Վանաձորում ապաստարաններից ու թաքստոցներից շատերը դարձել են խանութ, պահեստ ու գիշերային ակումբ (լուսանկարներ)

Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը մի շարք կարեւորագույն խնդիրներ առաջ բերեց, որի մասին տարիներ շարունակ տեղական, մարզային ու պետական կառույցները պարզապես չէին էլ հիշում: Բազմաբնակարան շենքերի նկուղները, որ ի սկզբանե նախատեսված են եղել որպես թաքստոցներ, ապաստարաններ ու ռմբապաստարաններ, տարիների ընթացքում վաճառվել են, տրվել վարձակալության, իսկ  որոնք չեն վաճառվել՝ կամ կողպվել են որոշ բնակիչների կողմից, կամ էլ լցված են կոյուղաջրերով ու աղբով:

 Վանաձորի բազմաթիվ շենքերի նկուղներ այսօր սպասարկման օբյեկտներ են՝ խանութներ, պահեստներ եւ այլն: Մասնավորապես, քաղաքի սրտում գտնվող 9 հարկանի շենքի նկուղը տարիներ շարունակ ծառայում է որպես գիշերային ակումբ: Թե որտեղ պետք է պատսպարվեն բնակիչները՝ հնարավոր արտակարգ պատահարի կամ պատերազմի ժամանակ, հայտնի չէ, փաստ է, սակայն, որ վերը թվարկված նկուղները որպես ապաստարան օգտագործելու մասին խոսելը պարզապես անիմաստ է: Տեղական իշխանություններն ու համապատասխան կառույցները այս ամենին ուշադրություն դարձրին այն ժամանակ, երբ դանակը հասել էր ոսկորին: Սկսվեցին ուսումնասիրություններ,  բարեկարգման աշխատանքներ:

2020 թ. ընթացքում Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության համակարգերի գործունեության հաշվետու զեկույցին, որին երեկ ներկա էր նաեւ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանն անդրադարձավ նաեւ քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին:

«Կատարված ստուգումները ցույց են տվել, որ մարզում առկա 34 ապաստարաններից եւ թվով 28 հակաճառագայթային թաքստոցներից ոչ մեկը չի համապատասխանում ինժեներատեխնիկական նորմերին: Ապաստարաններից 26-ը, որոշակի բացառություններով, կարող են ծառայել բնակչության պատսպարման համար, իսկ 7-ը՝ կապիտալ վերանորոգման եւ կահավորման կարիք ունեն: Թվով 28 հակաճառագայթային թաքստոցներից 22-ում իրականացվել են մաքրման աշխատանքներ, որոնք, որոշակի բացառություններով, կարող են ծառայել բնակչության պատսպարման համար»,-ասաց Սերոբ Գաբրիելյանը:

Ռազմական դրության ժամանակաշրջանում Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից  իրականացվել է մարզում առկա 1814 բազմաբնակարան շենքերից 1526-ի նկուղների վիճակի ուսումնասիրություններ, որոնց վերաբերյալ տվյալները ներկայացվել են Լոռու մարզպետարան եւ ԱԻՆ: 

Վարչության պետը անհրաժեշտ է համարում շուտափույթ իրականացնել պաշտպանական կառույցների պատրաստի վիճակի բերելու գործընթացը (մաքրման, լուսավորության ապահովման, նստարանների տեղադրման, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության միջոցների ռեզերվային ապահովման ուղղությամբ՝ ջուր, չոր սնունդ, դեղորայք 3 օրվա համար): Բնակչության ազդարարման ուղղությամբ եւս շատ անելիքներ կան. «Մինչեւ ռազմական դրության հայտարարումը Լոռու մարզում առկա էր թվով 18 գործող շչակ, նախորդ տարվա  դեկտեմբեր 15-ի դրությամբ առկա է թվով 55 գործող շչակ, հիմնականում ավելացած շչակների հայթաթման, տեղադրման աշխատանքները իրականացվել են մարզային փրկարարական վարչության կողմից:  Մարզում բնակչության ազդարարման համար անհրաժեշտ է 163 շչակ, որից առկա է 55-ը, դրանք տեղադրված են 23 բնակավայրերում, իսկ 90 բնակավայրում առկա չեն: Հատկապես շչակները բացակայում են Գուգարքի տարածաշրջանում, Լոռի Բերդ, Գյուլագարակ, Սարչապետ խոշորացված համայնքների բնակավայրերում»,-ներկայացրեց վարչության պետը՝ մարզպետին առաջարկելով համապատասխան շրջաբերականներով առաջարկել համայնքների ղեկավարներին ձեռնարկել գործուն միջոցառումներ բնակչության պատսպարման եւ շչակների ձեռքբերման ուղղությամբ:

ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով նշված խնդիրներին, ասաց՝ ակնկալում է մարզպետի հանձնարարությունը համայնքների ղեկավարներին՝ թաքստոցներն ու ապաստարանները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ. «Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմը ցույց տվեց, որ թաքստոցները փաստացի ռմբակոծվող կառույցներում հազարավոր մարդկանց կյանքեր փրկեցին, ու եթե դրանք չլինեին, վիճակն ավելի աղետալի կլիներ: Մենք պետք է պատրաստ լինենք մեր քաղաքացիներին ճիշտ իրազեկելու միջոցառումներին: Անկախ նրանից, կլինի պատերազմ, թե ոչ, մենք պարտավոր ենք մեր քաղաքացիներին ճիշտ ներկայացնել ու պաշտպանել»,- ասաց Արմեն Փամբուխչյանը:

ՀԺ-ի դիտարկմանը, որ ապաստարանների ու շչակների խնդիրը կարեւորվեց հատկապես վերջին տարում, եւ որ պետությունը փաստացի այդքան էլ պատրաստ չէր, ասաց.«Թե ապաստարանների, ու թե շչակների մասով բարելավում ունենք, կրկնակի թվով ավելացել է շչակների թիվը, թաքստոցներն ու ապաստարանները բերվել են հնարավորինս պատշաճ տեսքի: Պետք է նաեւ ասեմ, որ մենք աշխատելու շատ տեղ ունենք, ու այո, պատերազմը ցույց տվեց, թե դա ինչքան կարեւոր է»:

Արմեն Փամբուխչյանը թաքստոցների ու օդային շչակների մասով իրավիճակը բավարար է համարում, սակայն ոչ լավ:

Փոխնախարարի խոսքով՝ ըստ կարգի ապաստարանների ու թաքստոցների կցագրումն իրականացվում է համայնքների կողմից, իսկ ինչ վերաբերվում է դրանց համապատասխանելիությանը՝ ապա գնահատական տվողը նախարարությունն է. «ԱԻՆ-ի համար այս տարի էլ նշված խնդիրները պետք է ունենան իրենց շարունակական լուծումները, եւ միեւնույն ժամանակ մեր բնակիչները պետք է հասկանան ու գիտակցեն, որ այն կողպեքները, որ դրվում են նկուղների դռների վրա, դրանք կարող են ինչ-որ մի պահի արժենալ բնակիչների կյանքը», եզրափակեց ԱԻ փոխնախարարը:

Վարդանանց 86 շենքի նկուղի դուռը՝ կողպված:Բազմաբնակարան շենքի նկուղի մի հատվածը ծառայում է որպես գիշերային ակումբ ու բար-սրճարան

Տպել
3321 դիտում

Կոտայքի և Արագածոտնի մարզերում մեկնարկել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքարը

Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին գրել է Քոչարյանի այցի օրը՝ նշելով՝ չենք բացակայում

«Ոչ մի բախում». ըստ քաղաքագետի, «եթե ոմանք ընտրություններից հետո իրենց տեղը հանգիստ չնստեն, ուրիշ տեղ կնստեցնեն»

Ուզում ենք տեսնել առաջընթաց գրանցող Հայաստան․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ

Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան

Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ ԿԸՀ-ին հասցեագրված գրության վերաբերյալ Հանաձնաժողովը դիրքորոշում է հրապարակել

Հեղափոխությունից հետո ես բերել եմ 20 մլրդ դոլար վարկ 1 տոկոսով, որը չեն ընդունել. Ծառուկյան

Քավոր-սանիկ լինելու փաստը շատ է շահարկվում, բայց մոռանում են՝ որպես թիմ ինչ հալածանքներ ենք կրել. Տավուշի մարզպետ

Բաքուն ինքնահաստատվում է ֆուտբոլի հաշվին. անպատժելիության հետևանքները

Մարտունու շրջանում չոր խոտատարածկ է այրվել․ կրակը տարածվել և մասնակի այրել է նաեւ բնակիչներից մեկի գարու արտը

Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել.19-ամյա Էրիկ Խաչատրյանն 8 ամսվա գերությունից հետո Հայաստան վերադարձածներից մեկն է

5 անշարժ գույք, «Niva-2121». ընտրակաշառքի գործով կալանավորված ԲՀԿ պատգամավորի թեկնածուի ունեցվածքը

Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ․ Տիգրան Ավինյան

ՀՀ ոստիկանության պետն իրավունք ունի պարգևատրելու բացառապես ոստիկանության ծառայողներին․ ոստիկանության պարզաբանումը

ԱԻ նախարարի մոտ քննարկվել են պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցության ծրագրի առաջին փուլի արդյունքները

Արտակ Բեգլարյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը

Ընտրակաշառքի գործով կալանավորված Արմավիրի նախկին քաղաքապետը 55 հազար դոլար եւ 4 մլն դրամ ունի

Մարտունի ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների թիվը ավելացել է. նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության

Տեղի է ունեցել «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշի մարման հանդիսավոր արարողություն

Վազգենի արածն անելն այս փուլում եւ ընդհանրապես շատ դժվար գործ է. Արամ Սարգսյան

67-ամյա տղամարդը ձերբակալվել է 7-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով․ ՔԿ

Հանքավանի հանգստյան գոտիներից մեկում՝ փոքր, կեղտոտ վանդակում, բանտարկված արջ է պահվում. ահազանգ (լուսանկար)

Առուշան Առուշանյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է (տեսանյութեր)

Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն. ԿԳՄՍՆ

Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերը շուտով այլեւս թղթային տարբերակով չեն լինի. Արտակ Պողոսյան

Երևանի կենդանաբանական այգում ծնվել է եվրոպական արու եղնիկ

Հունիսի 15-ին ՔՊ-ի քարոզարշավը կշարունակվի Սյունիքում․ Հանրապետության հրապարակից նախատեսվում է ավտոերթ

Քաղաքացիներն իրենց քվեարկությամբ կարող են ստիպել «Հոկտեմբերի 27-ի» գործի կազմակերպիչներին պատասխան տալ. Փաշինյան

ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր (լուսանկարներ)

Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է

Վաղը 3751 դիմորդ միասնական քննություն կհանձնի «Հայոց լեզու» առարկայից

Մայր Աթոռն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ինչու են ընտրությունները կենաց-մահու կռվի վերածվել. քաղաքագետը՝ 2-րդ փուլի հավանականության, հնարավոր բախումների մասին

ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

12 մլն 500 հազար դրամ, 120 հազար դոլար. Արա Զոհրաբյանի ունեցվածքը

Սյունիքի բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանցի զինծառայողներ՝ զենքի բացահայտ ցուցադրումով. ՄԻՊ

Նորածնի առուվաճառքի դեպք է բացահայտվել. գործով անցնում է 5 անձ

Մեղրյանների ընտանիքը Կոտայքում լծված է Քոչարյանի քարոզարշավին. civic.am

Հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է, որովհետև ձայն բազմաց՝ ձայն Աստծո. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)