Նիկոլ Փաշինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը (լուսանկարներ)

Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում:

Ողջունելով դիվանագետին՝ վարչապետը նշել է. «Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Սա կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը՝ նաև Եվրոպական միության շրջանակում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների կառուցողական և անկողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև Նիդերլանդների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը շարունակվում է:

Վարչապետը ջերմ ողջույններ է խնդրել փոխանցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեին և ափսոսանք հայտնել, որ իր՝ նախորդ տարի ծրագրված այցը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Իր հերթին Նիկոլաս Սխերմերսը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման նպատակը տարածաշրջանում հավասարակշռված դիվանագիտական ներկայության ապահովումն է, և դա հնարավորություն կտա տարբեր նախաձեռնություններով աջակցել Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը: Կարևորելով բարձր մակարդակի երկկողմ փոխայցերը՝ դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն, որը հետաձգվել էր կորոնավիրուսային իրավիճակի պատճառով:

Ն. Սխերմերսը ցավակցություն է հայտնել վարչապետին Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հարցեր: Երկուստեք հեռանկարային է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում համագործակցությունը:

Վարչապետը նշել է, որ կառավարության տեսլականը գիտելիքի և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալն է և առաջարկել դեսպանին նիդերլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել այս ուղղություններով ներդրումների հեռանկարին: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին:

Ն. Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել նիդերլանդական ըկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ: Նա նաև բարձր է գնահատել հոլանդահայ համայնքի դերակատարումը երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում:

Տպել
1386 դիտում

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ