Հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորել․ Արա Այվազյան

20/01/2021 schedule17:18

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը արտաքին գործերի նախարարից հետաքրքրվեց, թե ինչպիսին է արտգործնախարարության դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունների շուրջ։ «Ադրբեջանական կողմը մի քանի անգամ պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փաստացի լուծվել է, նաև Ալիևը Շուշիում հանդես եկավ իր հերթական բավականին ընդգծված հայատյաց ելույթով և խոսեց դրա մասին, որ Հայաստանում ռևանշի մասին մտածողները բախվելու են երկաթյա բռունցքին»։

Արա Այվազյանն էլ նշեց, որ այդ հայտարարությունների շուրջ արտգործնախարարությունը հանդես է եկել մի քանի հայտարարություններով։ «Մասնավորապես կվկայակոչեմ նախարարության խոսնակի անդրադարձը Շուշիում նախագահ Ալիևի կողմից հնչեցված սադրիչ և վիրավորող հայտարարությունների կապակցությամբ, որը մենք դատապարտում ենք և գտնում, որ այդ հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը»։

Ըստ նախարարի՝ Ալիևի հայտարարությունները իրարամերժ են։ «Մի կողմից նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, իսկ մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարություններ, ինչը վկայում է, որ հավանաբար հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորել։ Այդ կապակցությամբ կարծում եմ, որ շատ կարևոր էր իմ վերջերս կայացած այցը Արցախ, որտեղ մենք քննարկել ենք հենց ընդհանուր օրակարգ ձևավորելու և մեր աշխատանքները համադրելու և համակարգելու անհրաժեշտությունը»։

Անդրադառնալով արտաքին գործերի նախարարության առաջնահերթություններին՝ Այվազյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով և վարել բանակցությունները այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում ձեռք է բերել պայմանավորվածություն։

«Երկրորդ՝ մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան և դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իր բնակավայրերը։ Երրորդ՝ միջազգային հանրության կողմից, մասնավորապես՝ միջազգային կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումը Արցախին, և չորրորդը վերաբերում է մեր մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը։ Ինչ վերաբերում է Շուշիի վերաբերյալ հնչեցված հայտարարություններին, Շուշին հայկական մշակութային կենտրոն է, և ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն, և վստահ եմ, որ մենք այդ ուղղությամբ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը»։

Տպել
263 դիտում

Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ

Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները

Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել

Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN

Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը

Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը

«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում

ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը

Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ

ՀՀ ԱԳ նախարարը Ժոզեպ Բորելի հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր է քննարկել

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը

Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում

Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան

Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում, կարծես, Հայաստանի Մարգարեթ Թետչերն ա, Մելքումյանն է՝ համարյա Չերչիլը. Կոնջորյան

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան

Նախատեսվում է 90 և ավելի տարեկան թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ չափը կսահմանվի Կառավարության կողմից

Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ

ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով

Հայացք ներսից․ հարցազրույց Անկարայի համալսարանի հայաստանցի դասախոսի հետ

Ինչ ունեցվածք ունեն ԲԴԽ նորընտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Գագիկ Ջհանգիրյանը

Վրաստանի ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հաջորդ հանդիպումը կլինի Բրյուսելում

Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները. վարչապետն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ

Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում

33 քաղաքացիական անձ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է իր բնակության վայրում. հարուցվել է քրեական գործ. Արցախի ՄԻՊ

Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիային կարող են ազատել գրավի դիմաց

Մարտունու քաղաքապետն ազատվել է սեփական դիմումի համաձայն. նա այժմ այլ պաշտոն է զբաղեցնում

Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ

ԱՄՆ-ն ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած հակասություններին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված էր և դիտավորյալ է արվում. Անդրանիկ Քոչարյան

Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք

Կայացել է Երևանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)

Առանց այդ գեներալների էլ բանակը կա և կլինի․ Արմեն Խաչատրյան

Սամվել Բալասանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները

Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը. Արա Այվազյան

Հայաստան կվերադառնամ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուն պես․ Օրբելյան

Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը