դա, որպես անձնական նախաձեռնություն, իրականացվում է, և պետք է համաձայնեցնել նախարարության հետ, որպեսզի հասցեական լինի», - ասաց նա։

Հունվարի 14-ին էլ կառավարության նիստում ընդունվեց բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ: Ընդունված որոշմամբ նախատեսվում է պարզեցված ընթացակարգ՝ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ՝ պրոթեզ, սայլակ եւ այլն տրամադրելու հաստատման կարգում:  Նոր որոշմամբ՝ հնարավոր կլինի կարիքին համապատասխան ծառայությունները տրամադրել առավել հասցեական և ժամանակին։

«Առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը ավարտելու, անմիջապես արագ գործընթացով տրամադրել այդ օժանդակ սարքերը»,- ասել էր նախարարը՝ նշելով, որ համաձայն ներկայացված ընթացակարգի՝ գործընթացն իրականացվում է կա՛մ բուժհաստատություններում, կա՛մ բնակության վայրերում՝ ըստ դիմողների, որից հետո հինգ օրվա ընթացքում տեղի է ունենում կարիքի գնահատում, և իրականացվում է աջակցող սարքերի տրամադրումը:

Իսկ այն զինծառայողներն, ովքեր ունեն հաշմանդամության համար հիմք հանդիսացող խնդիրներ, կարող են բժշկասոցիալական փորձաքննություն անցնել զինվորական գրքույկի և հանրային ծառայությունների համարանիշի հիման վրա, աջակցող միջոցներ կարող են ստանալ՝ ներկայացնելով նաև զինվորական գրքույկ։

Մերի Խաչատրյան

Տպել
758 դիտում

Հեղափոխությունը սխալ չէր, ոչ էլ ժողովրդավարությունն է սխալ. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Ուկրաինայում հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

Մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. կտաքանա մի քանի աստիճանով

Մղձավանջը, որի մեջ 2008-ին հայտնվեցինք քաղաքական չեզոքության համար, դժվար է նկարագրել. Քերոբյան

Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

Գործ ունենք նախագահի կողմից լիազորության կամայական իրացման հետ. պաշտոնանկության գործընթացի հիմքեր կան. Վահագն Հովակիմյան

ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վաղվանից մտնում է ուժի մեջ

Մեր տղաների անունը չշահարկեք ձեր քաղաքական նպատակի համար. Շիրակի գերեվարվածների հարազատները հայտարարություն արեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ Է հղել սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախում այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 2 վարակակիր

Վրաստանի օդը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար. ինչ պետք է իմանալ. Aliq

Հրդեհ Երևանի Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկում. բնակչին ցուցաբերվել է բուժօգնություն

Ռաֆայել Երանոսյանը հայտնել է բարեգործական նախաձեռնության մասին, որով պատրաստվում են օգնել արցախցի փոքրիկներին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում դեռ 430 բեռնատար է կուտակված

Արմեն Սարգսյանն հստակ մեսիջ է հղել, որ ցանկանում է տնօրինել իշխանական ավելի շատ լծակների. Freenews

Մարտի 1-ի դեպքերի, հեղաշրջման փորձի, նախագահի «անհասկանալի» որոշման մասին. վարչապետը վաղվա հանրահավաքից փակագծեր է բացել

Քիչ հետո Ստեփանակերտի մերձակայքում տեղի կունենա տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծում

«Աշոտ ջան, խի ես սենց հագնվում, սև հագնվի, մի հատ էլ սև յաշիկ քշի». Սոս Ջանիբեկյանը՝ Աշոտ Փաշինյանի հագուստի մասին

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի. ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Վրաստանի հավաքականի հետ հանդիպումներին

Հրդեհ է բռնկվել Երևանի Ավան Առինջ թաղամասի տներից մեկում. կա տուժած (տեսանյութ)

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք. գրանցվել է 2 մահ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանալու է մարտի 1-ին սպասվող հանրահավաքին

Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից կերտում է դիկտատոր. MediaNews

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների չորրորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկության դեմ հանցագործությունների մի ամբողջ շարքի. Արցախի ԱԳՆ

Դիլիջանում գործող «Նյու Սիթի» առևտրի կենտրոնից շմոլ գազի թունավորմամբ 9 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանդանոց

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ

Վարչապետը մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի և երթի է հրավիրում

Պահանջում ենք բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին. ՊՆ

Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները. Արսեն Թորոսյան

Զինծառայողների հարազատները դեռ Արցախում են, բայց որոնողական աշխատանքները չեն վերսկսվում. ռուսական կողմը բանակցում է

ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին. Նիկոլ Փաշինյան

Մնալով ազատության մեջ կարող են խոչընդոտել գործի քննությանը. ՔԿ-ն պարզաբանել է Շահումյան գյուղի 5 բնակչի կալանավորումը

Անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ. Գևորգ Սիմոնյան

Բավրայի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց աշխատանքները. Մայր Աթոռ