Հավերժ ապրող Հրանտ Դինքը․ անգամ մահը նրան չլռեցրեց Թուրքիայում 

19/01/2021 schedule12:50

Հրանտ Դինքը գիտակցում էր, որ յուրաքանչյուր հայ, հայրենիքում ապրի թե հայրենիքից դուրս, սահմանապահ է, և սահմանը պահող դիրքապահ զինվորի վրա թշնամու արձակած կրակոցն էլ ուղղված է յուրաքանչյուր հայորդու վրա՝ անկախ բնակության վայրից։ Դինքին ուղղված մահացու կրակոցն էլ ուղղված էր մեզ՝ բոլոր հայերիս, ոչ թե մեռնելու, այլ նրա՝ արդարության համար մղած պայքարը շարունակելու համար։

Ամեն տարի հունվարի 19-ին Ստամբուլում Հրանտ Դինքի բազմահազարանոց ջատագովներից կազմված թափորին են միանում նաև թուրք և քուրդ մտավորականներ․բոլորն էլ,  ի նշան բողոքի, փողոց են դուրս գալիս մեկ ընդհանուր կարգախոսով՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք»։ Հիշեցնենք՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից սպանվեց Թուրքիայում հայազգի լրագրող, «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքը։

Այս տարի Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումը համավարակի սահմանափակումների հետևանքով տեղի կունենա առցանց ձևաչափով։ Ըստ «Հրանտի ընկերներ» հարթակի տարածած հայտարարության՝ հիշատակման միջոցառումը տեղի կունենա հունվարի 19-ին՝ երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 14․45-ին, www. hranticinadaleticin. org հասցեով։ Հրանտի սպանվելու վայրում կհավաքվեն միայն նրա ընտանիքի անդամները, որոնց հարգանքի տուրքը դարձյալ կհեռարձակվի համացանցով։

«Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ մեր զրույցում ևս մեկ անգամ հիշեցինք մեծ նվիրյալին։

- Պարոն էստուգյան, ո՞վ էր Ձեզ համար Հրանտ Դինքը։ Ձեր և նրա վերջին զրույցներից կարո՞ղ եք վերհիշել՝ հատկապես ի՞նչ անհանգստություններ ու մտածումներ ուներ։

- Հրանտ Դինքը Թուրքիայում բնակվող հայերի արդարության աղաղակն է։

Ի տարբերություն Հայաստանի և հայկական սփյուռքի՝ մոտ մեկ դար անձայնության, լռության դատապարտված մի ժողովրդի արդարարության պահանջը ահազանգող հզոր ձայնն է Հրանտ Դինքը։ Իր ու իմ վերջին հանդիպումից, որ կայացել էր սպանությունից երկու օր առաջ, մտքիս դրոշմված է Հրանտ Դինքի՝ «Այս տարին շատ դաժան պիտի ըլլա» կանխատեսումը։ Բացի իրեն շրջապատող վտանգներից, մտահոգված էր նաև երկրի ներսում լուրջ ալեկոծումների տանող հավանական քաղաքական ճգնաժամի համար։

- Ո՞րն էր Դինքի՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի տեսլականը։ Ատելության, վրեժի ու փոխադարձ մեղադրանքի փոխարեն ի՞նչ էր առաջարկում նա երկու ժողովուրդներին։

- Հանրապետական Թուրքիան հիմնված է Հայոց ցեղասպանության վրա․ եթե չգործադրվեր ցեղասպանություն, երկիրը դարձյալ կկարողանար հաստատել մի հանրապետություն, բայց ոչ «ազգային», այլ դաշնակցային դիմագծով։ Դինքը պահանջում էր նախ այս իրողության հաստատումը, որից հետո միայն բոլոր քաղաքացիները՝ իրենց ազգային և կրոնական տարբերություններով հանդերձ, ընդգրկող մի պետականություն։ Նման պետությունը, իր անցյալի մեղքերի հետ առերեսվելով, նաև կկարողանար բարիդրացիական հարաբերություններ մշակել հարևան երկրների, մանավանդ այլ ժողովուրդների հետ։ Այս ամենը լուրջ սպառնալիք էր Թուրքիայի ազգային պետության՝ տարիների ընթացքում ժխտման և ուրացումի գաղափարախոսությամբ դաստիարակված հասարակության հանդեպ։

- Ինչպիսի՞ն էր ուզում նա տեսնել հային աշխարհի առաջ։

- Ինչպես համայն հայությունը, Դինքը ևս մեծ հույսերով և ակնկալություններով դիմավորեց Հայաստանի անկախացումը։ Հայը իր պետականության շնորհիվ պիտի ներկայանար համաշխարհային մարդկությանը, ու այդ նույն համաշխարհային մարդկությանը պիտի մատուցեր իր հզոր մշակույթը, շինարար ու հնարամիտ հատկությունը, պիտի ծառայեցներ համաշխարհային խաղաղությանն ու զարգացմանը։

Ավելին՝ իբրև համայնավար գաղափարախոսության հավատարիմ գործիչ՝ Դինքը դեմ էր պատերազմների։ Իբրև մարդասեր, բնականաբար, նույն ցավը պիտի զգար պատերազմում ընկնող յուրաքանչյուր 18-ամյա զինվորի համար։

- Ի՞նչ փոխվեց նրա մահից հետո Թուրքիայում, արդյոք Դինքի սպանության իրական ոճրագործները կբացահայտվե՞ն, թե՞․․․

- Դինքի սպանության շրջանը զուգադիպեց երկրի ներսում դեպի ժողովրդավարական հոսանքների բարձրացման շրջանի հետ։ Դեռևս այդ տարիներին Էրդողանի կառավարությունը մինչ այդ տիրող բռնակալության դեմ որդեգրել էր այլախոհ կեցվածք։ Էրդողանն իր 19-ամյա իշխանության երկրորդ կեսին է, որ հաջողեց բանակը չեզոքացնել և պետության ղեկին տիրանալ։ Այդ հանգրվանից հետո է, որ թողեց ժողովրդավարության խոստումները, և ինքը դարձավ բռնակալ։

Ինչ վերաբերում է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության ընթացքին ու մինչ օրս շարունակվելուն, ապա հիմնական նպատակը ոչ թե արդարության հաստատումն է, այլ այս ոճիրի իրականացման մեջ պետության դերակատարությունը քողարկելը։

Հ․ Գ․ Դինքի սպանությունից 14 տարի է անցել, սակայն սպանության վերաբերյալ դատավարությունը դեռևս չի գտել իր հանգուցալուծումը։ Թուրքիայում արդարության համար պայքարող լրագրողները ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր անվտանգ չեն։ Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը՝ Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2003-2018թթ․ ընթացքում շուրջ 12․000 լրագրող տարբեր մեղադրանքներով դատարանի առաջ է կանգնել։ Այս պահին Թուրքիայում անազատության մեջ է գտնվում 91 լրագրող։ Արձանագրվել է նաև, որ ներկայումս Թուրքիայում իրենց լրագրողական գործունեությունը ազատորեն կարողանում են ծավալել միայն այն լրագրողները, որոնք ենթարկվում են իշխանությունների կամքին։ «Ժամանակակից լրագրողների միության» Ստամբուլի ներկայացուցիչ Ուղուր Գյուչը ընդգծել է․ «Այսօր լրագրողների 95 տոկոսը մանիպուլյացիայի և քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»։

Լիլիթ Պողոսյան,

Թուրքիա

Տպել
3849 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին