Երևան
0 °C
Հունվարիի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
Նիստում քննարկվել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ-ն:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ասկերանի,Մարտակերտի, Մարտունու շրջվարչակազմերի ղեկավարներ Սասուն Բարսեղյանը, Հայկ Բախշիյանը և Արարատ Մելքումյանը, ներկայացնելով տարածքային կառավարման մարմինների բյուջեների ծախսային հոդվածները, նշել են, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշները հիմնականում մնացել են անփոփոխ:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը առաջարկել է խորհրդարանականներին միավորվել վարչակազմերի ղեկավարների շուրջ և քննարկել ու հնարավորինս աջակցել համայնքների վերականգնման և զարգացման աշխատանքներին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, ներկայացնելով 2021թ-ի բյուջեով նախատեսված աշխատակազմի ընդհանուր ծախսը, նշել է, որ այն կազմում է 809 մլն դրամ, ինչը 2020թ.-ի համեմատ աճել է 22 մլն 855 հազ 800 դրամով՝ պայմանավորված աշխատավարձային ֆոնդի բնականոն աճով:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ 2021թ. խորհրդարանի ծախսը կկազմի 682 մլն 4005 դրամ, ինչը 2020թ-ի համեմատ աճել է 25 մլն 871 հազ դրամով: Աճը հիմանականում պայմանավորված է աշխատավարձային ֆոնդում առկա պետական ծառայողների գործակիցների բնականոն աճով:
Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի խոսքով՝ 2021թ-ի պետական բյուջեի նախագծով ապարատի պահպանման ծախսը նախատեսված է 335 մլն 444 հազ 500 դրամի չափով, ինչը նախորդ տարվա ծախսերի համեմատ նվազել է շուրջ 25 մլն 220 հազ դրամով:
Ծախսերի նվազեցումը պայմանավորված է աշխատավարձի ֆոնդով՝ 5 հաստիքի կրճատմամբ և ներկայացուցչական ու կապի ծառայությունների ծախսերի կրճատմամբ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից դատական համակարգին հատկացվելիք գումարը կկազմի 647 մլն 804 հազ դրամ, ինչը 2020թ-ի համեմատ նվազել է 641 հազ դրամով:
Գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանի հաղորդմամբ 2021թ-ին դատախազության ծախսը կկազմի 562 մլն 958 հազ 100 դրամ: Աճը 2020թ. համեմատ կազմել է 1մլն 69 հազ 200 դրամ, ինչը պայմանավորված է աշխատավարձի բնականոն աճով:Գլխավոր դատախազը նշեց, որ 2020թ. գերատեսչությունը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման արդյունքում ունեցել է 65 մլն 387 հազ դրամի չափով տնտեսում:
Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի խոսքով՝ արդարադատության համակարգի բյուջեով նախատեսված ծախսը կազմում է 386 մլն 638 հազ դրամ, աճը 2020թ. համեմատ կազմել է 12 մլն 841 հազ դրամ: Նախարարը մանրամասն ներկայացրեց նաև նախարարության ծրագրերի ֆինանսավորման հարցերը:
Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, ներկայացնելով ապարատի 2021 թ-ի ծախսը, նշել է, որ այն նախատեսվում է 356 մլն 515 հազ 212 դրամ: 2020թ-ի համեմատ գումարն աճել է 14 մլն 785 հազ 800 դրամով՝ հաշվի առնելով աշխատավարձի բնականոն աճը:
Ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի ծախսը՝ պալատի խորհրդի անդամ Շուշանիկ Հայրապետյանը նշել է, որ այն կկազմի 155 մլն 272 հազ ՝ նախորդ տարվա 156մլն 272 հազ դրամի դիմաց:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արսեն Սառաջյանի խոսքով՝ 2021թ. աշխատակազմին հատկացվելիք գումարը կկազմի 64 մլն 96 հազ 500 դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3 մլն 797 հազ 500 դրամով:
Քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ՝ խորհրդի 2021թ-ի ծախսը պլանավորվել է 145 մլն 041 հազ 100 դրամ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը նախքան 2021թ բյուջեի բովանդակությանն անդրադառնալը, ներկայացրել է 2020թ բյուջեի ընդհանուր կատարողականը: Համաձայն տեղեկատվության, 2021թ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեի ծախսը կկազմի 76մլն 843 հազ դրամ:
Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ
Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները
Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել
Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN
Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը
Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը
«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում
ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը
Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը
Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ
ՀՀ ԱԳ նախարարը Ժոզեպ Բորելի հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր է քննարկել
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը
Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում
Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան
Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում, կարծես, Հայաստանի Մարգարեթ Թետչերն ա, Մելքումյանն է՝ համարյա Չերչիլը. Կոնջորյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան
Նախատեսվում է 90 և ավելի տարեկան թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ չափը կսահմանվի Կառավարության կողմից
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով
Հայացք ներսից․ հարցազրույց Անկարայի համալսարանի հայաստանցի դասախոսի հետ
Ինչ ունեցվածք ունեն ԲԴԽ նորընտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
Վրաստանի ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հաջորդ հանդիպումը կլինի Բրյուսելում
Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները. վարչապետն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ
Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում
33 քաղաքացիական անձ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է իր բնակության վայրում. հարուցվել է քրեական գործ. Արցախի ՄԻՊ
Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիային կարող են ազատել գրավի դիմաց
Մարտունու քաղաքապետն ազատվել է սեփական դիմումի համաձայն. նա այժմ այլ պաշտոն է զբաղեցնում
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
ԱՄՆ-ն ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած հակասություններին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված էր և դիտավորյալ է արվում. Անդրանիկ Քոչարյան
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք
Կայացել է Երևանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)
Առանց այդ գեներալների էլ բանակը կա և կլինի․ Արմեն Խաչատրյան
Սամվել Բալասանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին
Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները
Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը. Արա Այվազյան
Հայաստան կվերադառնամ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուն պես․ Օրբելյան
Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը
© 2021 Հայկական ժամանակ