Արցախից Շիրակի մարզ եկած և չվերադարձող ընտանիքների դպրոցականները կհրամանագրվեն որպես հիմնական աշակերտներ

Արցախից Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում և Գյումրիում հաստատված ընտանիքների դպրոցականները, որոնք դպրոցներ են հաճախում, շուտով կհրամանագրվեն որպես հիմնական աշակերտներ:

Ի սկզբանե նրանց ընդունել են առանց հրամանագրելու, շատերը փաստաթղթեր չեն ունեցել, մի մասն էլ երկընտրանքի մեջ է եղել՝ մնա՞լ, թե՞ վերադառնալ Արցախ:

Անկախ այս հանգամանքից, Շիրակի մարզպետարանը բոլոր դպրոցականներին տրամադրել է գրենական պիտույք ու դասագիրք, հետևել ընտանիքների կեցությանն ու ինտերգրման գործընթացին:

Նախորդ կիսամյակում մոտ 250 արցախցի դպրոցական է հաճախել Շիրակի մարզի և Գյումրու դպրոցներ: Հաջորդ կիսամյակում, սակայն, նույն թիվը չի պահպանվել: Նրանց մի մասը գնացել է, նորերն են եկել:

Օրինակ՝ Գյումրու թիվ 10 դպրոցն առաջին կիսամյակում ընդունել է արցախցի 5 դպրոցականի, երկրորդ կիսամյակն իր հետ ևս երկու նոր դպրոցականի է բերել: Երեխաները եկել են Մարտունի, Հադրութ, Ստեփանակերտ քաղաքներից: «Բոլորն իրենց լավ են զգում, ո՛չ լեզվական խնդիր կա, ո՛չ ինտեգրման: Շատ լավ են սովորում: Ստեփանակերտից եկած աշակերտներից միայն մեկի ընտանիքն է, որ այս պահին դեռ վերադառնալու մասին է մտածում, դեռ հստակ չեն որոշել՝ ինչ են անելու: Մյուսներն արդեն ասել են, որ հաստատ մնալու են Գյումրիում»,- մեզ հետ զրույցում ասաց թիվ 10 դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանը:

Ներկա պահին հստակեցվում են այն աշակերտների տվյալները, որոնց ընտանիքները հաստատ որոշել են մնալ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Շիրակի  մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն ասաց՝ նրանցից ընդամենը պահանջվում է անձնագրային բաժնից տեղեկանք բերել, որը կփաստի բնակության վայրը: Դրանից հետո աշակերտը կհրամանագրվի, պետությունն էլ նրա համար տվյալ դպրոցին ֆինանսական ծախս կհատկացնի:

Մարզում աշխատանքի անցած արցախցի մանկավարժ կա: Ղազանչիում զինղեկի թափուր հաստիք է եղել: Ըստ պատասխանատուի՝ ուղղորդել են, որ Արցախից եկած քաղաքացին անցնի աշխատանքի՝ մինչև կայանալիք մրցույթը:

5-6 մանկավարժի հարց էլ դեռ քննարկվում է: Աշխատանքի տեղավորման խնդրով դիմել են մարզպետարան: Հավանաբար, ըստ Կարապետյանի, ժամանակավոր լուծում կգտնվի կրկին ուղղորդման միջոցով՝ մինչև և՛ ընտանիքները կողմնորոշվեն՝ որտեղ են շարունակելու բնակվել, և՛ պատասխանատուները հասկանան, թե քանի անձի խնդիր պետք է լուծել, քանիսն են մնացել, քանիսը՝ վերադարձել Արցախ:

Տպել
1184 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան